Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Սյուժե «Արմքոմեդի»-ի համար

 

Երեկ Ազգային Ժողովի նիստում  քվեարկությամբ մերժվեց  ՕԵԿ խմբակցության  պատգամավորներ Հեղինե Բիշարյանի և Հովհաննես Մարգարյանի հեղինակած «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծի  օրակարգ մտնելու հարցը:   

 

 

Օրինագծով առաջարկվում է  «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքում օրենքի տեքստում «գենդեր» եզրույթը  «սեռ» բառով:

 

 

«Օրենքի հիմնական նպատակն էր կանանց և տղամարդկանց իրավունքներն ու հնարավորությունները հավասար դաշտ բերել, սակայն օրենքի տեղ գտած «գենդեր» բառը թոյւրըմբռռնման տեղիք է տվել», –  այսպես է բացատրում իր նախաձեռնության  դրդապատճառները  Հեղինե  Բիշարյանը, ով չի թաքցնում , որ  մտահոգված է իր և իր քաղաքական ուժի իմրջով:

 

 

Հարց է առաջանում՝  ինչու   Հեղինե Բիշարյանը  չփորձեց «փրկել իմիջը» այլ ճանապարհով ՝ պարզաբանելով ու բացատրելով   իր իսկ համահեղինակած ( մյուս հեղինակը՝ կառավարությունն է) օրենքում  տեղ գտած եզրույթը: Դրա փոխարեն գերադասեց հագուրդ տալ օրենքի մասին ապատեղեկատվություն  տարածող խմբերին և հրաժարվել եզրույթից՝  առաջարկելով  այն փոխարինել մեկ այլ բառով, թեպետ  որպես օրենքի հեղինակ նա չէր կարող չգիտակցել, որ «գենդեր»-ը և « սեռ»-ը տարբեր տերմիններ են: Նման դիրքորոշումն է, որ պարարտ հող է ստեղծում  օրենքի  աղավաղման գործընթացը շարունակելու համար:

 

 

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթվա վերջոմ  ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը  բացասական եզրակացություն էր տվել այս  օրինագծի վերաբերայլ:  Ավելին, հանձնաժողւվի նիստում հեղինակին բացատրել են, որ «գենդեր»-ը  «սեռ»- ով փոխարինելու ժամանակ զավեշտալի ձևակերպումներ կարող են առաջանալ  օրենքի տեքստում:  Ընդ որում, Բիշարյանը այդ տեսակետի հետ կարծես թե համաձայնվել էր: Այլ հարց է, որ «իմիջը փրկելու» խնդիրը մնացել էր, ինչի նպատակով էր ինքը շահագրգրված էր , որ   օրինագիծը քվեարկվեր:

 

 

Քվեարկության արդյունքները հետևյալն էին՝ 19 կողմ, 42 դեմ, 23 ձեռնպահ: Այսինքն, ԱԺ պատգամավորներից առնվազն 19-ը ինչ-ինչ պատճառներով հետաքրքրված էին քննարկելու  թե  ինչ կստացվի եթե «գենդեր» բառը փոխվի «սեռ» բարով՝  դրանով իսկ  փայլուն սյուժե ապահովելով  «Արմքոմեդի»-ի համար:

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

«Գենդեր» եզրույթը «սեռ» բառով փոխարինելու առաջարկը մերժվեց

 

Աշխատանքային հանդիպում Ազգային ժողովում. «Գենդեր»-ի դեմ պայքարը իրավական հիմքեր չունի

 

Փորձենք հասկանալ ինչի մասին է օրենքը / «Բանաձեւ» հաղորդում

 

Գենդերացավ

 

Ջեմմա Հասրաթյան. « Օրենքի սխալ ու աղավաղված ներկայացումը հանրությանը անընդունելի է »

 

Oրենքն անհրաժեշտ է ճիշտ մեկնաբանել և լուսաբանել…/ հարցում

 

Լարա Ահարոնյան. «Պետք էր ոչ թե հանել «գենդեր» տերմինը, այլ բացատրել դրա նշանակությունը…»

 

Հանրային խորհրդի գենդերային և ժողովրդագրական հարցերի հանձնաժողովի հայտարարությունը

 

ՀՀ վարչապետ. «Օրենքի նպատակը հասարակական կյանքում կանանց դերի մեծացումն ու խթանումն է»

 

Ֆիլարետ Բերիկյան. «Օրենքի սխալ մեկնաբանման վրա ծախսած գումարները լավ կանեին սոցիալական նպատակներով ծախսեին»

 

Ուրվականները վախից են ծնվում, ոչ թե սեքսից

Դիտումների քանակը` 2566

Վերադառնալ վերև