Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

ՏԻՄ ընտրություններ. Ովքե՞ր են ինքնաբացարկ հայտնել

Մայիսի 30-ին՝ ժամը 18.00-ին լրացավ  հունիսի 9-ին կայանալիք  ՏԻՄ ընտրությունների համայնքի ղեկավարի և ավագանու անդամի գրանցված թեկնածուների կողմից ինքնաբացարկի դիմումներ ներկայացնելու ժամկետը: 

 

ԿԸՀ-ից հայտնում են, որ սահմանված ժամկետում ընտրություններին որպես համայնքի ղեկավարի թեկնածու գրանցված 46 քաղաքացիներից 3-ը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում: Միանգամից նշենք, որ ինքնաբացարկ հայտնած թեկնածուների թվում որևէ կին չկա։

 

 

Հետագա պայաքարից հրաժարվել են Տավուշի Ազատամուտ գյուղում առաջադրված Սևադա Բալասյանը, նա համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարն է, Լոռու մարզի Քարաձոր գյուղում առաջադրված ԶՈՒ ենթասպա Տիգրան Մարտիրոսյանը և Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղում առաջադրված մենատնտես Արամ Գևորգյանը։

 

 

Հիշեցնենք, որ համայնքապետ դառնալու համար պայքարող երկու կին թեկնածուներ կան։

 

 

Արարատի մարզի Սիս գյուղում խանութի վաճառողուհի Աղաջանյան Սիրանուշի մրցակիցներն են համայնքի ղեկավարի պաշտոնակատար Հայկ Մելքոնյանն ու անհատ ձեռներեց Լեռնիկ Թարխանյանը։

 

 

Լոռու մարզի Քարաձորում մնացել է երեք թեկնածու։ Կին թեկնածուն Ռոստոմյան Հրանուշն է, նա իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ  է։ Նա նախկին ավագանու անդամներից է եղել։

 

 

 

Ինչ վերաբերում է ավագանու անդամի թեկնածուներին, ապա գրանցված 100 թեկնածուներից ինքնաբացարկի դիմում է ներկայացրել 3-ը: Այստեղ էլ կանայք չկան։

 

 

Նրանցից մեկը Արագածոտնի մարզի Սորիկ համայնքում առաջադրված Քյարամ Շամոյանն է։ Այստեղ մնաց 5 թեկնածու, որոնցից երկուսը կանայք։  Գործող ավագանին ունի հինգ անգամ։ Չնայած դեռ վաղ է, բայց կարելի է ենթադրել, որ եզդիաբնակ այս գյուղում կանայք առաջին անգամ ներկայացված կլինեն ավագանիում։

 

 

Ինքնաբացարկի հաջորդ դիմումը Լոռու մարզի Ղուրսալ համայնքից է։ Հետագա պայքարից հրաժարվել է  Սերգեյ Սարյանը։ Պայքարում մնացած 5 թեկնածուներից մեկը կին է ՝ Վերգինե Կարապետյանը։

 

 

Երրորդ ինքնաբացարկը Սյունիքի մարզի՝ խոշորացված Գորայք համայնքում է։ Սերգեյ Մկրտումյանն է դիմումի հեղինակը։ Այստեղ պայքարը կշարունակի 20 թեկնածու։

 

 

Հիշեցնենք, որ ավագանու անդամի ընտրություններ են անցկացվելու 11 համայնքում, դրանցից հինգում են, որ կանայք մասնակցում են ընտրություններին։ Կին թեկնածուներ կան Սորիկում (2 կին թեկնածու), Խնկոյանում (2 կին թեկնածու), Դվինում (1 կին թեկնածու), Դիտակում (5 կին թեկնածու), Ղուրսալում (1 կին թեկնածու)։  Ընդհանուր առմամբ, 97 թեկնածուներից 11-ն են կանայք։

 

 

Հունիսի 9-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվելու հանրապետության 23 համայնքում, որոնցից 14-ում ընտրությունները հերթական են, իսկ 9-ում՝ արտահերթ: Նշված համայնքներից 12-ում կայանալու են համայնքի ղեկավարի, 8 համայնքում` ավագանու անդամի, իսկ 3-ում՝ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ: 

 

 

Հ. Կարապետյան

 

Դիտումների քանակը` 360

Վերադառնալ վերև