Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Ուղեցույց գործատուների համար.  ընտանիքամետ քաղաքականություն

ՄԱԿ-Կանայք գործակալության, ՅՈՒՆԻՍԵՖ-ի,  Աշխատանքի միջազգային կազմակերպության  միասնական ջանքերով լույս է տեսել գործատուներին  ուղղված  «Ընտանիքամետ  քաղաքականություն և այլ հաջողված աշխատանքային պրակտիկաները» ուղեցույցը :

 

Կորոնավիրուսային համավարակի բռնկման հետևանքները աննախադեպ են և զգացվում են ողջ աշխարհում: Համաճարակը մեծապես ազդում է աշխատաշուկայի և տնտեսությունների վրա, հանգեցնում մատակարարման շղթաների և հետևպես բիզնեսի լայն խափանումների, կանգնեցնելով  գործարարներին  գոյատևման  պայքարի անհրաժեշտության առջև: Նման պայմաններում աշխատատեղերի և եկամուտների կորուստը ,  աղքատության աճն իրականություն են դառնում շատ աշխատողների համար:  Առանձնապես վտանգված են ինքնազբաղված, տնային և խնամակալ աշխատողները, ժամանակավոր զբաղվածները: Համապատասխան սոցիալական պաշտպանության համակարգերի բացակայությունը ուժեղացնում է աշխատողների և իրենց  ընտանիքների խոցելիությունը ճգնաժամի նկատմամբ:

 

«Ընտանիքամետ  քաղաքականություն և այլ հաջողված աշխատանքային պրակտիկաները» ուղեցույցը առաջարկում է գործատուներին այնպիսի քայլեր ձեռնարկել, որոնք միտված են  մեղմելու COVID-19- ից բխող բացասական հետևանքները:

 

Ուղեցույցին ամբողջությամբ կարելի է ծանոթանալ այստեղ .

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Ովքեր կարող են օգտվել կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման սոցիալական ծրագրերից

 

Կանայք և COVID-19. հինգ  քայլեր, որոնք այժմ կարող են անել կառավարությունները

 

COVID-19. «Համավարակի աճին զուգահեռ կանայք և աղջիկները բախվում են ավելի մեծ ռիսկերի»

 

Աջակցություն ընտանիքներին, որոնք ունեն անչափահաս երեխաներ. որոշման մանրամասներ

Դիտումների քանակը` 382

Վերադառնալ վերև