Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Սիրիայի կանայք ընդդեմ պատերազմի եւ բռնության

Այսօր Սիրիայում չի մնացել որևէ անկյուն, որը զերծ է  ողջ երկրում 4 տարի շարունակ տիրող բռնությունից: Զաբադանի քաղաքը բացառություն չէ: Լիբանանի սահմանին մոտ գտնվելով ՝ Զաբադանին աշխարհագրորեն ռազմավարական նշանակություն ունի՝ Դամասկոսն ու Բեյրութը միմյանց կապող ավտոճանապարհին գտնվելու շնորհիվ: Այս տարվա հուլիսից սիրիական զորքը և ուլտրապահպանողական ապստամբները  պայքարում են իրար դեմ քաղաքի վերահսկողության համար: Մինչդեռ Զաբադանիի բնակչությունը մնացել է երկու կրակի արանքում՝ չհասցնելով փախչել ռումբերից, մնալով առանց ուտելիքի, ապաստանի և բժշկական խնամքի: Ի պատասխան, ավելի քան 470 խիզախ կանանցից բաղկացած մի խումբ վտանգելով իրենց կյանքը հանդես են եկել հրապարակային  հայտարարությամբ՝ պահանջելով, որ կողմերը դադարեցնեն բռնությունը: Նրանք կոչ են արել քաղաքի պաշարման մեջ  ներգրավված զորքերին, ինչպես նաև ՄԱԿ-ին հրադադար հաստատել և երաշխավորել Զաբադանիի և հարևան շրջանների բնակիչների պաշտպանությունը: Չնայած այն ամենին, ինչին նրանք դիմակայել են, այս կանայք շարունակում են առաջնահերթ համարել խաղաղ լուծումը, այլ ոչ թե ռազմական գործողությունները:

 

Հայտարարության մեջ , մասնավորապես, ասված է.

 

«Մենք մի խումբ կանայք ենք Զաբադանիից, Սիրիայից, ովքեր տուժել են վերջին երեք տարիներին ռմբակոծություններից, կամայական կալանքներից, սպանություններից և տարածաշրջանային ինքնության վրա հիմնված խտրականությունից,  պահանջում ենք, որ Զաբադանիի և հարևան տարածքների պաշարմանը ներգրավված բոլոր զորքերը գտնեն մի հարատև լուծում, որը կերաշխավորի մեր բոլորի պաշտպանությունը, ինչպես նաև անմիջապես վերջ կդնի բռնությանը:

Մոնտանան իր ձայնն է բարձրացրել  պաշարված քաղաքացիների անունից: Նա մի մայր է Զաբադանիից, ում 19 տարեկան որդին հայտնվել է պաշարված տարածքում: Նա երբեք զենք չի կրել: Մոնտանան պահանջում է իր երեխայի անվտանգությունը և իր երեխային փրկելու իր իրավունքը:

Լեյլան  իր ձայնն է բարձրացրել  վիրավորված մարդկանց անունից: Նա 70 տարեկան կին է Զաբադանիից: Նրան խփել է դիպուկահարը Չեքմեհ անցակետում: Նա չի կարող լքել Զաբադանին և ստիպված է եղել փոխել իր բնակության վայրը մի քանի անգամ իր կյանքը փրկելու համար:

Մանալան իր ձայնն է բարձրացրել  հիվանդ մարդկանց անունից: Նա  ինքն էլ է հիվանդ քաղցկեղով և ապրում է Մադայայում: Նա խտրականության է ենթարկվել առողջապահական ծառայությունների անհասանելության և ազատ տեղաշարժվելու առումով, քանի որ Զաբադանիի բնակիչ է:

Ամալն իր  ձայնն է բարձրացրել  կյանքեր փրկելու համար: Նա մի քառասունամյա կին է Զաբադանիից: Նա մարդկանց հույս է ներշնչում Զաբադանիում մնալով՝  չնայած պաշարմանը՝ տրամադրելով բուժօգնություն և փորձելով օգնել տուժածներին և կատարել իր մարդասիրական պարտքը:

Հանուն այս կանանց սատարելու, ովքեր ներկայացնում են Զաբադանիի և հարակից շրջանների կանանց մի մասը, մենք պահանջում ենք ՄԱԿ-ից, ինչպես նաև հակամարտության մեջ ներգրավված մյուս կողմերից, հավատարիմ մնալ հետևյալին.

  1. Անհապաղ և երկարաժամկետ հրադադար:
  2. Միջազգային վերահսկողության ներքո բոլոր տուժածներին դուրս բերել Զաբադանիից Կարմիր խաչի միջոցով, և նրանց տրամադրել անհապաղ բուժօգնություն, ինչպես նաև իրենց անվտանգության միջազգային երաշխիք:
  3. Երաշխիքային առողջապահություն Կարմիր խաչի կողմից բոլոր մարդկանց Զաբադանիում և հարակից գյուղերում, որոնք են. Մադայա, Բեքին, Բլուդան, Սարաղայա, ինչպես նաև այն թաղամասերը, որտեղ մնում են Զաբադանիից տեղահանված մարդիկ, այդպիսիք են Մամուրան, Ինսաթը և Շալլահը:
  4. Մարդասիրական օգնության անվերապահ և ամբողջական հասանելիություն Զաբադանիին:
  5. Երաշխավորել ներքին տեղահանված մարդկանց անվտանգությունը կամայական կալանքից կամ էլ տեղահանված շրջաններից հարկադիր հեռացումից :
  6. Կանխել նույնականության վրա հիմնված խտրականությունը Զաբադանիի մարդկանց նկատմամբ, որտեղ էլ որ նրանք ներկայումս ապաստան փնտրելիս լինեն:
  7. Երաշխավորել սիրիական և միջազգային կազմակերպությունների և լրատվամիջոցների տեղաշարժվելու ազատությունը, հատկապես մշտադիտարկման նպատակներով, և մարդասիրական օգնություն ցույց տալու, ինչպես նաև իրենց աշխատակիցների անվտանգության և ապահովության համար:
  8. Բոլոր կողմերին պարտավորեցնել բանակցությունների մեջ մտնել՝ Զաբադանիի հակամարտության վերաբերյալ հարատև լուծում գտնելու նպատակով, եւ ապահովել բանակցություններում՝  Զաբադանիի կանանց նշանակալի մասնակցությունը»:

 

Աղբյուրը՝  The Institute for Inclusive Security

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Դեպի Եվրոպա կյանքի գնով…

Եվրոպայի սահմաններին աննախադեպ թվով փախստականներ են կուտակվել

Իսլամական պետությունը վաճառում է ոչ միայն սեքս-ստրկուհիներին, այլ նրանց օրգանները

Թե ինչու պետք է Իսրայելն ու Հայաստանը «ընդունեն» եզդիներին. Huffingtonpost

ՄԱԿ ՓԳՀ. Հիշե՛նք նրանց, ովքեր զոհվել են մարդասիրական առաքելություն իրականացնելիս

Այսօր ավելի քան 100 միլիոն կին, տղամարդ և երեխա մարդասիրական օգնության կարիք ունեն

Եզդի ընտանիքները Իսլամական պետությունից փախչում են Հայաստան

Սիրիա. Իսլամական պետությունն առևանգել է 150 ասորական քրիստոնյաների, այդ թվում՝ կանանց և երեխաների

Միայն վերջին երեք ամսում Հայաստան է ժամանել երկու հազար սիրիահայ

«Պատերազմը միակ բանն է, որ նրանք տեսել են իրենց կյանքում»…

Սիրիացի փախստականների թիվը գերազանցում է չորս միլիոնը – ՄԱԿ ՓԳՀ / վիդեո

ՄԱԿ-ը կոչ է անում պաշտպանել հակամարտություններից եւ աղետներից փախած կանանց ու աղջիկներին

Միջերկրյածովյան ճգնաժամ. փախստականների և միգրանտների ամենաբարձր թիվն է գրանցվել

Միջազգային օր ընդդեմ հակամարտություններում սեռական բռնության. հայտարարել է ՄԱԿ-ը

«Նրան ծախել են մի տուփ ծխախոտի դիմաց». պատմում է ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչը

«Որոշ երկրներ փակում են իրենց դռները ապաստան հայցող մարդկանց առջև»

«Մենք պետք է կարողանանք գրկաբաց ընդունել նրանց»


Դիտումների քանակը` 1590

Վերադառնալ վերև