Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

ՏԻՄ ընտրությունների կուրիոզները

Սեպտեմբերին մի շարք մարզերի մի քանի տասնյակ համայնքերում սպասվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Արարատի, Արմավիրի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց Ձորի, Տավուշի մարզերի համայնքերի մեծ մասում ընտրելու նե թե գյուղապետերին, թե ավագանու անդամներին: Առաջին հինգ մարզի համայնքներում բնակիչները ընտրություն կկատարեն սեպտեմբերի 9-ին, այստեղ այս պահին թեկնածուները զբաղված են արոզչությամբ, իսկ մյուսներում քվեարկությունը նշանակված է սեպտեմբերի 23-ին:

 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում տեղադրված մի քանի հայրուր անուն պարունակող թեկնածուների http://www.elections.am/tim2012/ թվում դժվարությամբ ենք կանանց անուններ գտնում: Այս ընտրություններն առավել շատ աչքի են ընկնում ոչ թե մեծ թվթվ կանանց մասնակցությամբ, այլ կանանց մասնակցությամբ կուրիոզ դեպքերի, որոնք չեն վրիպել լրատվամիջոցների աչքից:

 

Նախ նշենք, որ ՀՀ Ընտրական օրենսգրքի 143 հոդվածի 6-րդ կետի 2-րդ ենթակետը սահմանում է, որ համայնքի ղեկավարի ընտրությունը համարվում է չկայացած, եթե սույն օրենսգրքով թեկնածուների գրանցման համար սահմանված ժամկետում և կարգով թեկնածու չի գրանցվել, կամ նույն ժամկետում գրանցված թեկնածուների թիվը պակաս է 2-ից: Ստացվում է, որ օրենքը պարատադրում է, որ համայնքապետի մեկից ավելի թեկնածու լինի:

 

Գաղտնիք չէ, որ համայնքներում, հատկապես փոքր տարիներ շարունակ իշխող գյուղապետի հետ ոչ ոք էլ չի ցանականում փչացնել հարաբերությունները: Այդ պատճառով դժվար է գտնել մեկին, ով կհամաձայնի թեկուզ ձևական դառնալ իշխող գյուղապետի մրցակիցը: Մի քանի համայնքում թեկնածու դարձած իշխող գյուղապետերը լուծում են գտել:

 

Օրինակ, ինչպես գրում է «Առավոտ»-ը` « 31-ամյա աղջիկն ընդդեմ  21 տարվա գյուղապետ հոր» վերանգրով հրապարակման մեջ,  սեպտեմբերի 23-ին Տավուշի մարզի 54 համայնքներում կկայանան ՏԻՄ ընտրություններ: Իջևանի տարածաշրջանի Աճարկուտ համայնքի ղեկավարի թեկնածու են առաջադրված գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ Ռաֆիկ Օհանյանը և նրա դուստրը` նույնպես ՀՀԿ անդամ 31-ամյա Լիանա Օհանյանը: Վերջինս զբաղվում է գործարարությամբ, մարզի տարածաշրջաններում դասավանդում  է  տոնական սեղանների ձեւավորման հմտություններ: Ռաֆիկ Օհանյանը 1991թ.-ից ղեկավարում է Աճարկուտ համայնքը, նա այժմ համայնքի ղեկավարի թեկնածու է առաջադրվել ՀՀԿ-ի առաջադրմամբ:

 

«Աղջիկս առաջիկայում կհանի իր թեկնածությունը»,-ասաց Ռաֆիկ Օհանյանը: Նշենք, որ գործող ընտրական օրենսգրքով համայնքի ղեկավարի ընտրությունը կայացած է համարվում, եթե առաջադրվում է  մեկից ավելի թեկնածու:

 

Մեկ այլ ուշագրավ դեպք էլ Շիրակի մարզի Ջրաձոր գյուղում էր: Մի քանի լրատվամիջոցներ գրեցին, թե այստեղ միմյանց դեմ պայքարելու են գործող  գյուղապետ Գևորգ Հովակյանն ու նրա կինը:  Ավելի ուշ Հովակիմյանը պարզաբանել էր, թե իր մրցակիցը ոչ թե իր, այլ հարևանի կինն է:

 

Mamul.am-ին Հովակիմյանն ասել էր. «Այո, հարևանուհուս` Կարինե Վասանյանի հետ եմ պայքարելու, ես ու ինքն ենք առաջադրվել գյուղապետի պաշտոնի համար: Խելացի կին է, կարող է աշխատել, բայց չեմ կարծում, որ 10-15 ձայնից ավելի հավաքի. դե իմ աշխատանքը բնակիչները տեսել են, 10 տարի աշխատում եմ»:

 

Հարցին` քանի որ Ձեր հարևանուհին այժմ Ձեր մրցակիցն է, էլ հարևանություն չեք անո՞ւմ, գործող գյուղապետը պատասխանեց (ժպտում է). «Ո՞նց չենք անում, սաղ օրը մեր տունն է…: Գիտեք ինչ` իրեն թվում է` հեշտ գործ է, էլ չի իմանում, որ հազար բարդություն կա, հազար գործարք, բնակչի դիմում և այլն: Ես մտածելու բան չունեմ. նորվա գյուղապետ չեմ»:

 

Չի բացառվում, որ առաջիկայում այլ համայնքներում էլ նման կուրիոզ դեպքեր ի հայտ գան:

 

Հիշեցնենք, որ  Հայաստանում կին քաղաքապետեր չկան , իսկ 866 գյուղական համայնքներից  միայն 24-ն են ղեկավարում կանայք:

 

 

Հ. Կարապետյան

Դիտումների քանակը` 3071

Վերադառնալ վերև