Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Ռոմնիի՝ կանանց մասին արված արտահայտությունը մեծ աղմուկ բարձրացրեց

Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված նախագահի թեկնածու Միթ Ռոմնիի Օբամայի հետ բանավեճի ժամանակ արված  «կանանցով լի  թղթապանակների» մասին արտահայտությունը սոցիալական ցանցերում մեկնաբանությունների տեղատարափ առաջացրեց:

 

Հեռուստաբանավեճերի երկրորդ փուլի ժամանակ Ռոմնին ասաց, որ 2002-ին Մասաչուսեթսի նահանգապետ ընտրվելուց հետո նա դիմել է կանանց ընտրվելու և պատասխանատու պաշտոններ զբաղեցնելու աջակցող հասարակական միջկուսակցական խմբին մի խնդրանքով, որ օգնեն իրեն գտնել որակյալ կին թեկնածուների իր վարչությունում պաշտոններ զբաղեցնելու համար:

 

«Բոլորովին պարտադիր չէ ծեծել կանանց կազմակերպությունների դռները տաղանդավոր, նպատակասլաց կանանց գտնելու համար, ովքեր պատրաստ են դառնալ իրենց գործի վարպետը», – նկատեց  Բարաք Օբաման:

 

 

Մի քանի ժամ անց ՛՛Twitter’’ և այլ սոցիալական կայքերը ողողվեցին սուր մեկնաբանություններով Ռոմնիի հայտարարության վերաբերյալ, իսկ  Washington Post թերթը  մանրամասնեց, թե ինչպիսի հանգամանքներում է այն արվել:

 

Դահլիճից երկու թեկնածուներին ուղղված հարցը հետեւյալն էր.

«Ինչ նոր միջոցներով եք մտադիր շտկել իրավիճակը աշխատավայրերում գենդերային անհավասարության հետ կապված՝ հաշվի առնելով, մասնավորապես, այն, որ կանայք ստանում են իրենց տղամարդ-կոլեգաների ստացած աշխատավարձի 72 %-ը:

 

Ի պատասխան Ռոմնին ասաց.

–         Սա շատ կարևոր հարց է, որն ինձ համար դաս եղավ, երբ ես Մասաչուսեթսի նահագապետի պաշտոնն էի զբաղեցնում: Մինչ անձնակազմը ձևավորելը ես հայտնաբերեցի, որ բոլոր թեկնածուները տղամարդիկ էին: Ես ասացի. «Գրողը տանի, միթե մենք չենք կարող գտնել մի քանի կանանց, ովքեր կհամապատասխանեն մեր պահանջներին այնպես, ինչպես տղամարդիկ»:

 

Մենք համաձայնեցված ջանքեր գործադրեցինք կանանց գտնելու համար, որոնց ծառայողական ցուցակը լիովին թույլ կտար դառնալ նահանգի կառավարության անդամ: Ես դիմեցի մի շարք կանանց կազմակերպությունների. « Կարող եք մեզ օգնել թեկնածուներ գտնել»: Եվ ահա նրանք բերեցին «կանանցով լի» թղթապանակներ: Ես հպարտ էի, քանի որ այն բանից հետո, երբ ձևավորեցի իմ անձնակազմը, Նյու Յորքի նահանգի Համալսարանը հետազոտություն կատարեց բոլոր 50 նահանգներում և եկավ այն եզրակացության, որ իմ նահանգում ավելի շատ կանայք էին ղեկավար պաշտոններ զբաղեցնում, քան ԱՄՆ-ի ցանկացած այլ նահանգում:

 

Ինչպես նշեց Washington Post-ի  թղթակիցը Միթ Ռոմնիի հիշատակած պատմությունը դարձավ համակ ուշադրության առարկա   այն բանից հետո, երբ բոստոնյան Phoenix-ի թղթակիցը հաղորդեց, որ իրականում Մասաչուսեթսի կանանց աջակցության խումբը կոչ արեց Ռոմնիին ավելացնել կանանց թվաքանակը կառավարման մարմիններում: Այսինքն, նա չի եղել նախաձեռնողը, ինչպես նշվեց բանավեճի ժամանակ:

 

Պարբերականը նշեց նաև, որ ըստ այդ խմբի տվյալների՝ Մասաչուսեթսում ղեկավար պաշտոններ զբաղեցնող կանանց տոկոսը Ռոմնիի՝ նահանգապետ լինելու ժամկետի ավարտին նվազել է համեմատած նրա՝ պաշտոնը նոր ստանձնած ժամանակի հետ:

 

Boston Globe  թերթը իր հերթին  հաղորդեց,  որ Ռոմնիի՝ նահանգապետ դառնալուց առաջ իր իսկ ղեկավարած Bain Capital մասնավոր ընկերությունում ընդհանրապես չկային բարձր պաշտոններ զբաղեցնող կանայք: Միակ բացառությունը Մեգ Ուիթմանն էր, ով սկսել էր աշխատել այդ ֆիրմայում որպես խորհրդատու և հետո հասել էր  մինչև փոխնախագահի պաշտոնի:

 

Շատ ամերիկյան մեկնաբաններ նշեցին,  որ չնայած այն բանին, որ Ռոմնին փորձում է իր հիշողությունների շնորհիվ ներգրավել ինչքան հնարավոր է շատ կանանց, միևնույն է, նրա կերպարը՝ որպես կանանց իրավունքների պաշտպանի, այնքան էլ համոզիչ չէ: Ահա թե ինչ  գրեց Think Progress օնլայն հանդեսի թղթակից Թարա –Կ ալլ – Ռեսսլերը.

 

–         Երեքշաբթի օրը տեղի ունեցած բանավեճերի ժամանակ Միթ Ռոմնին թույլ տվեց մի քանի սխալներ, որոնք ավելի հեռացրեցին նրան կանանցից և կանանց խնդիրներից: Նա խուսափեց ուղիղ պատասխանից, իսկ իրենից ակնկալում էին, որ նա հանդես կգա կանանց և տղամարդկանց աշխատավարձերի հավասարեցման օգտին: Նա կեղծ հայտարարություն արեց այն մասին, թե իբր հենց ինքն է նախաձեռնել կանանց փնտրտուքը Մասաչուսեթսի նահանգում ղեկավար պաշտոններ զբաղեցնելու համար: Ռոմնին ոչ պարզորոշ կերպով ներկայացրեց իր դիրքորոշումը կապված կանանց համար հակաբեղմնավորիչ միջոցներ ապահովելու հետ: Նա խոսում էր միայնակ մայրերի, չամուսնացած մայրերի անլիարժեքության մասին: Եվ, վերջապես, նա թեժ վեճի բռնվեց CNN-Իբանավեճը վարող Քենդի Քրոուլի հետ:

 

New York Times-ի թղթակից Մայքլ Շիրը նշելով, որ Ռոմնիի ՛՛կանանցով լի՛՛ թղթապանակների մասին արված արտահայտությունը վայրկյանական դարձավ ինտերնետ – համայնքում սուր կատակների առարկա, ցիտեց  Թվիթերում արված գրառումներից մեկը.

 

«Շնորհակալություն Ձեզ, Ռոմնի, որ հարստացրեցիք քաղաքականությունը LOL հասկացությամբ (LOL հապավումը թարգմանաբար նշանակում է «ծիծաղից ընկնել»):

 

Մյուս օրը  կեսօրին ֆեյսբուքյան «կանանցով լի թղթապանակներ» էջն արդեն հավաքել էր 300 հազար «լայք»: New York Times -ի հրապարակման հեղինակը նշում է, որ նույնիսկ հանրապետականներն են արձագանքել Ռոմնիի արտահայտությանը: Հանրապետական Կուսակցության Ազգային Հանձնաժողովի վեբ-կայքում  «Օբամայի երկրորդ նախագահական ժամկետ» խորագրի ներքո պատկերված է դատարկ արագակար:

 

             http://www.svobodanews.ru/content/article/24744048.html

 

Կարդացեք  նաև այս թեմայի շուրջ մեր կայքում.

Գենդերային պառակտումը ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում

 

Միշել Օբամա vs Էն Ռոմնի. ո՞վ կլինի Ամերիկայի առաջին լեդին

 

 

 

 

 

 

Դիտումների քանակը` 3373

Վերադառնալ վերև