Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Ուշադրություն՝ Կին ձեռներեցների մրցույթ

Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան (ՀԵԿԱ-ն), «Կանանց ձեռներեցության զարգացում ՀՀ-ում» ծրագրի շրջանակներում, հայտարարում է ՀՀ Կին ձեռներեցների մրցույթ:
Մրցույթի նպատակն է` խրախուսել ՀՀ-ում գործունեություն ծավալող և հաջողության հասած ձեռներեց կանանց, որոնց հաջողվել է իրականացնել դրական փոփոխություններ ու նպաստել ՀՀ-ում հատկապես փոքր և միջին բիզնեսի ու տեղական համայնքի/համայնքների կայուն զարգացմանը:

 

ՀՀ Կին ձեռներեցների մրցանակաբաշխությունը միջոց է.
–  բացահայտելու այն կանանց, ովքեր գործունեություն են ծավալում տնտեսական ոլորտում. հանդիսանում են ձեռներեցներ  (արտադրություն, ծառայություններ, գյուղատնտեսություն, ֆերմերային տնտեսություն, սոցիալական ձեռներեցություն և այլն) ոլորտում` այսպիսով համայնքի կայուն զարգացման մաս կազմելով:
– ներկայացնելու կին ձեռներեցների` դրական փոփոխությունների բերած/բերող գործունեությունը, ինչպես նաև  դժվարությունները հաղթահարելու հաջողված օրինակները:
– խրախուսելու կանաչ տնտեսության մեջ ներառված այն ձեռներեց կանանց, ովքեր բացառիկ և օրինակելի ներդրում են կատարել/կատարում համայնքի զարգացման և կանաչ տնտեսություն հիմնելու ուղղությամբ:

 

Մրցույթին հրավիրվում են մասնակցելու ՀՀ-ում գրանցված և գործունեություն ծավալող բոլոր ձեռներեց կանայք, բոլոր մարզերից: Գյուղատնտեսության ոլորտում գործունեություն ծավալողների համար գործունեության գրանցումն ունենալը պարտադիր չէ:
Մասնակիցների համար տարիքային սահմանափակում չկա:

 

 

Մրցույթին մասնակցելու միջոցները.
1. համապատասխան հայտը լրացվում է ինքնաառաջադրվող թեկնածուի` կին ձեռներեցի կողմից: Անհրաժեշտ է պատասխանել բոլոր հարցերին:
Կամ
2. համապատասխան հայտը լրացվում է առաջադրվող կին ձեռներեցին ճանաչող խմբի կամ անհատի կողմից:
Հայտերի ձևը կարելի է ներբեռնել www.businesswoman.am կամ www.aywa.am կայքերից:
Հայտի տպված օրինակը կարելի է ձեռք բերել նաև տվյալ մարզի ՀՀ Կին ձեռներեցների ցանցի անդամներից` Կին ձեռներեց դեսպաններից:

 

 

  Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է` 2012թ. օգոստոսի 23-ը, ժամը 18.00-ն: Վերջնաժամկետից ուշ ներկայացված հայտերը չեն դիտարկվի:

 

Մրցանակաբաշխությունը կկայանա 2012թ. սեպտեմբերի 22-ին, Երևանում: Մրցանակաբաշխությունը կուղեկցվի ՀՀ Կին ձեռներեցների ցանցի համաժողովով և կին ձեռներեցների մասնակցությամբ ցուցահանդես վաճառքով:

 

 

Հայտերի ներկայացման տարբերակները.
ա/ ներկայացնել Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի գրասենյակ (հասցեն` ք.Երևան, Աբովյան 37, բն. 9) – տպագիր տեսքով և ստորագրված:
բ/ ուղարկել info@aywa.am էլ.հասցեին (Թեմա բաժնում նշելով «Կին ձեռներեցների մրցույթ» վերնագիրը) – ստորագրված և PDF ձևաչափով:
գ/ ներկայացնել տվյալ մարզի Կին ձեռներեց դեսպանին` ՀՀ Կին ձեռներեցների ցանցի անդամին (ցանկը`www.businesswoman.am -ում):

 

 

Հարցերի համար դիմել Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի գրասենյակ.
Հասցեն` ք.Երևան, Աբովյան 37, բն.9
Հեռ.` (010)/(094) 58 07 87,
էլ.փոստ. info@aywa.am (Թեմա բաժնում նշելով «ՀՀ Կին ձեռներեցների մրցույթ» վերնագիրը):

 

 

«Կանանց ձեռներեցության զարգացում ՀՀ-ում» ծրագիրն իրականացվում է Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի կողմից 2011թ.-ից սկսած, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ֆինանսավորմամբ: Ծրագրի նպատակն է` խթանել կանանց տնտեսական մասնակցությունը ՀՀ-ում Կին ձեռներեցների ցանցի ստեղծման միջոցով, ինչպես նաև ընդգծել կնոջ տնտեսական մասնակցության կարևորությունը ՀՀ համար ու հաստատել ամուր համագործակցություն ՀՀ բոլոր մարզերի ձեռներեց կանանց միջև:

 

Դիտումների քանակը` 2197

Վերադառնալ վերև