Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Սաուդյան Արաբիա. Կանայք մեքենայի ղեկին կբերեն մարմնավաճառության, միասեռականության և ամուսնալուծությունների աճին

«Եթե մենք թույլ տանք կանանց մեքենա վարել, ապա 10 տարի հետո երկրում ոչ մի կույս չի մնա», – այսպիսի եզրակացության է եկել Սաուդյան Արաբիայի բարձրագույն կրոնական խորհուրդը՝ ծանոթանալով  պրոֆեսոր Քամալ Սուբխի կողմից պատրաստված զեկույցի գիտական ապացույցներին:

 

Արդյունքում Սաուդյան Արաբիայի բարձրագույն կրոնական խորհուրդը որոշեց ոչ մի դեպքում չհանել երկրում գործող՝ կանանց ավտոմեքենա վարելու արգելքը,  քանի որ կանայք մեքենայի ղեկին կբերեն անբարոյականության, մարմնավաճառության, միասեռականության , պոռնոգրաֆիայի և  ամուսնալուծությունների  աճին : Դրա մասին է հայտնում  Asia.news–ը:

 

Սաուդյան Արաբիայում կանանց արգելված է մեքենա վարել, ինչի դեմ  պայքարում են կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մի շարք կազմակերպություններ: Արգելքը խախտելու դեպքում կանանց ձերբակալում են և  դատապարտում մտրակի հարվածների:

 

Դրա հետ մեկտեղ , 2011-ի սեպտեմբերին՝ Սաուդյան Արաբիայի Աբդուլլահ թագավորի կարգադրությամբ  երկրի կանանց վերջապես տրամադրվեց  ընտրական իրավունք։ Առաջին անգամ նրանք  կկարողանան  քվեարկել  2015-ի տեղական ընտրություններում, ինչպես նաև  առաջադրել իրենց թեկնածությունը։

 

Դա իհարկե մեծ նվաճում է Սաուդյան Արաբիայի կանանց  համար ,  բայց  նրանց  իրավունքները շարունակում են խիստ  սահմանափակ մնալ: Կանայք  մինչ օրս ոչ միայն  մեքենա վարելու,  այլ  առանց ընտանիքի գլխավոր տղամարդու թույլտվության՝ արտասահման մեկնելու կամ այլ՝ ոչ ազգական տղամարդու հետ զրուցելու իրավունք չունեն:

 

Բոլորովին վերջերս հայտնի դարձավ ևս մեկ արգելքի մասին: Բացի փարանջա կրելուց որոշել են ստիպել գեղեցիկ ու գրավիչ աչքեր ունեցող կանանց արևից պաշտպանող մուգ ակնոցներ կրել: Արտահայտիչ աչքերը  ակնոցների  տակ թաքցնելու  կարգադրության  կատարմանը  հետևելու է  կրոնական ոստիկանությունը:

 

 

Դիտումների քանակը` 4369

Վերադառնալ վերև