Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Որևէ մեկը չպետք է ենթարկվի բռնության ընտանիքում, առավել ևս սպանվի ընտանիքի անդամի կողմից»

 

asulis-orenq

Անցնող տարվա վերջին կանանց իրավունքների պաշտպանության խնդրով զբաղվող  ՀԿ-ներն  ահազանգում են՝ 2016-ին կնասպանության 10 դեպք է գրանցվել Հայաստանում:  Իսկ 2015թ.ին   ՀՀ  քննչական կոմիտեի  տվյալներով  գրանցվել է  ընտանիքի  անդամի  կողմից  կատարված սպանության և ծանր մարմնական վնաս պատճառելու 23 դեպք, որից 16ը՝ սպանություն.  ինչը  կազմում է հանրապետությունում  ընդհանուր  առմամբ  գրանցված  սպանությունների 17տոկոսը։

 

 

«Կնասպանության յուրաքանչյուր դեպք պետք է մանրակրկիտ ուսումնասիրության ենթարկվի, որպեսզի հնարավորինս համակողմանի վերհանվեն բոլոր այն բացերը, պատճառները, պետական մարմինների դրսևորած անգործության կամ կամայական որոշումների դեպքերը, որոնք հանգեցրել են նման ողբերգական ավարտի», – նշեց  Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի համակարգող Զարուհի Հովհաննիսյանն այսօր  «Մեդիա կենտրոնում տեղի ունեցած » «Կանանց իրավունքների պաշտպանությունը եւ ընտանեկան բռնության կանխարգելման օրենքի ընդունման հեռանկարները ՀՀ-ում» թեմայով քննարկման ժամանակ:

 

 

«Այս տարի վերջապես պետությունը հանձն առավ ընդունել ընտանեկան բռնության կանխարգելման և զոհերի աջակցության մասին օրենսդրությունը: Մենք նրկայացրել ենք առաջարկությունների փաթեթ, սակայն դեռ չգիտենք, թե դրանք որքանով են ներառվելու նախագծում: Հույս ունենք, որ աշխատանքը համակցված կընթանա ու կունենանք այն օրենքը, որն ուզում ենք»,-ասաց Հովհաննիսյանը, նշելով, որ «Ընտանեկան բռնության կանխարգելման  մասին» օրինագծի  ընդունման հետաձգումը  մտահոգություններ ու անհագստություններ է առաջացնում խնդրով զբաղվող բոլոր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մոտ:   Օրենքի դեմ հակաքարոզչություն իրականացնողներին նա բացատրում է, որ փաստաթուղթը ընտանիքներ քանդելու  նպատակ չունի, այն  ուղղված է մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությանը, որևէ մեկը չպետք է ենթարկվի բռնության հատկապես ընտանիքում, առավել ևս ընտանիքում ու ընտանիքի անդամի կողմից որևէ մեկը չպետք է սպանվի:

 

 

Հիշեցնենք, որ ՀՀ Արդարադատության նախարարության կայքէջում հրապարակված օրինագիծը հանվեց այն բանից հետո, երբ սոցցանցերում սկսկեցին քննադատել ոչ թե օրինագծի դրույթները, այլ դրա հնարավոր «նպատակը»՝ իբր  հայ ընտանիքները քանդելը ու երեխաներին ընտանիքից օտարելը: Նախարարությունից ասացին՝ առաջիկայում կկազմակերպվի լայնամասշտաբ հանրային քննարկում և նոր միայն, ստացված առաջարկների հիման վրա, լրամշակված նախագծի տարբերակը կտեղադրվի նախարարության պաշտոնական կայքում:

 

 

Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի ներկայացուցիչ  Աննա Հովհաննիսյանը, ով վերջերս   մասնակցել է  ՄԱԿ-ի «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիայով  ստանձնած հանձնառությունների կատարման մասին հայստանի պարբերական  զեկույցի ներկյացմանը  , նշեց, որ Կանանց խտրականության դեմ   կոմիտեն  մեկ անգամ չէ, որ  շեշետադրել է   Ընտանեկան բռնության մասին օրենքի ընդունման անհարժեշտությունը: 

 

 

Աննա Հովհաննիսայանի խոսքով, կոմիտեն անդրադարձել է նաև ԶԼՄ հրապարակումներում առկա կարծրատիպերին ու խտրականությանը: «Հավատացեք, բռնարարին արդարացնող ցանկացած խոսք, նյութ, հոդված, կարծիք հետագա բռնության հիմք է հանդիսանում: Նման հրապարակումներ եղան Թագուհի Մանսուրյանի դեպքի ժամանակ»,-ասաց նա:

 

 

Հիշեցնենք, որ  հուլիսի 8-ին Երևանում Թագուհի Մանսուրյանի  նախկին ամուսինը՝ Վ. Մարտիրոսյանը կացինով հարձակվել էր  ու սպանել Թագուհու մորը՝ Կարինե Մանսուրյանին,

 

 

«Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի գործադիր տնօրեն Լիդա Մինասյանի կարծիքով, տեղեկատվական մանիպուլյացիաներն էլ օրենքի բացակայության հետևանք են: «Կոմիտեն այս առումով էլ առաջարկություններ է ներկայացրել, պետության պարտավորությունների թվում նշելով օրենքի իրազեկման գործառույթը, որպեսզի տարակարծություններ չլինեն»,-ասաց նա:

 

 

Կանանց ռեսուրսային կենտրոնի ծրագրերի համակարգող Անահիտ Սիմոնյանն,  կրկին անդրադառնալով  Թագուհի Մանսուրյանի  դեպքին,  մի դիտարկում արեց.

 

 

«Իրականում Թագուհու մորը կարելի էր փրկել, եթե լիներ օրենքը: Այն  սահմանում է պաշտպանական մեխանիզմներ: Կարելի է թվարկել բազմաթիվ դեպքեր, երբ նախկին ամուսիները հետապնդում են ու սպառնում իրենց կանանց: Դա կարող է տևել մի քանի տարի, իսկ ավարտը կարող է լինել տխուր: Օրենքի ընդունումը չպետք է դիտարկել որպես  ինչ-ինչ կառույցների պահանջ, պետք է հասկանալ, որ դրանց հետևում կանգնած են իրական մարդկային ճակատագրեր: Այս կանանցից յուրաքանչյուրը տառապում է, որևէ մեկը չի կարողանում աջակցել նրանց»:  Նա նշեց, որ իրավապահ մարմիններն էլ հաճախ բարձրաձայնում են այդ մեխանիզմների բացակայության մասին:

 

 

Ինչ վերաբերում է օրենքի ընդունումը Արևմուտք-Ռուսաստան դիմակայության համատեքստում դիտարկողներին,  ապա Զարուհի Հովհաննիսյանը հիշեցրեց, որ տարածաշրջանի մյուս երկրները՝ Ադրբեջանն ու Վրաստանն արդեն ունեն նման օրենք: Նշենք, որ խոսքը  «Իրազեկ քաղաքացիների միավորման»կողմից վերջերս հրապարակված  զեկույցի  մասին է, որի հեղինակները բացահայտել են Ընտանեկան բռնության կանխարգելման  օրենքի նախագծի  մասին ապատեղեկատվություն տարածող խմբերի կապը Ռուսաստանի դեսպանատան և ռուսական պետական հիմնադրամների հետ:

 

«Ուզում եմ բոլորին հիասթափեցնել: Այդ հակադրությունը կեղծ է: Շատ կարևոր է, որ երկխոսությանը մասնակցի պետությանը: Այս պահին օրենքը կայքից հանված է լրամշակման ու ներքին քննարկումների պատրվակով: Քանի դեռ այն կայքում բաց  դրված չէ, նման քննարկումների մասին խոսելն անիմաստ է ու տեղին չէ: Պետությունը՝ ի դեմս Արդարադատության նախարարությունն այստեղ պետք է իր կարգավորիչ դերը կատարի»,-ասաց  Զարուհի Հովհաննիսյանը :

 

Հ. Կարապետյան

 

Դիտումների քանակը` 586

Վերադառնալ վերև