Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Տիգրան Խզմալյան. «Երբ բացահայտվեց այդ գաղտնիքը, ցանկություն առաջացավ գրկել Երևանը» / վիդեո

 

 

Ասել է թե  Երևանի գլխավոր գաղտնիքը՝ սերն է… Ռեժիսոր  Տիգրան Խզմալյանը բացահայտել է այն  իր 2007-ին նկարահանված  «Երևանի գլխավոր գաղտնիքը» ֆիլմում, որն  այսօր ավելին քան տեղին է հիշել… Դիտեք այն ևս մեկ անգամ…

 

… Ռեժիսորը  պատմում է , որ  այս գաղտնիքն իմացել է շատ պատահական… երևի վատ եղանակի պատճառով.

– …Հորդառատ անձրև էր: Մետրոյից դուրս եկա, գնացի Ալեքսանդր Թամանյանի թանգարան: Այնտեղ բավական անհետաքրքիր էր. դեղնած պաստառներ, լուսանկարներ, հատակագծեր, բայց հանկարծ տեսա մի լուսանկար, որն ինձ պարզապես ցնցեց: Նկարում տղամարդն ու կինը նայում էին իրար ակնհայտ սիրահարվածի աչքերով: Ամենացնցող այն է, որ այդ նկարը 1910 թվականին է արվել, իսկ այդ ժամանակ մարդիկ հիմնականում ստատիկ դիրքով էին նկարվում: Հատկապես հետաքրքրեց լուսանկարում կնոջ արտառոց դիմագծերը. զարմանքս էլ ավելի կրկնապատկվեց, երբ իմացա, որ լուսանկարում տղամարդը Ալեքսանդր Թամանյանն է, իսկ կինը` բրիտանուհի Կամիլան է` Թամանյանի սերը:

 


Գնացի սիրահարների հետքերով, փորփրեցի արխիվները…պարզեցի, թե որն է Երևանի գլխավոր գաղտնիքը: Մի օր հասկացա, որ այլևս չեմ կարող այս ամենը մեջս պահել: Սկզբում հոդված գրեցի, վերջում ֆիլմ դարձավ:

 

2009 -ին մի անծանոթ մարդ ուղարկել էր այս ֆիլմը Մոսկվա`ԱՊՀ երկների ճարտարապետների միությունների համագումար, որտեղ համագումարին կից յուրաքանչյուր երկիր ներկայացնում է իր նախագիծը: Հայաստանը նախագիծ չի ունեցել, և Մոսկվայում բնակվող մի հայ ճարտարապետ այս ֆիլմն է ներկայացրել: Ռուսաստանի ճարտարապետների միության կողմից ֆիլմն արժանացել է «Ճարտարապետության մասին լավագույն ֆիլմ» մրցանակին…

 

Երևանի գլխավոր գաղտնիք ասելով` շատերի երևակայության մեջ երևի մութ ու ցավոտ ինչ-որ տեսարաններ են պատկերվում…ինձ մոտ սպասումները նույնպես այդպիսին էին: բայց երբ բացահայտվեց այդ գաղտնիքը, ցանկություն առաջացավ գրկել Երևանը, խառնել նրա մազերը ու անկարգ աղջկա պես կամակոր լինել…Կհարցնեք` ի՞նչ կապ ունի սա Երևանի հետ…Իսկ ես ձեզ կզարմացնեմ իմ պատասխանով` կապ ունի, որովհետև Երևանի գլխավոր գաղտնիքը սերն է: Հայտնեցի գաղտնիքը, բայց էլ ավելի կարևոր է տեսնել, թե ինչպես է այդ սերը մարմին առել քարերի վրա, ինչպես է բրիտանուհի Կամիլայի նկատմամբ սերը  դրոշմվել Երևանում…

 

Տեսնել, որպեսզի  այն, ինչ արվում է  ու երբևիցե արվելու  է քաղաքում, նույնպես սիրով արվի…

 

 

Աղբյուրը՝ HayNews.am

Դիտումների քանակը` 7582

Վերադառնալ վերև