Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Սելեկտիվ աբորտները խտրականության դրսևորում են և պետք է արգելվեն

 

Հունվարի 15-ին  Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլ Մույժնիեկսը հանդես է եկել հայտարարությամբ , որում անդրադառնալով Հայաստանին, Վրաստանին, Ադրբեջանին, Ալբանիային, ինչպես նաև մի շարք արևելաեվրոպական երկրների, նշել էր, որ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումները խտրականության դրսևորում են և պետք է արգելվեն, մասնավորապես, քրեականացման ճանապարհով:

Առաջարկում ենք ծանոթանալ տեքստին ամբողջությամբ.

 

Իգական սաղմի արհեստական ընդհատման երևույթը ծանոթ է Չինաստանից և Հնդկաստանից, սակայն այն հանդիպում է նաև Եվրոպայի որոշ մասերում: Այս խիստ խտրական պրակտիկան հասարակության մեջ կանանց ունեցած  խոցելի կարգավիճակի արդյունք է: Դրա դեմ պետք է միջոցներ ձեռնարկվեն և այն պետք է արգելվի օրենքով:

 

Եվրոպայի խորհրդի անդամ պետություններում նորածինների սեռի խախտված հարաբերակցություն  գրացվել է Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում, ինչպես նաև որոշ բալկանյան երկրներում` առավելապես Ալբանիայում և ավելի պակաս չափով Մոնտենեգրոյում, Կոսովոյում* և նախկին Հարավսլավիայի Մակեդոնական Հանրապետությունում: Նման երևույթի կարելի է հանդիպել նաև Արևելյան Եվրոպայում` ներգաղթյալների որոշ համայնքներում: Կա տարածված կարծիք, որ այս անհամամասնության պատճառը հղիության` սեռով պայմանավորված արհեստական ընդհատումն է:

 

Բնականոն է համարվում ծնելիության` 102-ից 106 արական սեռի` 100 իգական սեռի դիմաց հարաբերակցությունը: 2011թ. Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը նորածինների սեռերի խախտված հարաբերակցության տագնապալի մակարդակներ է մատնանշել անդամ երկրներից մի քանիսում: Ալբանիայում, Հայաստանում և Ադրբեջանում այդ հարաբերակցությունը կազմել է 112/100, մինչդեռ Վրաստանում` 111/100:

 

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի պատվերով իրականացված զեկույցում ներկայացված 2013թ. ցուցունիշներն անգամ ավելի վատն են, և այդ հարաբերակցությունը Հայաստանում կազմել է 114-115/100, իսկ Ադրբեջանում` 116/100: Բացի այդ,  զեկույցում 110-ից բարձր մակարդակ գրանցվել է նաև Ալբանիայում, Մոնտենեգրոյում, Կոսովոյում, ինչպես նաև նախկին Հարավսլավիայի Մակեդոնական Հանրապետության որոշ մասերում:

 

Սաղմի սեռն իմանալը հեշտ է


Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման պրակտիկան ձևավորվել է որոշ հասարակություններում արու զավակ ունենալու արմատավորված նախընտրության արդյունքում: Ուլտրաձայնային հետազոտությունը շատ կարևոր միջոց է սաղմի տարիքը որոշելու և նրա զարգացումը վերահսկելու համար, սակայն միևնույն ժամանակ այն ամենաէժան և մատչելի միջոցն է սաղմի սեռն իմանալու համար: Ուլտրաձայնային սարքավորումներն այժմ ընդհանուր առմամբ հասանելի են, և այդ իսկ պատճառով սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների թիվը սկսել է աճել: Միևնույն ժամանակ դժվար է ապացուցել այն, որ հղիությունն ընդհատվել է սաղմի` իգական սեռի լինելու պատճառով:

 

Միջազգային իրավական դաշտը թույլ պաշտպանություն է նախատեսում


Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը դեռևս ուղենիշներ չի սահմանել սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման վերաբերյալ: Այնուամենայնիվ, մի քանի միջազգային մարմիններ այս հարցի վերաբերյալ արտահայտել են իրենց դիրքորոշումը:

 

Մարդու իրավունքների և բիոբժշկության մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան արգելում է «ապագա երեխայի սեռն ընտրելու նպատակով» բժշկական միջամտությունը, «բացառությամբ եթե դա արվում է սեռով պայմանավորված ժառանգական բնույթի լուրջ հիվանդությունից խուսափելու համար»: Ինչևէ, 47 անդամ պետություններից միայն 29-ն են միացել և վավերացրել կոնվենցիան: Այդ պետությունների շարքին են պատկանում Ալբանիան և Վրաստանը, սակայն ոչ` Հայաստանն ու Ադրբեջանը:

 

1995թ. Պեկինում անցկացված Կանանց մասին 4-րդ համաշխարհային գիտաժողովի ժամանակ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումը նկարագրվել է որպես կանանց դեմ բռնության դրսևորում: Երեք տարի անց ՄԱԿ-ի Գլխավոր գագաթաժողովում աղջիկ երեխաների մասին բանաձևը հավանության արժանացավ, և Պետություններին կոչ արվեց «ընդունել և կիրառել օրենսդրություն»:

 

Ինչպես Կանանց նկատմամբ խտրականության վերացման հարցերով ՄԱԿ-ի կոմիտեն (CEDAW), այնպես էլ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն կոչ են արել կառավարություններին` ընդունելու սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումն արգելելու վերաբերյալ ազգային օրենսդրություն:

 

Կանանց դեմ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիայում (Ստանբուլի կոնվենցիա) որևէ հստակ վկայակոչում չկա սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման մասին: Այնուամենայնիվ, պահանջվում է, որպեսզի պետական մարմինները քրեականացնեն «առանց կնոջ նախօրոք և տեղեկացված համաձայնության նրա նկատմամբ հղիության արհեստական ընդհատման կիրառումը» (հոդված 39), ինչպես նաև հոգեբանական բռնությունը, այսինքն` հարկադրանքի կամ սպառնալիքների գործադրմամբ դրսևորված  այն դիտավորյալ արարքը, որը լրջորեն ազդում է մարդու հոգեբանական ամբողջականության վրա (հոդված 33): Հաշվի առնելով այն, որ շատ իրավիճակներում կանայք ենթարկվում են հոգեբանական կամ անգամ ֆիզիկական ճնշման` սեռով պայմանավորված հղիությունն արհեստականորեն ընդհատելու, հետևաբար, Կոնվենցիայի այս դրույթները նման դեպքերում կարող են որոշ երաշխիքներ նախատեսել:

 

Հիրավի, հղիության` սեռով պայմանավորված արհեստական ընդհատումների մասին 2011թ. իր բանաձևում Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովն ընդգծել է, որ «սաղմի սեռի պատճառով հղիությունը չշարունակելու հետ կապված կանանց նկատմամբ գործադրվող հասարակության և ընտանիքի անդամների ճնշումները պետք է դիտվեն որպես հոգեբանական բռնություն, և որ հղիության բռնի ընդհատման դեպքերը պետք է քրեականացվեն»:

 

Այդ մոտեցումը սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումն ավելի շատ դիտում է որպես սաղմը կրող կնոջ, այլ ոչ չծնված երեխայի դեմ իրականացվող բռնության ձև:

 

Ի՞նչ պետք է արվի

 

ՄԱԿ-ի մի քանի կազմակերպություններ, ինչպիսիք են ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը, ՄԱԿ-ի կանայք կազմակերպությունը և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը օրենսդրությունից բացի առաջարկել են մի շարք գործողություններ, որոնք պահանջում են կառավարությունների և քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը: Դրանք են`
• հուսալի տվյալների հավաքագրում,
• առողջապահության ոլորտի մասնագիտական միությունների միջոցով որոշակի տեխնոլոգիաների` էթիկայի կանոններին համապատասխան կիրառման ուղենիշների մշակում և խթանում,
• կանանց և աղջիկների համար պաշտպանության միջոցների սահմանում,
• պետությունների կողմից սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների հանգեցնող անհավասարությունների խորքային պատճառներին անդրադարձող օրենսդրության և քաղաքականության մշակում,
• պետությունների կողմից աղջիկների և տղաների հավասար արժեվորման խթանում:

 

Անհրաժեշտ են տեղեկացվածություն և նոր օրենքներ

 

Դժվար է անդրադառնալ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների խնդրին առանց ներքաշվելու հղիության արհեստական ընդհատման շուրջ ծավալվող բանավեճի մեջ: Այնուամենայնիվ, պրակտիկան ծայրահեղ խնդրահարույց է կանանց և տղամարդկանց միջև հավասարության սկզբունքի տեսանկյունից: Անկախ այն բանից խնդիրը դիտում ենք որպես բռնություն սաղմի, թե կնոջ դեմ, սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումը խտրականության ակնհայտ դեպք է, որում կան ֆիզիկական և հոգեբանական բռնության խորն արտահայտված տարրեր:

 

Անդամ պետություններն իրենց գնահատման հայեցողության շրջանակներում պետք է գտնեն ուղիներ ` սահմնանելու օրենքներ, քաղաքականություն և ձևավորելու պրակտիկա, որոնք թույլ կտան հաշվի առնել տվյալ խնդրի հետ առնչվող տարբեր օրինական շահերը: Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների ճնշող մեծամասնությունում, որտեղ հղիության արհեստական ընդհատումն օրինական է, առկա է համապատասխան դաշտ, որտեղ կարգավորում են գտնում դրա հնարավորության և խտրականության դեմ պայքարի հարցերը:

 

Մեզ անհրաժեշտ են կանանց դեմ բռնության մթնոլորտն ուժեղացնող պրակտիկան վերացնելուն ուղղված հզոր կանխարգելիչ միջոցներ:Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումը պետք է քրեականացվի:

 

Աղբյուրը՝ ԵԽ գրասենայկը Երևանում.

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Պե՞տք է արդյոք ծնողներն իրավունք ունենան ընտրելու իրենց երեխայի սեռը

 

Ինչպե՞ս պայքարել սելեկտիվ աբորտների դեմ

 

 

Բագրատյանն անդրադարձավ գենդերցիդին…

 

 

Վիգեն Սարգսյան.«Սեռով պայմանավորված աբորտները ` պարզապես խայտարակություն են մեր ազգի համար»…

 

Գարիկ Հայրապետյան. «Սելեկտիվ աբորտների հիմքում՝ գենդերային անհավասարությունն է»

 

Ինչու՞ ենք գերադասում ընդամենը մեկ-երկու երեխա ունենալ

 

Դ-ր Գիլմոտո. «Հայաստանը մինչև 2060-ը կկորցնի գրեթե 93 հազար պոտենցիալ ապագա մայր»

 

«Կորսված հավասարակշռություն. արու զավակի նախընտրությունը Հայաստանում»

 

Ոչինչ չի եղել, ուղղակի մի Լիլիթիկով պակաս կծնվի Հայաստանում…

 

Աբորտը ՝ մարդասպանություն է, բայց օրենքով դրա արգելումը խնդիր չի լուծում

 

Յուրաքանչյուր տարի կորցնում ենք մոտ 1400 պոտենցիալ մայր

 

«Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների տարածվածությունն ու պատճառները Հայաստանում» զեկույց

 

Մարդկության մայրամուտը սկիզբ կառնի, երբ երկրի վրա «վերջանան» կանայք 

 

 

Դիտումների քանակը` 4768

Վերադառնալ վերև