Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Պարային ֆլեշմոբ Հյուսիսային պողոտայում ընդդեմ կանանց նկատմամբ բռնության

Փետրվարի 14-ին, ժամը 1300-1500Հյուսիսային պողոտայում  «Հասարակություն առանց բռնության»ՀԿ –ի նախաձեռնությամբ  իրականացվելու է  One  Billion Rising  for Justice / «Մեկ միլիարդի ձայնը հանուն արդարության»  կոչվող միջազգային պարային ֆլեշմոբը: Այն ամենամեծ հանրային միջոցառումն է` ուղղված կանանց և աղջիկների նկատմամբ բռնության դադարեցմանը, որն անցկացվում աշխարհի ավելի քան 200 երկրներում՝  ամեն տարի ներգրավելով ավելի մեծ թվով մասնակիցների: տարբեր երկրներում: Հայաստանում առաջին անգամ այս ֆլեշմոբն  անցկացվել է 2014-ին:

 

Ֆլեշմոբի նպատակն է կոչ անել բոլոր կանանց և աղջիկներին լինել առավել քաջ, վճռական և չվախենալ պայքարել սեփական իրավունքների համար՝ դրանով իսկ   հեղափոխություն գործելով  իրենց հետագա կյանքում :

 

 

«Մեկ Միլիարդի ձայնը»  անվանումը (One Bilion Rising) – պատահական չէ, այլ կոչված է հիշեցնելու այն  դաժան   իրողությունը,  որ ըստ ՄԱԿ-ի վիճակագրության՝ աշխարհում ամեն 3 կնոջից 1-ը ենթարկվում է  իր կյանքի ընթացքում որեւէ տիպի բռնության: Այսինքն աշխարհում առնվազն  1 միլիարդ կին տառապում է բռնությունից:  Հենց այս ցնցող վիճակագրությանն  են փորձում  հրավիրել բոլորի  ուշադրությունը շարժման  մասնակիցները՝ կոչ անելով ոտքի կանգնել հանուն արդարության:

 

Նշենք, որ փետրվարի 14-ին  անցկացվող  այս շարժման   Սուրբ Վալենտինի օրվա հետ զուգադիպությունը   գրեթե չի մեկնաբանվում,   սակայն իրականում իր խորհուրդն ունի. նա հիշեցնում է  սիրող զույգերին, որ սերը բռնություն չէ…

Ինչպես հայտնում է «Հասարակություն առանց բռնության»ՀԿ –ն,   ակցիան նախաձեռնող  ակտիվիստները   նախատեսում են քայլել Հյուսիսային պողոտայով՝ օրվա խորհուրդն ապահովող երաժշտության ուղեկցությամբ և պարով: Միևնույն ժամանակ անցորդներին տրվելու են կանանց քաջալերող ու ոգեշնչող տեղեկատվական թռուցիկներ և մաղթանքներով բացիկներ՝  մասնակից դարձնելով   տոնին ու հնարավորություն տալով նրանց  իրազեկվելու և ոգեշնչվելու:

 

 

Դիտումների քանակը` 3123

Վերադառնալ վերև