Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

ՏԻՄ ընտրություններ. երկու կին համայնքապետ եւ 42 ավագանու անդամ

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է  հունիսի 8-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքները, ըստ  որոնց ` 40 համայնքներից, որտեղ անցկացվել են  համայնքապետի ընտրությունների  միայն երկուսում են հաղթանակ տոնել կին թեկնածուները:

 

Հիշեցնենք, որ ի սկզբանե  համայնքապետի պաշտոնի համար առաջադրված կանայք ութն էին, սակայն  նրանցից հինգը դիմեցին ինքնաբացարկի, արդյունքում   ընտրության օրը ընդամենը   երեք կնոջ անուն էր նշված  քվեաթերթիկներում: Ընտրվեցին, ավելի  ճիշտ վերընտրվեցին  երկուսը՝ Գեղարքունիք մարզի Ծափաթաղի  գործող  համայնքապետ Թագուհի Բոյախչյանը եւ նույն մարզի  Շատջրեք համայնքի գործող համայնքապետ Զոյա Գեւորգյանը: Երկուսն էլ միակ թեկնածու էին իրենց համայնքներում եւ մրցակիցներ չունեին:

 

Գեղարքունիք մարզի Ավազան համայնքում, որտեղ գործող համայնքապետ Արշակ Դալլաքյանի հետ համայնքապետի պաշտոնի համար պայքարում էր Իրինա Դալլաքյանը (ըստ Ա.Դալլաքյանի` նրանք ազգակիցներ չեն), հաղթանակ է տոնել գործող տղամարդ գյուղապետը:

 

Ավագանու ընտրություններում կանայք ավելի լավ արդյունքներ արձանագրեցին: Այդպես, 31 համայնքներում, որտեղ կայացել են ավագանու  ընտրություններ, ընտրվել են  42 կին, ընդ որում կան համայնքներ, որտեղ կանայք գերազանցում են տղամարդկանց: Օրինակ Լոռու մարզի Մեղվահովիտ համայնքում  ավագանու անդամ  են  ընտրվել  ընդամենը երկու տղամարդ և չորս կին: Դրա հետ մեկտեղ   31 համայնքներից՝   13-ում ավագանու անդամներ են ընտրվել  միայն տղամարդիկ:

 

 

  Էնզելա Մակարյան

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

Համայնքապետի պաշտոնին հավակնող կանանց շարքերը խիստ նոսրացել են

 

Ութ կին հավակնում են համայնքապետի պաշտոնին և ոչ մեկը՝ քաղաքապետի

 

Զոյա Գևորգյան. «Կին ղեկավարը առաջնորդվում է նաև սրտի թելադրանքով»…

 

Կին գյուղապետերը կրկին կառաջադրվեն

 

Անահիտ Աղոյան. « Երբ կինն է ստանձնում է պաշտոնը, ապա արդեն իսկ ստիպված են որոշ կանոններ փոխել»…

 

Ջեմմա Հասրաթյան. «Տղամարդիկ են նման միֆ ստեղծել, որ կանանց դուրս բերեն շարքից ու գան իշխանության»

 

«Հավասար հնարավորություններ` հզոր համայնքներ». հաջորդ ՏԻՄ ընտրություններին ընդառաջ

 

 

Դիտումների քանակը` 2824

Վերադառնալ վերև