Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Վարդուհի Խուդավերդյան. « Ազատամուտում կանանց խոսքը շատ հարցերում որոշիչ է» / տեսանյութ

Տավուշի մարզի Ազատամուտ համայնքը միշտ է աչքի  ընկել  ավագանու կազմում կանանց ակտիվ մասնակցությամբ:  Նախորդ ընտրությունների արդյունքներով  ավագանին ունի 9 անդամ, նրանցից 4-ը կանայք են: Սեպտեմբերի 18-ին էլ սպասվող ընտրություններում 15 թեկնածուներից 9-ը կանայք են:  Վերընտրվել ցանկանում են  գործող ավագանու անդամներ Վարդուհի  Խուդավերդյանը եւ  Մարինե Ամիրջանյանը:

 

Ազատամուտ  համայնքի արվեստի դպրոցի  փոխտնօրեն Վարդուհի Խուդավերդյանին  համագյուղացիները գնահատանքի խոսքերով են  բնութագրում`  հոգատար, նվիրված, գործունյա: Նա այդպիսին է  թե  աշխատավայրում, թե  հասարակական  կյանքում  և թե  ընտանիքում:

 

Արվեստի դպրոցին առնչվող  մի շարք  խնդիրներ  լուծվել են  Վարդուհու նախաձեռնությամբ: Նույն դպրոցի  տնօրեն Սոնյա Էլիբեկյանի գնահատմամբ Վարդուհին  դպրոցի  համար սրտացավ ու նվիրված մարդ է:

 

 

–         Շատ  կազմակերպված,  շատ խելացի է, նվիրված է դպրոցին, դպրոցի  հետ  կապված ցանկացած  հարց, որը  պետք է  լուծվի համայնքի  ղեկավարի կողմից անմիջապես  ներկայացվում է ավագանու  նիստերին: Վարդուհու միջոցով  դպրոցում  բացել  ենք  պարարվեստի  բաժին: Դպրոցի առօրյա  հարցերին  միշտ լուրջ է  մոտենում, շատ  ուշադիր է  գույքի հանդեպ,  եթե մի աշակերտ վնասում է  գույքը,  Վարդուհին անմիջապես  կազմակերպում է  դրա  վերանորոգումը: Հարգված է  թե  թաղամասում, թե  կոլեկտիվի  և  ծնողների  կողմից,  իսկ  մենք  քիչ  չենք, ունենք  85 աշակերտ: Այնպես որ,  բոլորը  ճանաչում են  նրան, ավագանու  ընտրություններում երևի ամենամեծ  հնարավորությունն  իրենը լինի,-ասում է Սոնյա Էլիբեկյանը:

 

Երկու երեխաների մայր Վարդուհին  կարողանում է  համատեղել ուժերն ու ժամանակը տան, արվեստի դպրոցի  և ավագանու աշխատանքերում: Նրա  համոզմամաբ  համայնքային  խնդիրներն անսպառ են:

 

–         Մարդիկ  դիմում են  տանիքների  վերանորոգման, աղբահանության հարցերով,  որոնք  ներկայացնում եմ ավագանու  նիստերին,-ասում է  Վարդուհին:

 

Բոլոր հարցերում Վարդուհուն  աջակցում են ամուսինն ու սկեսուրը, վերջինս  ինքն է  խրախուսում  հարսին  մասնակցել  հանրօգուտ  աշխատանքերին: Ընտանիքի  աջակցությունից ոգևորված Վարդուհին  կրկին  իր թեկնածությունն է առաջադրել  առաջիկա  ընտրություններում որպես ավագանու թեկնածու:

 

Նրա  համոզմամբ ավագանիների շարքերը պետք է  համալրվեն  կանանցով, քանի որ նրանց  ձայնը  շատ  հարցերում որոշիչ է:

 

–         Փառք Աստծո, կին ավագանիները շատ են, խորհրդակցում ենք,  կանանց հետ  հեշտ է  զրուցել հարցերի շուրջ,  ինչ-որ  բան կազմակերպել,  նրանք ավելի ակտիվ են, -համոզված է  Վարդուհին:

 

Մանրամասները   «Հավասար» քարոզարշավի շրջանակներում պատրաստված   Իջևան հեռուստատեսության   տեսանյութում.

 

 

Հեղինակ՝ Նաիրա Խաչիկյան

 

 

Կարդացեք  Տավուշի ՏԻՄ ընտրությունների մասին մեր կայքում.

 

Մարինե Ամիրջանյան. «Կան խնդիրներ, որոնք կանայք ավելի դյուրին են լուծում»

 

Սեպտեմբերի 18 . Ներկայացնում ենք կանանց առաջադրումները Տավուշում

 

Տավուշի կանայք ընտրական պայքարում. երեկ ու այսօր/ տեսանյութ

 

«Նա աշխատող է, իսկ աշխատող մարդուն կարելի է վստահել» / տեսանյութ

 

Լիանա Ալավերդյան. «Ցանկացած հարցում լինել արդար»/ տեսանյութ

 

Դիտումների քանակը` 1699

Վերադառնալ վերև