Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Չաշխատող ծնողների նպաստին կանդրադառնան մեկ տարի հետո

Չաշխատող ծնողների մինչև երկու տարեկան երեխաների խնամքի նպաստի հարցին կառավարությունը կանդրադառնա մեկ տարի հետո, 2015թ. պետբյուջեի քննարկման ժամանակ: Մինչդեռ երկրում ժողովրդագրական վիճակը շարունակում է տագնապալի մնալ…

 

 

ՀՀ կառավարության նախորդ ՝ փետրվարի 27-ի նիստում քննարկվել էր  «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որը օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացվել էր ՀՀ Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության մի խումբ պատգամավորների կողմից:

 

Նախագծով առաջարկվում է մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ ստանալու իրավունքը տարածել նաև չաշխատող ծնողների մեկի կամ միակ ծնողի, որդեգրողի, խնամակալի վրա` մինչև երեխայի երկու տարեկանը լրանալը (ներկայումս նպաստ ստանալու իրավունքը տարածվում է միայն աշխատող ծնողների վրա):  Նշված փոփոխության ընդունման դեպքում ՀՀ պետական բյուջեից անհրաժեշտ կլնի լրացուցիչ շուրջ 15.7 մլրդ դրամ դրամ:

 

Ըստ օրինագծի հեղինակների`փոփոխության ընդունման  անհրաժեշտությունը պայմանավորված է, մասնավորապես, Հայաստանի Հանրապետությունում ժողովրդագրական վիճակով: Ըստ այդմ` ծնելիության մակարդակը հեռու է բավարար լինելուց և դրան  նպաստում են նաև հանրապետության սոցիալ-տնտեսական ներկա իրավիճակը, աղքատության, արտագաղթի և գործազրկության ահազանգող ծավալները, նաև այդ ուղղությամբ իրականացվող միջոցառումների անբավարար լինելը:

 

Պատգամավորների հիմնավորմամբ, առաջարկվող օրենքի նախագծի ընդունումը կնպաստի ՀՀ-ում ծնելիության մակարդակի բարձրացմանը, քանի որ  մինչև երկու տարեկան երեխաների խնամքի նպաստի իրավունք կստանան նաև չաշխատող ծնողներից մեկը կամ խնամակալը՝ մինչև երեխայի երկու տարեկանը լրանալը: Բացի այդ, օրենքի ներկայացվող փոփոխությամբ կբացառվի աշխատող և չաշխատող ծնողների միջև խտրականության որևէ դրսևորում, քանի որ վճարվող նպաստը ուղղվում է երեխայի խնամքին:

 

Կառավարությունը քննարկելով այս  օրենսդրական նախաձեռնությունը առաջարկեց հեղինակներին օրինագծին անդրադառնալ ՀՀ 2015թ. պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ:

 

Ինչ վերաբերվում է այդ նույն «Պետական նպաստների մասին» օրենքում առաջարկվող  մեկ այլ փոփոխությանը՝ մահացած երեխայի դեպքում միանվագ նպաստի նշանակմանը,  ապա գործադիրը սկզբունքորեն ընդունել է և  անհրաժեշտ է համարել արծարծված խնդրի կարգավորման առանձնահատկությունները քննարկել և հստակեցնել նախագծի հեղինակների`ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների հետ: Նախագծով՞ մասնավորապես,  առաջարկվում է երեխայի ծննդյան միանվագ նպաստ տանալու իրավունքը վերապահել նաև այն ծնողներին, որոնց երեխաները ծնվել են մահացած: Նշենք, որ գործող օրենքի համաձայն, երեխայի ծննդյան միանվագ նպաստ չի նշանակվում, եթե նա մահացած է ծնվել:

 

Ա.Հակոբյան

 

Հ.Գ. Ի դեպ, աշխատող ծնողների նպաստի մասին…. Օրերս  այս հարցին  անդրադարձ է կատարել  Panorama.am -ը, մեջբերելով  Facebook սոցիալական ցանցի օգտատերերի բողոք- նամակները, ըստ որոնց  նրանք մինչ այսօր    չեն ստացել երեխայի խնամքի ամենամսյա նպաստը՝ այն էլ հունվար ամսվա համար:

 

Առավել մանրամասն այստեղ.

 

«Որտե՞ղ է քնած նախարարությունը, երբ հիմա էլ երեխայի խնամքի նպաստներն են ուշացնում»

 

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

«Ամեն ընտանիքում մեկ նոր զավակ, մեկ նոր մանուկ». Խ.Սուքիասյանի առաջարկը

 

Երկու և ավելի երեխա ունեցող ուսանողների ուսման վարձը սեպտեմբերից փոխհատուցվելու է

 

Չաշխատող ծնողների նպաստին կանդրադառնան մեկ տարի հետո

 

Ծնունդների թիվը Հայաստանում նվազում է

 

Կառավարությունը փող չունի չաշխատող մայրերին երեխայի նպաստ տրամադրելու համար

 

Ինչպես խրախուսել բազմազավակությունը

 

Ժողովրդագրական մարտահրավերներ՝ ինչպե՞ս դիմակայել

 

Փորձագետ. «Ծնելիությունը պետք է խթանել երկրորդ երեխայից սկսած »

 

 

 

Դիտումների քանակը` 3461

Վերադառնալ վերև