Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Ջեմմա Հասրաթյան. «Տղամարդիկ են նման միֆ ստեղծել, որ կանանց դուրս բերեն շարքից ու գան իշխանության»

«Կանայք կառավարման վերին մակարդակում չնչին մաս են կազմում` ես նկատի ունեմ քաղաքական ու հայեցողական պաշտոնները: Ես չեմ գտնում, որ բնական է, երբ 66 փոխնախարար կա և ընդամենը 5-6 կին», – Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի  նախագահ Ջեմմա Հասրաթյանը: 

 

 

Նրա խոսքով, կանանց մասնակցությունը ոչ թե ինքնանպատակ է, այլ հարկավոր է հասկանալ, որ կանայք և տղամարդիկ տարբեր կերպ են մոտենում առկա խնդիրներին, և հաշվի առնելով  երկու սեռերի կարծիքները  կարող ենք ավելի լավ արդյունքների հասնել  բոլոր մակարդակներում ` սկսած ծրագրի որոշումից,  ընդունումից մինչև դրա իրագործումը:

 

«Այս տեսակետից իմ կարծիքով, երեք կարևոր խնդիր կա , որ պետք է լուծենք. Կառավարությունում ` քաղաքական բարձր պաշտոններում պետք է կանայք և տղամարդիկ քիչ թե շատ հավասարակշռված լինեն, բացի այդ խնդիր է, որ Ազգային Ժողովում մենք այսօր ունենք կանանց շատ ցածր  ներկայացվածություն…  Խնդիր է նաև տեղական ինքնակառավարման մակարդակում, որտեղ կանանց և տղամարդկանց  մասնաբաժնի միջև առկա  է հսկա տարբերություն: Եվ ասածս ոչ թե այն է, թե բերենք կանանց պաշտոններ տանք, այլ  նրանց  ներուժը մտածված օգտագործենք»,- ընդգծեց տիկին Հասրաթյանը:

 

Անդրադառնալով  կանանց ներկայացվածությանը  ՏԻՄ-երում , Panorama.am-ի զրուցակիցը նկատում է , որ  նրանց 8.4 տոկոսը ավագանիներում բավարար համարել չի կարելի:

 

«Բայց ամենաանընդունելին  նա է, որ Հայաստանի 915 համայնքներից միայն 19-ի ղեկավարներն են կանայք, իսկ  քաղաքային համայնքներում ոչ միայն ղեկավար, հաճախ  անգամ կին ավագանու անդամ չունենք; Արդյոք սա նշանակում է, թե մի շարք քաղաքներում` Էջմիածնում, Աբովյանում և այլն, որտեղ կին ավագանու անդամներ չկան, կանանց մտավոր ռեսո՞ւրսն է սակավ, իհարկե ոչ» :

 

Այն, որ հատկապես ավագանիներում կանանց թվի ավելացումը կարող է բավականին հաջողությունների բերել ընդհանուր կառավարման մակարդակում, դրանում տիկին Հասրաթյանն ուղղակի չի կասկածում…

 

Ինչ վերաբերում է այս խնդրում ազգային մտածելակերպի` մենթալիտետի ազդեցությանը, ապա Ջեմմա Հասրաթյանի կարծիքով, նման խնդիր մենք իրականում չունենք և մարդիկ դա ուղղակի հորինել են, քանի որ այդպես հարմար է:

 

Հիշեցնելով, որ  դեռևս 19-րդ դարի երկրորդ կեսին հայ մեծագույն մտավորականները առաջ քաշեցին կանանց ներգրավման խնդիրը և  հետագայում էլ հենց տղամարդիկ ընտրելու հնարավորություն ընձեռեցին կանանց, Ջ.Հասրաթյանը նկատեց.

 

«Ի՞նչը փոխվեց , ի՞նչ մենթալիտետի մասին է խոսքը… Մտացածին միֆ են ստեղծում, որպեսզի կանանց դուրս բերեն այս շարքից և տղամարդիկ մնան իշխանության»:

 

Հարցազրույցը  ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ.

 

Դիտումների քանակը` 3697

Վերադառնալ վերև