Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Պահանջում ենք խիստ գնահատականի արժանացնել Մարինա Խաչատրյանի հանդեպ կոպիտ բռնության փասստը. հայտարարություն

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան հանդես է եկել  հայտարարությամբ , որի միձոցով հայտնել է հանրությանն իր  դիրքորոշումը՝ Երևանի ավագանու նիստի ընթացքում ավագանու անդամ Մարինա Խաչատրյանի նկատմամբ կիրառված բռնության մասին և պահանջել  խիստ գնահատականի արժանացնել այդ փաստը և պատժել բռնություն կիրառած անձանց:

 

 

2018 թվականի փետրվարի 13-ին Երևանի ավագանու նիստի ընթացքում ՀՀԿ խմբակցության անդամների կողմից «ԵրկիրԾիրանի» կուսակցության ավագանու անդամ Մարինա Խաչատրյանի նկատմամբ կիրառվել է բռնություն։ Մարինա Խաչատրյանը փորձել է Նուբարաշենից բերված կոյուղաջրով տարան մոտեցնել քաղաքապետ Տարոն Մարգարյանի սեղանին, այդպիսով ջանալով բարձրաձայնել տարիներ շարունակ գարշահոտության մեջ ապրող Երևանի բնակիչների խնդիրը։ Համացանցում տարածված տեսանյութում հստակ երևում է, որ ավագանու անդամին կանգնեցրել են, և նրա հանդեպ բռնություն գործադրելու գործողությունը հստակ հրահանգված է եղել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյաի կողմից՝ «Դեմը առեք, դեմը առեք, շուտ-շուտ» կոչով : 

 

Արդյունքում տղամարդկանց մի ողջ գունդ ֆիզիկական բռնություն է կիրառել ավագանու անդամի նկատմամբ, ինչն ուղղորդվել է նաև կնոջ սեռական անձեռնամխելիության և սեռական ազատության խախտումներով։

 

Կին քաղաքական գործիչների հանդեպ կիրառվող բռնությունն ու դրա ամենաթողությունը առաջին անգամը չէ, որ դրսևորվում է հայկական քաղաքական ասպարեզում։ Երևանի ավագանու նիստերում կանանց նկատմամբ բռնության դրսևորումները դարձել են պարբերական, ինչը ցուցադրությունն է թե՛քաղաքական համակարգում առկա բռնության մշակույթի, թե՛ կանանց նկատմամբ անհավասարության, շարունակական ստորադասման և խտրականության։

 

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան խստորեն դատապարտում է Երևանի ավագանու նիստում «Երկիր Ծիրանի» կուսակցության ավագանու անդամ Մարինա Խաչատրյանի նկատմամբ կիրառված բռնության փաստը և ընդգծում, որ Հայաստանը թե՛ տեղական, թե՛ միջազգային օրենսդրության համաձայն պատրավորված է ապահովել կանանց  քաղաքական դերակատարումն ու մասնակցությունը։ Նման ուղղորդված բռնի գործողություններն ուղղված են կանանց բացառմանը քաղաքական ասպարեզից ու որոշումների կայացումից և միտված են կանանց հանրային նվաստացմանը։

 

Ուստի, հորդորում ենք խիստ գնահատականի արժանացնել Երևանի ավագանու կին անդամի հանդեպ կոպիտ բռնության փասստը, ամենայն մանրամասնությամբ քննել, հանդես գալ հրապարակային գնահատականներով և պատժել բռնություն կիրառած անձանց։

 

 

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիա

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

«Ժողովուրդը  շնչում է, դուք էլ պետք է շնչեք». ծեծկռտուք քաղաքապետարանում/ տեսանյութ

 

Պահանջում ենք խիստ գնահատականի արժանացնել ավագանու անդամ Մարինա Խաչատրյանի հանդեպ կոպիտ բռնության փասստը

 

«Բռնությունը չունի արդարացում». բողոքի ակցիա քաղաքապետարանի դիմաց

 

«Կրծքերիս, մարմնիս ձեռք տվեց, ապտակեցի». Մարինա Խաչատրյանը ահազանգում է սեռական ոտնձգության մասին

 

Դիտումների քանակը` 305

Վերադառնալ վերև