Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Վերարտադրողական և սեռական առողջություն. մասնակցե՛ք օմբուդսմենի գրասենյակի և ՄԱԲՀ-ի համատեղ հանրային հետազոտությանը

Օմբուդսմենի աշխատակազմը և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակն ազդարարել են    վերարտադրողական և սեռական առողջության  իրավունքներին վերաբերող համատեղ հանրային հետազոտության մեկնարկը: Հայաստանում առաջին անգամ իրականացվող այս  հանրային հետազոտությունը հնարավորություն կտա բացահայտելու  վերարտադրողական և սեռական առողջության իրավունքների ոլոտում առկա խնդիրները:

 

Նոր հետզոտության մանրամասներն արդեն իսկ ներկայացվել են  ՄԱԿ-ի երևանյան գրասենյակում օրերս տեղի ունեցած շահագրգիռ կողմերի հետ  հանդիպմանը, որտեղ ներկա էին  վերարտադրողական և սեռական առողջության իրավունքների ոլորտին առնչվող պետական մարմինների, խնդրով զբաղվող միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

 

Մասնավորապես, ուսումնասիրություններ կիրականացվեն վերարտադրողական և սեռական առողջության չորս ուղղություններով՝

1. մայրական առողջություն,

2. հղիության արհեստական ընդհատումներ և դրանցից հետո տրամադրվող բժշկական օգնություն,

3. դեռահասների վերարտադրողական և սեռական առողջություն, կրթություն և

4. հակաբեղմնավորման միջոցների հասանելիություն:

 

Համաձայնություն է ձեռք բերվել  տեղեկություններ փոխանակելու մասին:   Հանդիպման մասնակիցները պատրաստակամություն հայտնեցին ներկայացնել իրենց տրամադրության տակ եղած հետազոտությունները, փաստաթղթերը, ինչպես նաև դեպքերն ու դիտարկումները, որոնք կօգնեն հարստացնել հետազոտությունը և դարձնել այն առավել նպատակային և թիրախավորված:

 

Հետազոտության իրականացմանն կարող են աջակցել ոչ միայն խնդրով զբաղվող կազմակերպություններն, այլ նաեւ  սովորական քաղաքացիները, որոնք  առնչվել են նշված ոլորտներում իրավունքների խախտման հետ:  Ոլորտին առնչվող փաստաթղթեր, վերլուծություններ,ուսումնասիրություններ, իրավախախտման դեպքերի նկարագրություններ, առաջարկներ և դիտարկումներ կարելի է ուղարկել

 

Դիտումների քանակը` 1993

Վերադառնալ վերև