Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Սիրելի տղամարդիկ, մենք պատրաստ ենք օգնել Ձեզ…

ՀՀԿ կանանց խորհրդի և Երևանի ավագանու կին անդամները հանդես են եկել երևանցիներին ուղղված հայտարարությամբ, որտեղ մասնավորապես ասվում է.

 



«Հաշվի առնելով ստեղծված բնակլիմայական աննախադեպ իրավիճակը, տեղացած առատ ձյունը և այն, որ քաղաքային իշխանությունն ամեն ինչ անում է` պատշաճ կերպով ապահովելու մայրաքաղաքի փողոցների ձնամաքրման աշխատանքները, կոչ ենք անում քաղաքացիներին նեցուկ լինել մեր քաղաքին և քաղաքապետարանին:

 

 

Համաձայնեք, որ երիտասարդների, տղամարդկանց համար դժվար չէ մի քանի րոպե հատկացնել հանրօգուտ գործին և մաքրել իրենց բակը, տան դիմացի տարածքը: Աստված մի արասցե, փողոցում մերկասառույցի վրա ընկնող տարեց կինը կամ երեխան ինչ-որ մեկի համար նույնքան թանկ է, որքան ձեր հարազատը ձեզ համար:

 

 

Կոչ ենք անում նաև հասարակական օբեկտների սեփականատերերին մաքրել իրենց հարակից տարածքները, այսպիսով զերծ պահելով ինքներս մեզ անհարմարություններից` թեթևացնելով նաև քաղաքապետարանի հոգսը:

 

 

 

Սիրելի տղամարդիկ, եթե անհրաժեշտություն կլինի, մենք պատրաստ ենք օգնել Ձեզ, մասնակցելով այդ գործին: Սա մեր քաղաքն է, և մենք դա անում ենք մեր երեխաների համար»:

 

 

Դիտումների քանակը` 2807

Վերադառնալ վերև