Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Փախստականների եւ տեղահանվածների թիվն աշխարհում 60 միլիոնի է հասել / վիդեո

Պատերազմների, հակամարտությունների և հետապնդումների պատճառով իրենց տները լքած մարդկանց թիվը  աշխարհում  2014 թվականին  60 միլիոնի է հասել:  Դա  ռեկորդային   ցուցանիշ է  մարդկության ողջ պատմության մեջ:Այսօր աշխարհում յորաքանչյուր 122-րդ մարդը  փախստական է, տեղահանված կամ քաղաքաքական ապաստան փնտրող: Այդ մասին ասված է այսօր հրապարակված փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի վարչության  «Համաշխարահային միտումներ» ամենամյա զեկույցում:

 

 

  Մեկ տարի առաջ փախստականների եւ տեղահանված  մարդկանց թիվը՝ 50 մլն էր: 2014-ին  յուրաքանչյուր օր  42,5 հազար մարդ  փախստական է դարձել,  տեղահանվել կամ քաղաքական ապաստան փնտրել:  Դա չորս անգամ ավելին է, քան 2010 թվականին, փաստում է զեկույցը: Տագնապալի է այն փաստը, որ աշխարհում փախստականների կեսից ավելին երեխաներ են:

 

 

Վերջին հինգ տարիներին աշխարհի տարբեր տարածաշրջաններում սկսվել է առնվազն 15 նոր հակամարտություն, որոնցից 8-ը՝ Աֆրիկայում, 3-ը՝ Մերձավոր Արևելքում (Սիրիա, Իրաք, Եմեն), 1-ը՝ Եվրոպայում (Ուկրաինա), 3-ը՝ Ասիայում (Ղրղըզստան, Մյանմա, Պակիստան): Միայն 126,8 հազար մարդ է կարողացել 2014 թվականին վերադառնալ իր տուն եւ դա վերջին 30 տարիներին վերադարձների նվազագույն թիվն է:

 

 

Զեկույցի տվյալներով՝ Եվրոպայում 2014 թվականին տեղահանված անձանց թիվն աճել է 51 տոկոսով, Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում 19 տոկոսով, կենտրոնական Աֆրիկայում՝ 17 տոկոսով, Ասիայում՝ 31 տոկոսով, ամերիկյան մայրցամաքում՝ 12 տոկոսով: 2014 թվականին Սիրիան դարձել է տեղահանված մարդկանց ամենամեծ թվով երկիրը՝ ինչպես պետության ներսում (7,6 միլիոն), այնպես էլ երկրի սահմաններից դուրս (3,88 միլիոն), հաղորդվում է զեկույցում: Սիրիային հաջորդում է Աֆղանստանը (2,59 միլիոն) և Սոմալին (1,1 միլիոն):

 

Ուկրաինայի հակամարտությունը, 219.000 միջերկրածովյան հատումները, սիրիացի փախստականների ամենամեծ ծավալը Թուրքիայում, որը 2014թ. դարձավ ամենաշատ փախստական հյուրընկալող երկիրը (տարվա վերջի տվյալներով 1.59 մլն. սիրիացի փախստական)՝ գրավելով  հանրության ուշադրությունը դրական և բացասական իմաստներով,  առաջ բերելով հարցեր, որոնք վերաբերում են փախստականներին: ԵՄ-ում ամենամեծ թվով ապաստանի դիմումներ ներկայացվել են Գերմանիայում և Շվեդիայում: Ընդհանուր առմամբ տարվա վերջի տվյալներով բռնի տեղահանումը 6.7 մլն. է կազմել համեմատած 2013թ. վերջի 4.4 մլն.-ի և նրա հետ, որ նրանց մեծ մասը կազմում են սիրիացիներ Թուրքիայում և ուկրաինացիներ Ռուսաստանի Դաշնությունում:

 

«Համաշխարհային միտումներ» զեկույցի ամբողջական տարբերակը վերոնշյալ և հավելյալ տեղեկատվությամբ հասանելի է  այստեղ.

 

 

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Պատերազմների գինը 2014-ին. 14 տրիլիոն դոլար եւ 200 հազար մարդկային կյանք

 

Փախստականների եւ տեղահանվածների թիվն աշխարհում 60 միլիոնի է հասել / վիդեո

 

«Պատմե՛ք ձեր ընկերներին». Փախստականների Համաշխարհային օրվան ընդառաջ

 

Երեք քույրերի պատմություն

 

Ապրել դժվար կյանքով, սակայն խաղաղության մեջ

 

«Պատերազմը մեր հիմքը քանդեց…» . մի ընտանիքի պատմություն

 

«Հուսահատվել, նշնակում էր մատնվել անգործության»

 

«Նոր կյանք , նոր տեղում, նոր էջից…, միայն թե հիշողություններն են խեղդում»

 

«Այսուհետ սա է իմ երկիրը, ուզում եմ իմ աշխատանքով օգտակար լինել նրան»

 

«Այստեղ մենք մեզ փախստական չենք զգացել»…

 

Սիրիահայ եւ տեղացի կին ձեռներեցներն էքսպո ցուցահանդեսում

 

Սիրիայի բնակչությունն երկու կրակի միջեւ

 

Հալեպ. սիրիահայերի դրությունը ծայրահեղ ծանր է

 

Հայաստանի կառավարությունը պատրաստ է ընդունել սիրիահայերին, բայց …

 

«Պատերազմը սկսում են տղամարդիկ, իսկ կանայք երկար տարիներ կրում են դրա հետեւանքները»

 

Օգնության ձեռք Հալեպում մնացած հայերին

 

Սիրիայում մարդասիրական աղետ է

 

Հալեպի հայերը Հայաստանի իշխանություններից աջակցություն են խնդրում

 

Աշխարհում փախստականների թիվը հասել է ռեկորդային ցուցանիշի

 

Սիրիայում երկրորդ ցեղասպանություն է. Թալին Կլբաշյան

 

Ողջ ճշմարտությունը պատերազմի մասին

 

ՀԵԿԱ-ի ավանդական տոնավաճառին մասնակցեցին նաև սիրիահայ կանայք

 

Դիտումների քանակը` 3456

Վերադառնալ վերև