Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Սիրիայի խորհրդարանը կին է ղեկավարելու

Պատմության մեջ առաջին անգամ Սիրիայի խորհրդարանի խոսնակի պաշտոնում կին է ընտրվել:  58-ամյա Խադիյա ալ-Աբբասը, ով աջակողմյան «Բաաս» կուսակցությունից է, ընտրվել է նոր խորհրդարանի առաջին նստաշրջանում կայացած քվեարկության արդյունքում: Նրան այլընտրանք չի եղել: 
Խորհրդարանի նորընտիր խոսնակը  փիլիսոփայական գիտությունների թեկնածու է:

Սիրիայում խորհրդարանական ընտրություններ են անցկացվել ապրիլի 13-ին: Ընտրվել է 250 պատգամավոր, որից 200-ը Ազգային առաջընթաց ճակատից, այն ղեկավարվում է «Բաաս» կուսակցության կողմից:  Ընդդիմությունը բոյկոտել է ընտրությունները: Մասնակցությունը կազմել է 57.5 տոկոս:

 

Նշենք, որ Սիրիայի  կանայք ընտրելու եւ ընտրվելու իրավունք են ստացել  1953 թ Սահմանադրությամբ:  1973-1977 թվականներին  Սիրայի   խորհրդարանի կազմում  186 պատգամավորներից միայն հինգն  էին կանայք: 2012-2016 թ.թ. նրանց  թիվը ավելացել էր.  250 պատգամավորներից   31-ն էին  կին:

 

 

Դիտումների քանակը` 943

Վերադառնալ վերև