Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Սվազիլենդում արգելել են մինի –կիսաշրջազգեստները

Աֆրիկյան Թագավորության ոստիկանությունը որոշել է, որ կանայք են մեղավոր, որ իրենց բռնության են ենթարկում: Սվազիլենդում մինի –կիսաշրջազգեստ կրելու  համար 6 ամիս դատ է հասնում:

 

Այսուհետև մինի-կիսաշրջազգեստներ, թափանցիկ վերնաշապիկներ, նեղ ջինսեր հագնելու  համար Սվազիլենդի  թագավորությունում կանայք 6 ամսով կհայտնվեն ճաղերի ետևում:

 

Մինի-կիսաշրջազգեստների և ցանկացած այլ սեքսուալ հագուստ արգելելու մասին օրենքը ընդունվեց այն բանից հետո, երբ հարյուրավոր ֆենինիստուհիներ Սվազիլենդում  բողոքի ցույց կազմակերպեցին` պահանջելով  պաշտպանել իրենց բռնություն կիրառողներից :

 

Ինչպես  հաղորդում է  The Daily Telegraph-ը, թագավորության  ոստիկանությունը  այն եզրահանգման է եկել , որ կանայք  իրենք են  մեղավոր, ու իրենց բռնաբարում են, քանի որ նման բաց հագուստը հրահրում է բռնություն կիրառողներին: “Ընդ որում, մինի-կիսաշրջազգեստը կամ ցանկացած այլ բաց հագուստ շատ հեշտ է պատռել և պոկել զոհի վրայից : Հենց այդ պատճառով էլ տեղի են ունենում բոլոր բռնաբարությունները:

 

Բռնություն կիրառողները բավական է մեկ անգամ քաշեն և մերկացնեն զոհին , – համոզված է Սվազիլենդի ոստիկանության ներկայացուցիչը ` Վենդի Գլետան: Այս ամենի հետ  մեկտեղ կանանց չի արգելվում փողոցներում մերկ պարել Ումխլանգի ժամանակ. Ավանդական տոնակատարություն , որի ժամանակ թագավորը իր համար կին է ընտրում:

 

 

Ի դեպ, Սվալիզենդում գոյություն ունի օրենք, որով կանաց արգելվում է տաբատ կրել կամ առհասարակ տղամարդկանց հագուստ հիշեցնող  իր:

Դիտումների քանակը` 2799

Վերադառնալ վերև