Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Պատերազմների գինը . 14 տրիլիոն դոլար եւ 200 հազար մարդկային կյանք մեկ տարում

Ավստրալիայի տնտեսության և խաղաղության ինստիտուտը հրապարակել է Խաղաղասիրության համաշխարհային ինդեքս 2015-ը (Global Peace Index-GPI) նոր զեկույցը,  որտեղ ներկայացվում են  տվյալներ, թե աշխարհի պետությունների համար որքան գումար են արժեցել 2014 թվականին տարբեր կետերում տեղի ունեցած պատերազմները: Ըստ այդմ` պատերազմները արժեցել են ավելի քան 14 տրիլիոն դոլար, իսկ մարդկային կորուստների թիվը գերազանցել է 200.000-ը:

 

Հետազոտության տվյալների համաձայն` 14 տրիլիոն դոլարը մոտավորապես հավասարազոր է համաշխարհային համախառն ներքին արդյունքի 14 տոկոսին: 2008 թվականի տվյալների հետ համեմատությամբ, մասնագետները արձանագրել են, որ 2014 թվականին պատերազմների ծախսերը ավելացել են մոտ 15.3 տոկոսով:

 

Մարդկային զոհերի մասով ևս հետազոտությունը սպանությունների քանակի աճ է արձանագրել, ինչը 2010 թվականի տվյալների համեմատ ավել է մոտ երեք անգամ: Նշվում է, որ միայն Սիրիայում 2014 թվականին մահացել է շուրջ 71 հազար մարդ:

 

Հետազոտական թիմի գնահատականներով` Մերձավոր Արևելքը և Հյուսիսային Աֆրիկան համարվում են աշխարհի ամենավտանգավոր տարածաշրջանները, «որտեղ հակամարտությունները դուրս են գալիս վերահսկողությունից և դառնում ահաբեկչական ցանցերի` դեպի հարևան երկրներ արտահանման կենտրոններ»: Միաժամանակ նշվում է, որ զինված հակամարտությունների պատճառով աշխարհի բնակչության  1 տոկոսը / մոտ 60 մլն մարդ/  հարկադրված է եղել դուրս գալ իր բնակության վայրից: Մասնագետների գնահատականներով` այս ցուցանիշը ամենաբարձրն է Երկրորդ համաշխարհայինի ավարտից հետո:

 

Հետազոտության համաձայն` աշխարհի ամենաանվտանգ տարածաշրջանը համարվում է Եվրոպան, հատկապես Դանիան, Ավստրիան և Շվեյցարիան:

 

Global Peace Index  ինդեքսը հաշվի է առնում ինչպես ներքին գործոնները, օրինակ՝ երկրում բռնության ու հանցավորության մակարդակը, այնպես էլ արտաքին գործոնները՝ երկրների միջազգային հարաբերությունները, ռազմական կարիքների վրա ծախսվող գումարները ու այլ չափանիշներ:

 

GPI ինդեքսի չափով 162 երկրների շարքում Հայաստանը հայտնվել է 91-րդ հորիզոնականում:   Ադրբեջանը զբաղեցրել է աղյուսակի 132-րդ հորիզոնականը, Վրաստանը՝ 79-րդ,  Թուրքիան՝ 135-րդ, Իրանը՝ 138-րդ հորիզոնականը: ԱՄՆ-ը հայտնվել է 94-րդ հորիզոնականում, Ռուսաստանը՝ 152-րդ:

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Պատերազմների գինը 2014-ին. 14 տրիլիոն դոլար եւ 200 հազար մարդկային կյանք

 

Փախստականների եւ տեղահանվածների թիվն աշխարհում 60 միլիոնի է հասել / վիդեո

 

«Պատմե՛ք ձեր ընկերներին». Փախստականների Համաշխարհային օրվան ընդառաջ

 

Երեք քույրերի պատմություն

 

Ապրել դժվար կյանքով, սակայն խաղաղության մեջ

 

«Պատերազմը մեր հիմքը քանդեց…» . մի ընտանիքի պատմություն

 

«Հուսահատվել, նշնակում էր մատնվել անգործության»

 

«Նոր կյանք , նոր տեղում, նոր էջից…, միայն թե հիշողություններն են խեղդում»

 

«Այսուհետ սա է իմ երկիրը, ուզում եմ իմ աշխատանքով օգտակար լինել նրան»

 

«Այստեղ մենք մեզ փախստական չենք զգացել»…

 

Սիրիահայ եւ տեղացի կին ձեռներեցներն էքսպո ցուցահանդեսում

 

Սիրիայի բնակչությունն երկու կրակի միջեւ

 

Հալեպ. սիրիահայերի դրությունը ծայրահեղ ծանր է

 

Հայաստանի կառավարությունը պատրաստ է ընդունել սիրիահայերին, բայց …

 

«Պատերազմը սկսում են տղամարդիկ, իսկ կանայք երկար տարիներ կրում են դրա հետեւանքները»

 

Օգնության ձեռք Հալեպում մնացած հայերին

 

Սիրիայում մարդասիրական աղետ է

 

Հալեպի հայերը Հայաստանի իշխանություններից աջակցություն են խնդրում

 

Աշխարհում փախստականների թիվը հասել է ռեկորդային ցուցանիշի

 

Սիրիայում երկրորդ ցեղասպանություն է. Թալին Կլբաշյան

 

Ողջ ճշմարտությունը պատերազմի մասին

 

ՀԵԿԱ-ի ավանդական տոնավաճառին մասնակցեցին նաև սիրիահայ կանայք

 

Սիրիահայ ընտանիքներին կօգնի բնակարանապահովման նոր ծրագիրը

 

Դիտումների քանակը` 3907

Վերադառնալ վերև