Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Ուրվանկարներ համաժողովից. «Հաշմանդամություն ունեցող կանանց ցանց» / ֆոտո

 

Սահմանափակ հնարավորություններով կանանց ցանցը գլոբալ միավորում է այն կազմակերպություններին, որոնք աշխատում են նրանց հետ, ում համար անհամեմատ դժվար է: Համաժողովում նրանց լիարժեք ամբիոն էր տրամադրվել, որպեսզի նրանք կարողանային լիաձայն խոսել իրենց խնդիրների մասին: Նման կարգի այլ միջոցառումներում նրանք գրեթե աննկատ են, սակայն այն առաքելությունը, որը բերում են մարդկանց, մեր աշխարհն ավելի բարի, արդար և բոլորի համար հարմարավետ է դարձնում…

 

«Չորս օրերի ընթացքում հնարավորություն ունեցա ծանոթանալ բազմաթիվ խիզախ կին լիդերների հետ,  տեղեկացա վերջիններիս կողմից իրականացրած նախաձեռնությունների մասին, շփվեցի դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների և հաշմանդամություն ունեցող կանանց հետ առնչվող անհատների հետ, ինչպես նաև վերջիններիս  ներկայացնել իմ կազմակերպությունը: Ֆորումը հիանալի հնարավորություն ընձեռնեց մեզ` տարբեր երկրներից ժամանած հաշմանդամություն ունեցող կանանց շփվել միմյանց հետ, կիսել փորձ ու գիտելիքներ` որպեսզի հետագայում ավելի հզորացնենք հաշմանդամություն ունեցող կանանց շարժումը:

Վերջապես եկել է այն պահը, որ հաշմանդամություն ունեցող կանայք էլ իրենց տեղն ունենան նման միջոցառումներին, իրենց ձայնը բարձրացնեն և ներգրավվեն զարգացման բոլոր բնագավառներում, քանի որ վերջիններիս իրավունքները առանձին չեն, այլ  համընդհանուր մարդու իրավունքներ են»

Կարինե Գրիգորյան

«Ագաթ» հատուկ կարիքներով կանանց կենտրոն հկ նախագահ

Դիտումների քանակը` 3013

Վերադառնալ վերև