Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Վահան գյուղի տասնյակ բնակիչներ թունավորվել են թթից

Գեղարքունիքի մարզի Վահան գյուղի տասնյակ բնակիչներ հունիսի 6-ին թունավորումով Ճամբարակի առողջության կենտրոն են տեղափոխվել: Պարզվել է, որ  դրանից մեկ օր առաջ  Վահան գյուղում անհայտ անձն ավտոմեքենայով թութ էր բերել ու վաճառել տեղացիներին, ինչից հետո  բազմաթիվ մարդիկ,   վերջին տեղեկություններով 51 հոգի, թունավորվել են: Առողջապահության նախարարությունը  նույն անձից   գնված թթից թունավորվելու վարկածը հաստատել է:

 

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հաղորդմամբ՝ իրենց  մարզային տեսուչներն ահազանգն ստանալուց հետո անմիջապես այցելել են Վահան գյուղ և տեղում ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ հավաքել պահանջվող տեղեկությունները, շրջայց կատարել, նաև՝ բնակիչների մոտ հայտանբերված թութը ուղարկել լաբորատոր փորձաքննության: Ծառայության մասնագետները շարունակում են աշխատանքները տեղում եւ այս պահին նոր տեղեկություննոր  դեռեւս չկան:

 

Այսօր որոշ մանրամասներ հայտնի են դարձել    ՄԱՄՈՒԼ.am-ի  թղթակցի  եւ    Ճամբարակի հիվանդանոցի ռեանիմատոլոգ Մարինե Խաչատրյանի զրույցից: Մասնավորապես, բժիշկը  տեղեկացրել է, որ  ընդհանուր առմամբ գրանցվել է թունավորման 55 դեպք, հոսպիտալացվել է 33 մարդ, որոնցից 7-ը՝ երեխաներ 0-18 տարեկան:  Թունավորման 51 դեպք գրանցվել է Վահան գյուղում, 4-ը՝ Ճամբարակում: «Հոսպիտալացվածների մոտ նկատվել է գլխացավ, գլխապտույտ, սրտխառնոց, փսխում, փորլուծություն: Ոտքի է կանգնել հիվանդանոցի ողջ բուժանձնակազմը, հիվանդներին անվճար տրամադրվել է բուժօգնություն, խորհրդատվություն, դեղորայք, խնամք»:  Հոսպիտալացվածներից ոմանք արդեն դուրս են գրվել, այս պահին հիվանդանոցում պառկած է 22 մարդ:
Իսկ թե ինչու է տեղի ունեցել թունավորումը թթից, բժշկուհին չշտապեց եզրակացնել՝ ասելով, որ վերցվել են նմուշներ, որոնց անալիզների պատասխանները պարզ կլինեն առաջիկայում:

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Ինչպե՞ս բացառել մանկապարտեզներում երեխաների թունավորման դեպքերը

 

Առողջ սնվելու օր. հիվանդությունների 90 տոկոսը ոչ ճիշտ սնվելու արդյունք է

 

500 հազար դրամ տուգանք` մանկապարտեզներին քիմիական նյութերով մշակած հավեր մատակարարողին

 

 

Երկու ծայրահեղություն` թերքաշություն ու գիրություն

 

Հայաստանի բնակչության 60 տոկոսը ստանում է օրական 2100 կալ ցածր սնունդ

 

Ի՞նչ են ուտում Հայաստանի բնակիչները

 

«Յուրաքանչյուր հինգերորդ երեխան Հայաստանում թերաճ է»

 

Մանկական աղքատություն

 

Դիտումների քանակը` 4183

Վերադառնալ վերև