Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Չենք նկատում էլի … չենք նկատում

 

Մեր ընթերցողուհիներից մեկը իր դիտարկումներն  է ուղարկել Հայաստանում սեքսիզմի  դրսեւորումների վերաբերյալ: Անդրադառնալով սեքսիզմ պարունակող գովազդներին նա մասնավորապես գրում է.

 

 

…Օրինակ այս Հայկո Մկոյի Գյումրի ապրանքանիշի գարեջրի գովազդը բոլորս էլ հեռուստացույցով տեսել ենք: Բարում են նստած,  կանայք են գալիս՝ ուզում են գարեջուր խմել, բայց իրենց հանում են, նուրբ ասած՝«ռադ են անում» ,  որ իրենք “ԻՍԿԱԿԱՆ ՏՂԱՄԱՐԴԻԿ” վայելեն իրենց գարեջուրը: Այնպիսի տպավորություն է , կարծես գարեջուրը միայն տղամարդկանց համար է ու կինը չի կարող  դրան  դիպչել, միայն տղամարդուն է կարելի , այն էլ իսկական: Եկեք չխառնենք հումորի հետ, որովհետև հումորը հաճելի  է, երբ  բոլորն են  ծիծաղում:

 

Այսօր էլ մի հատ շոկոլադե սալիկ տեսա սուպերմարկետում, ԿԻՏԿԱՏ ապրանքանիշի, վրան գրած էր միայն իսկական տղամարդկանց համար, տակն էլ մանր բայց կարդացվող տառերով` հեռու պահել կանանցից…  Չասեք որ խտրականություն չի…

 

 

Կամ էլ էս աղջկա ակտիվ մասնակցությունը Մանե կոնյակի գովազդի մեջ: Ի՞նչ կապ ունի աղջիկը կոնյակի հետ: Չէ բայց լուրջ:  Եթե պատճառաբանում են,  որ գեղեցկություն է, այդ դեպքում եկեք մի հատ սիրուն տղա նկարենք ռեկլամի մեջ:

 

 

 

Չենք նկատում էլի … չենք նկատում:

 

Ոչ ոք չի ասում որ կանայք ու տղամարդիկ ֆիզիկապես հավասար են: Դա բնականաբար այդպես չէ: Կինը և տղամարդը տարբեր  են բիոլոգիական առումով: Բայց դա չի նշանակում որ տղամարդիկ առավել են քան կանայք, կամ հակառակը՝ տղամարդիկ ոչնչություն են իսկ կանայք ամենալավն  են, իհարկե ոչ: Հավատացնում եմ ,  որ երկու սեռերը կարող են շատ խաղաղ ու հանգիստ  գոյատևել առանց մեկը մյուսին ստորացնելու կամ նվաստացնելու:

Սիրեք միմյանց և սիրեք ձեզ առաջին հերթին:

Կարա Լեվա

Հոդվածին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ  հեղինակի բլոգում.

http://karastak.blogspot.com/2011/12/blog-post_09.html

 

Դիտումների քանակը` 8979

Վերադառնալ վերև