Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Չեխիայում բնակվող  հայուհին  դարձել է Եվրոպայի լավագույն երիտասարդ գիտնականը

«Եվրոպայի լավագույն երիտասարդ գիտնական» 2017-ին անցկացված  մրցույթի արդյունքներով հաղթող է ճանաչվել հայ ծագումով չեխ ուսանողուհի Կարինա Մովսիսյանը:

 

Աղջիկը հայտնաբերել է քաղցկեղի զարգացումը կանխարգելող մեխանիզմ: Մրցույթի հաղթողները հնարավորություն են ստանում փորձաշրջան անցնել միջազգային խոշոր հետազոտական կազմակերպություններում, ինչպես նաև դրամական պարգևների են արժանանում:

 

Ավելի վաղ Կարինան արժանացել է երեք մրցանակի Լոս Անջելեսում անցկացվող մրցույթում, ինչի համար պարգևատրում է ստացել Նոբելյան մրցանակի հանձնման արարողությանը հրավերի տեսքով և դրամական պարգև ստացել:

 

Նշենք, որ  2017-ին  «Եվրոպայի լավագույն երիտասարդ գիտնական» մրցույթի 146 մասնակիցների թվում  38%-ը կանայք էին: Իրականում, 1989 թվականից  Եվրոպական հանձնաժողովի նախաձեռնությամբ անցկացվող  այս մրցույթի մասնակիցների գենդերային կազմը  արտացոլում է գիտության մեջ կանանց ու աղջիկների թերի ներկայացվածության խմդիրը: Այսպես,  29 տարվա ընթացքում այս մրցույթին  մասնակցել են ընդհանուր թվով 313 երիտասարդ կանայք եւ 916 երիտասարդ  տղամարդիկ:

 

Աղբյուրը՝ European Commission 

Դիտումների քանակը` 3234

Վերադառնալ վերև