Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Սիրիացի փախստականների թիվը գերազանցում է չորս միլիոնը – ՄԱԿ ՓԳՀ / վիդեո

Սիրիայի հակամարտությունից հարևան երկրներ փախչող փախստականների թիվն այժմ անցնում է չորս միլոնը, հաստատելով այն փաստը, որ փախստականների այդ  ալիքը  Միավորված ազգերի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի /ՄԱԿ ՓԳՀ/ մեկ քառորդ դար մանդատի շրջանակներում   ամենամեծ ճգնաժամն է համարվում:

 

Բացի հարեւան երկրներում ապաստան գտած 4 013 000 սիրիացիների, եւս  7.6 միլոն մարդ տեղահանված է Սիրիայի ներսում, որոնցից շատերը գտնվում են ծանր իրավիճակներում կամ դժվարհասանելի վայրերում:

«Սա մեկ հակամարտության պատճառով գոյացած ամենամեծ փախստական բնակչությունն է: Այդ բնակչություն ողջ աշխարհի աջակցության կարիքն ունի, բայց փոխարենն ապրում է դժվարին պայմաններում և ավելի խորն է սուզվում աղքատության մեջ», ասաց ՄԱԿ-ի Փախստականների գծով գերագույն հանձնակատար Անտոնիո Գութերեսը:


Դժբախտաբար հեռանկարում չտեսնելով Սիրիայի պատերազմի ավարտը, ներկայումս արդեն հակամարտության հինգերորդ տարում ճգնաժամը գնալով ակտիվ է բնույթ է կրում և արդյունքում էլ աճում է փախստականների թիվը: Ներկայիս տեմպերով 2015թ.-ի վերջին ՄԱԿ ՓԳՀ-ն ակնկալում է, որ ցուցանիշը կհասնի 4.27 միլիոնի:

 

«Վատթարացող պայմանների պատճառով մեծ թվով փախստականներ շարժվում են Եվրոպա և այլ հեռավոր վայրեր, բայց գերակայող մեծամասնությունը մնում է տարածաշրջանում», ասաց Գութերեսն ավելացնելով, «Մենք չենք կարող թույլ տալ նրանց և նրանց հյուրընկալող համայնքներին հուսահատության մեջ գլորվել»:

 

2015թ. հունիսին փախստականների արտահոսքի ընթացքում ավելի քան 24.000 մարդ Թել Աբյադից ժամանում էին Թուրքիա և Սիրիայի հյուսիսային այլ շրջաններ: Թուրքիան այժմ տարածաշրջանում սիրիացի փախստականների մոտավորապես 45 %-ի համար հանգրվան է դարձել:

 

Չորս միլիոն ցուցանիշը բաղկացած է 1,805,255 սիրիացի փախստականներից Թուրքիայում,  249,726-ը Իրաքում, 629,128-ը Հորդանանում, 132,375-ը Եգիպտոսում, 1,172,753-ը Լիբանանում և 24,055-ը Հյուսիսային Աֆրիկայում: Ներառված չեն սիրիացիների կողմից ավելի քան 270.000 ապաստանի դիմումները Եվրոպայում, և հազարավոր մարդիկ, ովքեր տարածաշրջանից այլ երկրներ են վերաբնակեցվել:  (Շուրջ 14.000 սիրիահայեր՝ փախչելով Սիրիայի  հակամարտությունից  պաշտպանություն է  գտել Հայաստանում -խմբ):

Միևնույն ժամանակ, սիրիացի փախստականների ֆինանսավորման իրավիճակը նույնպես հրատապ խնդիր է դարձել: 2015թ. ՄԱԿ ՓԳՀ-ն և գործընկերները դիմել են $5.5 մլրդ. ամերիկյան դոլարի համար: Այնուամենայնիվ, հունիսի վերջին դրությամբ պահանջված մարդասիրական ֆինանսական միջոցների միայն մոտավորապես մեկ քառորդն է ստացվել: Այդ ամենը նշանակում է, որ փախստականները բախվում են պարենային օգնության նոր խիստ կրճատման խնդրի հետ և պայքարում են նրա դեմ, որ կարողանան օգտվել կենսականորեն անհրաժեշտ  առողջապահական ծառայություններից և հնարավորություն ունենան իրենց երեխաներին ուղարկել դպրոց:

 

Տեղահանված սիրիացիների կյանքը իսկապես շատ բարդ է: Հորդանանի ճամբարներից դուրս բնակվող փախստականների 86%-ն ապրում է աղքատության շեմից ցածր, օրեկան 3.2 ամերիկյան դոլարով: Լիբանանում փախստականների 55 %-ն ապրում է ոչ ստանդարտ կացարաններում:

Ողջ տարածաշրջանում տուն վերադառնալու հույսը գնալով նվազում է, քանի որ ճգնաժամը երկարաձգվում է: Փախստականներն էլ ավելի են աղքատանում, աճում է երեխաների աշխատանքի, մուրացկանության և երեխաների ամուսնության դեպքերը: Փախստականներին հյուրընկալող արդեն իսկ սոցիալապես անապահով համայնքներում առկա մրցակցությունը աշխատանքի, հողի, բնակարանային ջրի և էներգիայի համար սպառում է այդ համայնքների կողմից փախստականների խնդիրները լուծելու և նրանց տրվող աջակցությունը պահպանելու կարողությունները:

 

 

ՄԱԿ ՓԳՀ, Ժնև

9-ը հուլիսի, 2015թ.

 

 

Հ.Գ.  Իվրան, ով ապրում է այսօր Թուրքիայում՝ փախստականների համար ամենամեծ ճամբարում, մեկն է այն 4 միլիոն սիրիացիներից, ովքեր ապաստան են գտել հարեւան երկրներում՝ փախչելով պատերազմից…

 

 

Դիտումների քանակը` 6440

Վերադառնալ վերև