Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Սովորական սեքսիզմ

«Շուկայում առկա ջեռուցման կաթսաները բազմաթիվ են…Դրանց մեջ կան չափսերով մեծ կաթսաներ, էկոլոգիապես ոչ մաքուր կաթսաներ, աղմկոտ կաթսաներ, անարդյունավետ կաթսաներ… Բայց կա մեկը, որը կարելի է տուն տանել»…


Հայ հեռուստադիտողների լայն շրջանակներին, անշուշտ, հայտնի է հայկական գովազդի հերթական այս «գլուխգործոցը»: Սակայն հայտնի չէ, թե դիտողների քանիսի մոտ զարմանք կամ գոնե հարց է առաջացրել կանանց համեմատությունը գազի կաթսաների հետ: Այնինչ գովազդի հիմքում ընկած այս ալեգորիաները ոչ միայյն ուղղակի վիրավորական են կանանց համար, այլ միջազգային պրակտիկայում որակվում են որպես սեքսիզմ, այսինքն՝ սեռի հատկանիշով նվաստացում կամ ուղղակի խտրականություն, ինչը «ի դեպ« Հայաստանի Սահմանադրությամբ արգելված է: Եվ հումորի զգացման հետ էլ այս հանգամանքը որեւէ կապ չունի:

Հ.Գ. Հետաքրքիր է՝ ի՞նչ էին մտածում տեսահոլովակում կաթսայի դերում հանդես եկող երիտասարդ կանայք… Եվ տեսնես տեսահոլովակի ստեղծագործական խմբում կին կա՞ր…

Սուսաննա Հովհաննիսյան

Դիտումների քանակը` 1947

Վերադառնալ վերև