Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Ուշադրություն՝ կանանց խնդիրների վերաբերյալ մրցույթի արդյունքներն հայտնի են

Այսօր՝ նոյեմբերի 22-ին, ժամը 17:00, Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտը (IWPR) կներկայացնի Ռադիո Վանի հետ համատեղ ջանքերով ստեղծված ռադիո հաղորդում`նվիրված Հայաստանում կանանց խնդիրներին, որը կարող եք ունկնդրել FM 103.0 հաճախականությամբ: Հաղորդումն ամփոփելու է Հայաստանում կանանց խնդիրներին նվիրված ռադիո և տեսանյութերի մրցույթը:

 

Մրցույթին ներկայացվել է 12 ռադիո եւ տեսանյութ, որոնք վերաբերում են կանանց խնդիրներին, այդ թվում`ընտանեկան բռնությանը, խտրականությանը եւ նախածննդյան ընտրության սկզբունքով հղիության արհեստական ընդհատմանը:

 

Հաղորդման ընթացքում կներկայացվեն մրցույթի հաղթողները, ինչպես նաև «Կինը եւ քաղաքականությունը» թերթի, «Կանանց ռեսուրսային կենտրոն»-ի և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի կողմից հատուկ մրցանակների արժանացած նյութերի հեղինակների անունները:

 

Ռադիո հաղորդման հյուրերն են` ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության գծով օգնական Մհեր Մանուկյանը, «ՊրոՄեդիա-Գենդեր» ՀԿ-ի նախագահ, «Կինը եւ քաղաքականությունը» թերթի գլխավոր խմբագիր Թամարա Հովնաթանյանը և IWPR հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ղազարյանը:

 

Ռադիո հաղորդման ուղիղ եթերում կհեռարձակվեն մրցույթի հաղթող ճանաչված նյութերը եւ կքննարկվեն բարձրացված խնդիրները:

 

Հաղորդման ընթացքում նաեւ կխոսվի այն խնդիրների եւ մարտահրավերների մասին, որոնց բախվում են կանայք քաղաքական, տնտեսական եւ սոցիալական ոլորտներում:

 

Մրցույթի հաղթողներին մրցանականեր կհանձնվեն դեկտեմբերի 3-ին, Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակում (հասցե`Եզնիկ Կողբացի 39):

 

Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսին հայտարարված մրցույթի նպատակն էր աջակցել Հայաստանում կանանց խնդիրների ակտիվ լուսաբանմանը`նպաստելով ժողովրդավարական պատասխանատվության ձեւավորմանը, ինչպես նաեւ կանանց հիմնախնդիրների նպատակային եւ համապարփակ լուսաբանմանը:

 

Մրցույթի հայտարարությունը ներկայացվել էր նաեւ մեր կայքում.

 

Կանանց խնդիրներին նվիրված ռադիո եւ տեսանյութերի մրցույթ

 

Կանանց խնդիրների վերաբերյալ ռադիո և տեսանյութերի մրցույթի հաղթողները

 

 

 

Դիտումների քանակը` 2545

Վերադառնալ վերև