Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Ստորագրե՛ք խնդրագիրը: Ստորագրե՛ք հենց հիմա:

Խնդրագիր

Եվրոպայի անդամ-պետությունների համար.

Դադարեցնել կանանց նկատմամբ բռնությունը Եվրոպայում

Վավերացնել «Կանանց նկատմամբ բռնության և կենցաղային բռնության կանխարգելման և պայքարի կոնվենցիան» 

                                  

Ստորագրե՛ք հենց հիմա

 

Ամբողջ Եվրոպայում` Ռուսաստանից մինչև Թուրքիա և Նորվեգիա, կանայք ենթարկվում են հոգեբանական, սեռական և ֆիզիկական բռնության, այդ թվում ոտնձգության, ծեծի, բռնաբարության և հարկադրված ամուսնության: Միլիոնավոր կանանց, տղամարդկանց և երեխաների համար ընտանեկան բռնությունը ամենօրյա իրականություն է:

Եվրոպական երկրները վերջապես կտրուկ քայլեր են ձեռնարկում ընդդեմ գենդերային բռնության: 2011 թ. մայիսին Եվրոպայի Խորհուրդն ընդունեց “Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան  բռնության դեմ պայքարի և կանխարգելման կոնվենցիան»:

Կոնվենցիան համարվում է առաջին իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթուղթը Եվրոպայում, որը պահանջում է կառավարություններից միջոցներ ձեռնարկել կանանց նկատմամբ բռնութունը դադարեցնելու և պատժելու ուղղությամբ: Սույն Պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահից կառավարությունը պարտավորվում է տրամադրել ֆինանսական և մարդկային ռեսուրսներ գենդերային բռնության դեմ համալիր միջոցառումներ իրականացնելու համար, մասնավորապես կացարանների և ազգային թեժ գծերի ստեղծում, առողջապահական խորհրդատվության տրամադրում և իրավապահ մարմինների գործունեության վերահսկողություն:

 Սույն Կոնվենցիան ուժի մեջ կմտնի այն պայմանով, երբ Եվրախորհրդի առնվազն 10-անդամ երկրներ ստորագրեն և վավերացնեն այն: Ներկա պահին 18 երկրներ ստորագրել են Կոնվենցիան, սակայն դեռևս ոչ մի երկիր չի վավերացրել այն:

Պաշտպանե՛ք կանանց իրավունքները Եվրոպայում: Տվե՛ք Ձեր ձայնը` կոչ անելով Եվրոպայի Խորհրդի անդամ-երկրներին և դիտորդ պետություններին ստորագրել և վավերացնել այս կարևոր միջազգային փաստաթուղթը:

Միացե՛ք եվրապական երկրներում աշխատող կանանց հիմնադրամներին, ինչպես նաև կանանց հիմնադրամների միջազգային ցանցին:

 

        Ստորագրե՛ք խնդրագիրը

Եվրոպայի անդամ-պետությունների համար.

Կանանց նկատմամբ բռնությունը, ինչպես նաև ընտանեկան բռնությունը պետք է դադարեցվի:

Եվրոպայում ապրող յուրաքանչյուր 5-րդ կին / ընդհանուր առմամբ 80 մլն. կանանցից/ ենթարկվում են բռնության տարբեր դրսևորումներով. Հոգեբանական, ֆիզիկական, սեռական և տնտեսական:

Եվրոպական երկրները պետք է ընդլայնեն իրենց ջանքերն ու ռեսուրսները կանանց նկատմամբ բռնությունը դադարեցնելու և կանխարգելելու, ինչպես նաև հանցագործներին պատասխանատվության ենթարկելու համար:

Այդ երկրները պետք է ապահովեն և երաշխավորեն այնպիսի ծառայությունների հասանելիությունը, ինչպիսիք են կացարանները, ազգային օգնության թեժ գծերը և բռնության զոհերի համար նախատեսված ճգնաժամային կենտրոնները:

«Կանանց նկատմամբ բռնության, ինչպես նաև կենցաղային բռնության կանխարգելման և պայքարի կոնվենցիան» Եվրոպայի կանանց համար համարվում է կենսական կարևորություն ունեցող միջազգային գործիք գենդերային բռնության դեմ պայքարում, և մենք կոչ ենք անում Ձեզ նպաստել դրա վավերացմանն ու իրականացմանը:

Ստորագրեք դիմում-խնդրագիրը այստեղ.

 Sign the petition »

 

Եվրոպայի կանայք ունեն բռնությունից զերծ ապրելու իրավունք:

 

Լուսանկարում՝

Կանանց ռեսուրսային կենտրոնի ընդդեմ գենդերային բռնության ակցիան

Երեւան 2011

Դիտումների քանակը` 3652

Վերադառնալ վերև