Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Վիվիեն Ռեդինգ. «Ես չեմ հանձնվի» / վիդեո

Եվրոպական միության կոմիսարները հետաձգել են ընկերությունների կառավարման խուրհուրդներում կանանց 40 տոկո պարտադիր ներկայացվածության մասին հանձնարարականի քննարկումը:

 

 

Եվրոպական միության արդարադատության կոմիսար Վիվիեն Ռեդինգը պնդում էր, որպեսզի երեքշաբթի օրը Եվրոպական Միությունը քննարկման ներկայացներ եվրոպական ընկերություններում կանանց 40 տոկոս պարտադիր ներկայացվածության մասին հանձնարարականը, սակայն հարցի քննարկումը հետաձգվեց մինչև նոյեմբեր:

 

 

Այս նախագիծն արդեն մեկ անգամ տապալվել էր, այն բանից հետո, երբ ԵՄ իրավաբաններն իրենց եզրակացության մեջ նշել էին, որ կանանց այսպիսի ներկայացվածությունը կարող է կաշկանդել ընկերությունների գործունեությունը և վնասել ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո վերքերը բուժող տնտեսություններին: Նախագծին դեմ էին արտահայտվել մի քանի երկրներ` այդ թվում Մեծ Բրիտանիան:

 

 

«Ես չեմ հանձնվի՝ մենք պայքարել ենք դրա համար 100 տարի: Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն հարցը կներառի հանձնաժողովի նոյեմբերյան նստաշրջանի օրակարգում»,- ասել է Վիվիեն Ռեդինգը:

 

 

Եթե նոյեմբերյան նստաշրջանում Ռեդինգի հեղինակած նախագիծը դրվի քննարկման և ընդունվի, Եվրոպական միության 27 անդամ-երկրների ընկերությունները պարտավոր կլինեն ապահովել իրենց աշխատակիցների գենդերային հավասարությունը` 60/40 հարաբերակցությամբ: Իրավաբանները մտահոգություն ունեն, որ այն ընկերությունները, որոնք չեն կարողանա ապահովել այս պայմանը, դուրս կմնան ԵՄ տնտեսական համաձայնագրերից:

 

Ըստ Եվրահանձնաժողովի տվյալների` այսօր ԵՄ տարածքում գործող ընկերությունների ղեկավար պաշտոնների ընդամենը 14 տոկոսում են ներկայացված կանայք: Ռեդինգի հեղինակած նախագծին նախորդել էին Ֆրանսիայում, Իտալիայում, Իսպանիայում և Իսլանդիայում ընդունված համանման օրենքները: Նորվեգիան, որը ԵՄ անդամ չէ, կանանց պարտադիր ներկայացվածության 40 տոկոսանոց շեմը օրենսդրությամբ սահմանել է դեռ 2003 թվականին: Նախագծի հիմնական հակառակորդները պնդում են, որ այսպիսի պահանջի կատարումն անհնար է կարճաժամկետ հեռանկարում, քանի որ դրա իրականացման համար անհրաժեշտ են բազմաթիվ ենթաօրենսդրական ակտեր, ներքին կանոնադրական փոփոխություններ և այլն:

 

http://www.euronews.com/

 

 

Դիտումների քանակը` 2952

Վերադառնալ վերև