Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Ուզում եմ հասարակական կարծիքը այդքան ճնշող չլինի…»

WomenNet.am-ը զրուցել է դեռահաս աջիկների հետ իրենց հուզող  խնդիրների և այն փոփոխությունների մասին, որոնք իրենք կուզենային տեսնել …

 

Անի 14 տարեկան:

-Չեմ ուզում, որ անընդհատ մեզ համեմատեն տղաների հետ, չասեն տղաներին կարելի ա, մեզ չէ: Օրինակ վերջերս դասերից փախել էինք, ուսուցիչը բարկանում ասում էր,- տղաները փախան հասկացանք, բա աղջիկները, չե՞ ք ամաչում: Ինչի՞  տղաները մարդ են մենք` չէ՞ :

 

 

Մարիա 14 տարեկան:

-Ընտանիքներում էլ այդպիսի բան կա: Մեր տանը հաճախ են ինձ ասում եղբորդ համար ջուր բեր, ճաշ լցրու, բայց հակառակը երբեք չեն ասի: Մի քանի անգամ բողոքել եմ, մամաս ասում է, որ դրա մեջ վատ բան չկա, ինքն էլ իր եղբայրների համար է հաճախ ջուր տարել: Ես դեմ չեմ ջուր տանելուն, բայց մեկ-մեկ էլ թող հակառակը լինի:

 

 

Տաթև 16 տարեկան:

-Ես կուզեի, որ մասնագիտությունները տարանջատված չլինեն, չլինեն զուտ տղամարդկային մասնագիտություններ: Ես ուզում եմ, զինվորական դառնալ, ծառայել բանակում, ինչպես Իսրայելում են ծառայում, բայց Հայաստանում դա ընդունված չի և տանն էլ չեն թողնի: Իսկ եթե դա ընդունված լինի պետական մակարդակով, ոչ ոք չի առարկի: Խոսքը բոլոր աղջիկների մասին չէ, միայն նրանք ովքեր կուզեն, ես մի քանիսին գիտեմ…

Լիլի 16 տարեկան

-Ես էլ կարծում, որ կարծրատիպային մոտեցում կա մասնագիտությունների հարցում: Ես ուզում եմ դերասանուհի դառնալ, տանն ասում են, եթե ուզում ես գնա սովորի, բայց չես աշխատի, ինչ ասես կասեն քո մասին: Մինչև հիմա մտածում են, որ եթե դերասանուհի են, ուրեմն պետք է վատ վարք ունենան: Դա շատ է խանգարում…

 

Նարինե 16 տարեկան

-Ես ընդհանրապես չեմ ուզում մնալ Հայաստանում, երբ ավարտեմ գնալու եմ արտասահմանում սովորելու, այնտեղ էլ կաշխատեմ և կմնամ այնտեղ: Արտերկրում հարազատներ ունեմ, իրենց մոտ կապրեմ…  Դրսում հնարավորությունները ավելի մեծ են, աշխատավարձերը բարձր:

 

 

Մերի 18 տարեկան

-Ես կուզեմ կրթության մակարդակն ու ձևը փոխվի: Մեր կրթությունը դեռ շատ է նման սովետական տարիների կրթությանը: Ժամանակները փոխվել են, կուզեի ավելի նոր մոտեցումներով կրթություն լինի: Ասենք տեսազանգի միջոցով մենք մասնակցեինք արտերկրի որևէ դպրոցի, կամ ԲՈՒՀ-ի  այն դասերին, որոնք մենք էլ ենք անցկացնում: Կտեսնեինք իրենք ինչպես են անցկացնում իրենց դասերը: Փոխանակման ծրագրեր լինեին դպրոցականների համար: Իրենց ուսուցիչներն ու դասախոսները գային ու դասավանդեին մեզ մոտ, մերոնք գնային արտասահման: Խոսքը հատուկ ընտրված դպրոցների, կամ ԲՈՒՀ-երի մասին չէ, խոսքը հնարավորինս շատ դպրոցների ներգրավման մասին է: Կարծում եմ այս դարում դա միանգամայն հնարավոր է:

 

 

Արփինե 18 տարեկան

-Կուզեի  բարելավվեր գյուղերի երիտասարդների կյանքը: Այնտեղ կառուցվեին մշակույթի տներ, ժամանցի վայրեր, որպեսզի գյուղում էլ հետաքրքիր լիներ երիտասարդների կյանքը, թե չէ  դպրոցից բացի ուրիշ գնալու տեղ չունենք:

 

 

Անի 17 տարեկան

-Ուզում եմ հասարակական կարծիքը այդքան ճնշող չլինի: Ես ուզում եմ դաջվացք անել դաստակիաս վրա, ծնողներս չեն թողնում, ասում են հարազատները, հարևանները, ծանոթները ի՞ նչ կասեն: Բայց, եթե ասեմ ուզում եմ քիթս վիրահատեմ ոչինչ էլ չեն ասի:

 

 

                                   Կարինե Պետրոսյան

 

Լուսանկարները՝ Լիլիան Գալստյանի 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Նինայի պատմությունը. «Ամուսնացրեցին, երբ 15 տարեկան էի» …

«Ուզում եմ հասարակական կարծիքը այդքան ճնշող չլինի…»

Նազելի. «Հայրս ինձ ոգևորում է»  

Մեր աղջիկ երեխաները . թվերն են խոսում

#Բավականէ  սոցիալական արշավը մեկնարկեց Մայր Հայաստան հուշարձանի մոտ

Աղջիկների ուժը…

Դիտումների քանակը` 338

Վերադառնալ վերև