Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Տիկին նախագահները եւ ֆուտբոլը

Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը փորձել է սրտապնդել  բրազիլիացի երկրպագուներին՝ կիսաերզրափակչում իր երկրի հավաքականի` Գերմանիային  ջախջախիչ  պարտությունից հետո:  Նա  հանդես է եկել մ կոչով բոլորին  գլուխները բարձր պահել, թեպետ խոստովանել է , որ նույնիսկ ամենասարսափելի մղձավանջում  չէր  պատկերացնի  նման պարտություն:

 

 

«Սակայն եկե՛ք գլուխներիս մոխիր չցանենք: Վե՛ր կաց, Բրազիլիա՛, փոշին թա՛փ տուր և վերադարձի՛ր», – գրել է Ռուսեֆը «Թվիթերի» իր էջում: Հիշեցնենք, որ Բրազիլիան երրորդ տեղի համար խաղալու է  Նիդեռլանդների հավաքականի հետ:

 

Ի դեպ, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ֆուտբոլի մոլի երկրպագու է և բաց չի թողնում իր երկրի հավաքականի որևէ հանդիպումը մարզադաշտում դիտելու հնարավորությունը: Նա Գերմանիայի երկրի նախագահ Իոահիմ Հաուկը ներկա կլինեն Բրազիլիայում հուլիսի 13-ին Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» մարզադաշտում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ խաղին: Ինչպես հայտնի է, եզրափակչում Գերմանիայի հավաքականը կհանդիպի Արգենտինայի հետ:

 

Դիտումների քանակը` 1844

Վերադառնալ վերև