Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Պատգամավորը առաջարկեց արգելել մինի-կիսաշրջազգեստները, որպեսզի չսայթաքի և վայր չընկնի

Ղրղզական խորհրդարանի (Ժոգորկու Քենեշ) պատգամավոր Թուրսունբայ Բակիրը հանդես եկավ խորհրդարանի շենքում կարճ կիսաշրջազգեստներն արգելելու պահանջով: Ֆեմինիստուհիները որոկեցին նախաձեռնությունը որպես կանանց  իրավունքների ոտնահարում:

 

‘’Քիչ առաջ` ընդմիջման ժամանակ, միջանցքում իմ առջև կարճ կիսաշրջազգեստով կին  էր քայլում: Ես չէի նայի, սակայն եթե դիմացս չնայեյի, կսայթաքեի ու վայր կընկնեի’’, – ասաց Բակիրը խորհրդարանի նիստում` առաջարկելով ամրագրել դրես-կոդի ավելի խիստ կանոնները Ժոգորկու Քենեշի շենքում: Դրանից հետո խորհրդարանում արգելվեց կրել ոչ միայն կարճ կիսաշրջազգեստներ, այլ նաև վառ գույներով  իրեր:

 

Կին-պատգամավորները տարբեր կերպ արձագանքեցին Բակիրի առաջարկին. նրանցից երեքը համաձայնեցին նրա հետ, իսկ խորհրդարանական Շիրին Այտմատովան խոստովանեց, որ կրում է կարճ կիսաշրջազգեստներ և կատակեց, որ ‘’չէր ցանկանա հիջաբ կրել’’:

 

 

Քննադատությամբ հանդես եկավ ‘’Սքյու’’`  բիշքեքյան ֆեմինիստական նախաձեռնությունը: Նրա հիմնադիրներից մեկը` Սելբի Ջումաեվան, կարծում է, որ կարճ կիսաշրջազգեստներ արգելելը համարվում է ‘’ինքնաարտահայտման իրավունքի խախտում’: Ֆեմինիստուհիները հանդես եկան պատգամավորի  առաջարկության քննադատությամբ` որակելով այն ‘’ինքնաարտահայտման իրավունքի խախտում’’:

Ի նշան բողոքի նրանք կազմակերպեցին ինտերնետ-ակցիա ‘’Ինչ է անում Բակիրը իմ կիսաշրջազգեստի տակ’’ խորագրով` սոցիալական ցանցերում տեղադրելով ֆոտոկոլաժներ` կարճ կիսաշրջազգեստներ հագած աղջիկների նկարներ, որոնց կողքն էլ ` պատգամավորի զարմացած դեմքը: Ժողովրդի ընտրյալը համարեց, որ  այս ակցիան պատվիրված է ԱՄՆ-ի, Եվրոպայի և Իսրայելի կողմից` իրեն և իսլամը վարկաբեկելու նպատակով: Հրապարակումների հեղինակները սակայն  ասում են, որ ակցիան ընդամենը ‘’սատիրայի’’ ժանրից է:

 

 

Պատասխանելով  Բակիրին ակտիվիստները գրեցին, որ չեն քննադատում իսլամը. նրանց քննադատությունն ուղղված է միայն պատգամավորի դեմ: ‘’Նման ֆոտո-կատակներ’’ կազմակերպելու համար այլ երկրների կառավարությունների և փողերի կարիք չի զգացվում, այս պարագայում բավական է սեփական խորհրդարանը և քաղաքացիների դժգոհությունը: Մեր երկրում շատ զարգացած է քաղաքական սատիրան’’, -ասում են նրանք:

 

 

Ըստ ակցիայի նախաձեռնողների, Բակիրի`  կարճ կիսաշրջազգեստներն արգելելու փաստարկը համարվում է Ղրղզստանի Սահմանադրության 20.1 հոդվածի խախտում, որի համաձայն երկրում ‘’չպետք է ընդունվեն մարդու  և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները սահմանափակող օրենքներ’’:

 

 http://www.facebook.com/bishkekfeminists

 

P.S. “Ներկայումս կանանց բարոյականության (երբեմն նաև պրոֆեսիոնալիզմի) մակարդակը որոշվում է կիսաշրջազգեստի երկարությամբ, իսկ տղամարդու բարոյականությունը` նրա կարողությամբ այդ կիսաշրջազգեստի կողքով անցնելու, չսայթաքելու և վայր չընկնելու` միևնույն ժամանակ իր մտքերը խորհրդարանի ամբիոն հասցնելով” – սա արդեն  ‘’Կանանց երկխոսության’’ ամսագրի հեղինակներից մեկի` Էրիկա Մարատի կարծիքն է` խորհրդարանում կարճ կիսաշրջազգեստներ կրելու մասին իր վերլուծական հոդվածից:

Կարդացեք  այն  դեռևս միայն ռուսերեն.

 

 

 

Դիտումների քանակը` 5054

Վերադառնալ վերև