Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Պատմության մեջ առաջին անգամ Ինտերպոլը կին է գլխավորելու

Միջազգային քրեական ոստիկանության կազմակերպության (Ինտերպոլ) նոր նախագահ է ընտրվել ֆրանսուհի Միրեյ Բալեստրազզին, այսօր հաղորդել է կազմակերպության մամուլի ծառայությունը:

 

 

Հռոմում այս օրերին հրավիրված Ինտերպոլի գագաթնաժողովում, որին մասնակցել է աշխարհի 170 ոստիկան, որոշում է ընդունվել, որ միջազգային ոստիկանության համակարգի նոր տնօրենը պետք է Միրեյ Բալեստրացցին լինի: Նա  դարձել է առաջին կինը, ով ընտրվել է Ինտերպոլի նախագահ:

 

 

58-ամյա Բալեստրազին մինչ այս զբաղեցրել է Ինտերպոլի Եվրոպայի հարցերով գործադիր կոմիտեի նախագահի պաշտոնը: 1975թ-ից նա աշխատել է ֆրանսիական ոստիկանությունում` որպես քննիչ: 1990-ականներին Բալեստրազին գլխավորել է Կորսիկայում ֆրանսիական քրեական ոստիկանության բաժանմունք

 

 

Մամոիլը գրում է, որ նրա ծառայությունների ցանկում նշվում է «Ֆրանսիայի պետության համար առաջին թշնամի» կամ «հազար դեմք ունեցող մարդ» Ժակ Մեսրինի հետապնդումը, ով հետագայում սպանվել է հատուկ ծառայությունների կողմից։ Նրան են վերագրվում միջազգային արձագանք ստացած շատ այլ հետաքննություններ, որոնց թվում՝ 9 անգին նկարների (Մոնեի, Ռենուարի, Մորիզոյի և Նարյուզեի) գործը։ Դրանք Փարիզի Մարմոտտան-Մոնե թանգարանից 1985-ին գողացել էր ավազակախումբը։ Բալեստրացցին հաջողվել էր գտնել և թանգարանին վերադարձնել նկարները:

Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի խոսքով, «նա այն կանանցից է, որոնք ֆրանսիայի ոստիկանության պարծանքն են հանդիսանում»:

 

Դիտումների քանակը` 3027

Վերադառնալ վերև