Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Թե ինչպես նամակը կրթության նախարարին օգնեց տասնամյա Ինգա Դումանալյանին դպրոցում սովորել

Տասնամյա Ինգա Դումանալյանի պատմությանն է անդրադառնում CIvilnet– ը:  Ինգան   առաջին խմբի հաշմանդամություն ունի, ապրում է  Սպիտակում և սովորում տնակային պայմաններում։ Նրան դասավանդում են միայն մայրենի լեզու և մաթեմատիկա՝ պատճառաբանելով, որ չի կարող սովորել մյուս առարկաները: Ինգայի մայրը պնդում է, որ պետությունը պարզապես չի ուզում գումար տրամադրել երեխայի ուսումը նորմալ կազմակերպելու համար։ Ինգան նամակ է գրել կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին՝ խնդրելով իր համար լիարժեք ուսում ստանալու հնարավորություն ապահովել։

 

Մարտի 14-ին ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն արձագանքեց Ինգայի նամակին: Հաջորդ օրը Կրթության ազգային ինստիտուտի (ԿԱԻ) փոխտնօրեն Անահիտ  Բախշյանն ու ԱԺ պատգամավոր Հովհաննես Սահակյանը օգնեցին, որ կատարվի Ինգայի ցանկությունը՝ նա սովորի հանրակրթական դպրոցում։

 

Դիտեք  CIvilnet-ի ռեպորտաժը այս այցի մասին.

 

 

Դիտումների քանակը` 3337

Վերադառնալ վերև