Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Պակիստան. հղի կնոջը ծեծելով մահվան են հասցրել նրա ընտանիքի անդամները

Պակիստանում հղի կնոջ բարեկամները դատարանի շենքի առաջ նրան ծեծելով մահվան են հասցրել: Կնոջ մեղքն այն է եղել, որ նա հանդգնել է  ամուսնանալ  տղամարդու հետ, ում սիրում է, հակառակվելով   ընտանիքի անդամների կողմից  արված այլ  ընտրությանըԿինը դատարան էր եկել, որպեսզի  հայտարարի, որ ամուսնացել է իր կամքով եւ իրեն չեն փախցրել:

 

 

25-ամյա Ֆարսանա Փարվինի  դաժան սպանությունը կատարվել է հանրության աչքի առաջ: Նրան քարերով  ծեծի է ենթարկել 20 մարդ, որոնց թվում են եղել նաև նրա եղբայրները, հայրը և ընտանիքի կողմից ընտրված   փեսացուն, ով նրա զարմիկն էր: Կնոջ ամուսնու խոսքերով, ոստիկանությունը չի խառնվել դատաստանին:

 

Փարվինի դաժան ճակատագիրը կիսում են բազմաթիվ կանայք Պակիստանում և մի շարք այլ երկրներում: Կինն սպանվել է՝ հանուն «պատվի», քանի որ նրա «վարքագիծը ամոթանքի պատճառ էր դարձել իր ընտանիքի համար»:
Պակիստանի Մարդու իրավունքների հանձնաժողովի՝ ապրիլին հրապարակած տվյալներով՝ երկրում իայն  անցյալ տարի  869   կին դարձել է հանուն «պատվի» սպանությունների զոհ:

 

 

Դիտումների քանակը` 2331

Վերադառնալ վերև