Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Տարեցները Կայուն զարգացման օրակարգում

Այսօրվա  աշխարհում մարդիկ ավելի երկար են ապրում քան երբևէ: Ամեն վայրկյան  2 մարդ է բոլորում իր 60-ամյակը:   Վերջին երեք տասնամյակների ընթացքում, 60 տարեկան անց   բնակչությունը աշխարհում կրկնապատկվել է, իսկ 2050 թ. տարեցների  մասնաբաժինը կաճի երկու անգամ:

 

 

Աշխարհում այսօր 60 տարեկանից  բարձր տարիքի   901 մլն մարդ է  ապրում:  ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի տվյլներով  2050-ին այն թիվը կհասնի 2 մլրդ՝ կազմելով  աշխարհի բնակչության ավելի քան  20 տոկոսը:   Հայաստանում   մշտական բնակչության 12.9 տոկոսը կամ շուրջ 387  հազարը կազմում են տարեց մարդիկ և այդ թիվը աճի միտում ունի:

 

 

Անցյալ տարի  Կայուն զարգացման նպատակների  համատեքստում հրապարակվեց   Ծերացման դիտարկման համաշխարհային ինդեքսը/  Global Age Watch Index-ը  և  և  Ակտիվ ծերացման ինդեքսը/  Active Ageing Index /,   որոնց հիման վրա  ներկայացվեց   տարեցների   համար լավագույն երկրների  վարկանշային  աղյուսակը: Ռեյթինգը որոշելիս   մասնագետները հաշվի էին առել տարեցների կյանքի որակը բնութագրող  չորս գործոն՝ եկամուտ, առողջություն, կարողություններն ու շրջակա միջավայրը:

 

 

Հայաստանը աղյուսակում 43-րդ հորիզոնականում է  ցանկում ընդգրկված  96 երկրից:  Ըստ այդ զեկույցի, 2015-ին 60 անց  տարեցները կազմում են Հայաստանի բնակչության 16.3 տոկոսը, 2030-ին կկազմեն` 23.8 տոկոսը, իսկ 2050-ին` 33.1 տոկոսը:

 

 

Թուրքիան 75-րդ հորիզոնականում է, Վրաստանը՝ 29-ում: Ռուսաստանը 65-րդ հորիզոնականում է: Աղյուսակը գլխավորում են Շվեյցարիան, Նորվեգիան, Շվեդիան, Գերմանիան, Կանադան, Հոլանդիան: Աղյուսակի վերջին հորիզոնականներում են Տանզանիան, Պակիստանը, Տանզանիան, Աֆղանստանը:

Տարեցների համամասնությունը ընդհանուր բնակչության թվում  ավելի արագ է աճում, քան որևէ այլ տարիքային խմբի դեպքում:  Այսօր  կյանքի տևորղությունը  աճում է  ինչպես զարգացած, այնպես էլ և զարգացող  երկրներում:  Եթե 1950-ականներին  մարդիկ միջինում ապրում էին  47 տարի, ապա  այսօր  այն 71 տարեկան է կազմում  , ընդ որում 68.5 տղամարդկանց  73.5 կանանց    դեպքում : ՄԱԿ-ի կանախատեսումներով ,   2050 թ. կյանքի տևողությունը  կլինի  76 տարի, 2100. – 85 տարեկան:

 

 

Ընդ որում այս   դարի կեսերին, աշխարհում  կլինի  մոտ 3.2 միլիոն մարդ, ովքեր ավելի քան 100 տարեկան են, իսկ այսօր նրանք թիվը ընդամենը շուրջ 300 հազար է:

 

 

Կյանքի  տևողության ավելացումը   պայմանավորված է  մի շարք գործոններով,որոնց թվում են.  բժշկության ինտենսիվ զարգացումը, առողջապահության  որակի և սանիտարական հսկողության բարելավումը,  կրթության մատչելիությունը,  տնտեսական բարեկեցությունը և այլն:  Իհարկե,  ավելի երկար ապրելու հնարավորությունը   դա մարդկային զարգացման ձեռքբերումն է,  բայց դրա հետ մեկտեղ  բնակչության ծերացումը  նոր մարտահրավերներն է առաջ բերում:

 

 

Բնակչության ծերացման խնդիրը   ներառված է  Կայուն զարգացման օրակարգում ու նպատակներում, որոնց շրջանակում երկարակեցությունը դիտարկվում է որպես աշխարհի երկրների աճի և զարգացման համար շարժիչ ուժ: Մասնավորապես, նպատակ 3-րդով նախանշված  է. «Ապահովել առողջ կյանք և խթանել բարեկեցությունը  բոլորի համար՝ անկախ տարիքից»: Այսինքն,   Կայուն զարգացման նպատակները ճանաչում են տարեց  կանանց և տղամարդկանց առողջության եւ բարեկեցության   առանցքային  կարևորությունը կայուն զարգացման համար:

 

 

Կայուն զարգացման նպատակները հնարավորություններ են տալիս ներառելու նաև գենդերային մոտեցումները  ծերացման և զարգացման օրակարգում: Այսպես Նպատակ 5 նվիրված է գենդերային հավասարությանը՝ «հասնել գենդերային հավասարության և հղորացնել բոլոր  կանանց և աղջիկներին»: Հավասարություն բոլորի համար սկզբունքը ենթադրում  է աջակցություն   տարեց  և՚  տղամարդկանց,  և՚  կանանց  համար՝ զարգացնելու իրենց ներուժը, ընդլայնել ու  բարեկեցության և բարգավաճման հնարավորությունները բոլորի համար: Նշենք, որ մինչ 2015 թ.   գործող  Հազարամյակի զարգացման նպատակների  դիսկուրսում, կարծես թե , նվազագույն ուշադրություն է դարձվել վերարտադրողական տարիքից բարձր կանանց վրա:

 

 

Կայուն զարգացման նպատակների հիմնական մեսիջները, այն է  «ոչ ոք չի անտեսվի» և «հասնել ավելի հեռուն» ներառում են  նաև   արժանապապտիվ ծերության սկզբունքները, հաստատելով  այն իրավունքը ,  որ  ամեն մարդ պետք է կարողանա ապրել լավագույն կյանքով անկախ իր տարիքից, որ մեծահասակ մարդիկ հնարավորություն ունենան  իրացնելու իրենց ներուժն:

 

 

Տարեցների ներուժը ի նպաստ զարգացմանը օգտագործելու համար անհրաժեշտ են այնպիսին քաղաքականություններ, որոնք կպաշտպանեն և կհզորացնեն տարեց  կանանց և տղամարդկանց, կդիտարկեն նրանց, որպես հսկայական շարժիչ ուժ զարգացման համար : Համապատասխան քաղաքականություններ ունենալու և տարեցների  ներուժին հավատալու դեպքում,  բնակչության ծերացումը իսկապես կարող է շարժիչ ուժ հանդիսանալ  կայուն զարգացման համար: Մինչդեռ այսօրվա իրականության մեջ դեռեւս առկա  է տարիքային  խտրականությունը, որը լուրջ խնդիր է  հանդիսանում տարեց մարդկանց  իրավունքների պաշտպանության  տեսակետից:

 

 

«Առաջարկում  եմ Տարեցների միջազգային օրվա առթիվ  կտրականապես մերժել  տարիքային խտրականության բոլոր ձեւերը, եւ ջանքեր գործադրել, որ տարեցները կարողանան իրացնել իրենց ներուժը, իսկ մենք   կատարենք  մեր խոստումը՝ ապահովել  արժանապատիվ կյանք եւ մարդու իրավունքների պաշտպանությունը բոլորի համար», – ասված է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի  Տարեցների օրվա կապակցությամբ ուղերձում:

 

 

Լուսանկարը՝ Լիլիան Գալստյանի    «Մեր տարեցները » շարքից

 

 

Դիտումների քանակը` 717

Վերադառնալ վերև