Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Փաստեր, որոնք սարսափեցնում են. աշխարհում գրեթե 50 միլիոն երեխա է տեղահանվել…

Աշխարհում գրեթե 50 միլիոն երեխա է տեղահանվել, որից 28 միլիոնը հակամարտության և բռնությունների պատճառով ստիպված է եղել տեղահանվել թե՛ երկրի սահմանների ներսում, թե՛ այլուր :  Դեռ ավելին՝ միլիոնավոր այլ երեխաներ ևս արտագաղթում են՝ հույս ունենալով գտնել ավելի բարեկեցիկ ու անվտանգ կյանք: Այս մասին է փաստում ՅՈՒՆԻՍԵՖ-ի նոր ՝ «Արմատախիլ արված՝ փախստական և միգրանտ երեխաների աճող ճգնաժամը» զեկույցը:

 

Հակամարտությունների և բռնությունների պատճառով հաճախ տրավմաների ենթարկված երեխաները շարունակում են վտանգել իրենց կյանքը՝ ծովային ճանապարհորդությունների ժամանակ խեղդվելու, թերսնուցվելու և ջրազրկվելու, թրաֆիքինգի ենթարկվելու, առևանգվելու, բռնաբարվելու և նույնիսկ սպանվելու հավանականությունն աչքի առաջ ունենալով: Նրանք հաճախ ենթարկվում են խտրականության և այլատյացության տարբեր երկրներով անցնելիս և հենց այն երկրներում, որտեղ հանգրվանում են:

 


«Ծովում խեղդված Այլան Քըրդիի՝ ափ քշված փոքրիկ մարմնի կամ տունը ոչնչացվելուց հետո շտապ օգնության մեքենայում նստած Օմար Դաքնիշի սարսափած ու արյունոտ դեմքի անհավատալի լուսանկարներն ապշեցրել են աշխարհը», -նշել է ՅՈՒՆԻՍԵՖԻ գործադիր տնօրեն Անթոնի Լեյքը (Anthony Lake): «Սակայն յուրաքանչյուր լուսանկար, լինի այն աղջկա, թե տղայի,  ներկայացնում է վտագի մեջ ապրող միլիոնավոր այլ երեխաների, և դա մեզնից պահանջում է անհատ երեխաների նկատմամբ մեր կարեկցանքը համապատասխան գործողությունների վերածել հանուն բոլոր երեխաների»:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի զեկույցը նոր տվյալներ է ներկայացնում, որոնք սարսափազդու գույներով են պատկերում վայրագ հակամարտությունների և այլ ճգնաժամերի ազդեցությունը կրող միլիոնավոր երեխաների և նրանց ընտանիքների կյանքն ու իրավիճակը, որոնց համար ամենը վտանգելն ավելի ապահով տարբերակ է, քան հայրենիքում մնալը:
Ըստ զեկույցում տեղ գտած տվյալների.

 

 

  • Երեխաներն իրենց ծննդավայր երկրից դուրս ապաստան փնտրող ոչ համաչափ և աճող զանգվածեն կազմում: Նրանք աշխարհի բնակչության մեկ երրորդն են և փախստականների կեսը: 2015թ.-ին ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (UNHCR) պաշտպանության տակ գտնվող բոլոր երեխա փախստականները Սիրայից և Աֆղանստանից են եղել:
  • 28 միլիոն երեխա հակամարտության և բռնությունների պատճառով լքել են իրենց բնակավայրերը, որի 10 միլիոնը փախստական երեխաներ են, իսկ 1 միլիոնը՝ ապաստան փնտրողներ, ում փախստականի կարգավիճակը դեռ չի որոշվել: Բացի դրանից, 17 միլիոն երեխա տեղահանվել է իր ծննդավայր երկրի սահմաններում: Սրանք այն երեխաներն են, ում հրատապ անհրաժեշտ է հումանիտար օգնության և անհապաղ ծառայություններ:
  • Ինքնուրույն սահմանը հատող երեխաների թիվը գնալով աճում է: 2015թ.-ին ավելի քան 100000 առանց ուղեկցողի երեխաներ 78 երկրներում ապաստան են փնտրել. այս թիվը երեք անգամ գերազանցում է 2014թ.-ի ցուցանիշը: Ընդ որում, առանց ուղեկցողի երեխաներն այն երեխաներն են, ում ամենաշատն է սպառնում չարաշահումն ու շահագործումը, այդ թվում՝ թրաֆիքինգն և մաքսանենգությունը:
  • Գրեթե 20 միլիոն այլ միջազգային միգրանտ երեխաներ լքել են իրենց տները տարբեր պատճառներով, այդ թվում՝ ծայրահեղ աղքատության կամ հրոսակախմբային բռնության: Նրանցից շատերը չարաշահման կամ կալանավորման հստակ սպառնալիքի տակ են փաստաթղթերի, անորոշ իրավական կարգավիճակի պատճառով, և չկա նրանց բարեկեցության համակարգվածվերահսկում կամ մոնիտորինգ. սրանք անհայտ ճակատագրով, մոռացության մատնված երեխաներ են:

 

 

Ըստ զեկույցի, այնտեղ, որտեղ կան անվտանգ և օրինական ճանապարհներ, միգրացիան կարող է հնարավորություններ ստեղծել թե՛ միգրանտ երեխաների, թե այն համայնքներիի համար, որի մասն են իրենք կազմում: Բարձր եկամուտ ունեցող երկրներում միգրացիայի ազդեցության մասին վերլուծությունը ցույց է տալիս, որ միգրանտներն ավելի շատ հարկեր են մուծում, քան՝ սոցիալական վճարներ ստանում: Աշխատանքային շուկայում միգրանտները լրացրել են թե՛ բարձր, թե՛ ցածր որոկավորում պահանջող թափուր պաշտոնների բացը և նպատստել են տնտնեսական զարգացմանն ու նորարարությանը հյուրընկալ երկրներում:

 

 

Սակայն, դժբախտաբար, երեխաներն, ովքեր հեռացել կամ ստիպողաբար տեղահանվել են իրենց տներից, հաճախ զրկվում են միգրացիայի պոտենցիալ օգուտներից, այնպիսիք, ինչպիսիք են, օրինակ, կրթությունը՝ հիմնական դրդիչ պատճառը, որի համար շատ երեխաներ և ընտանիքներ ընտրում են գաղթի  ճանապարհը:  Միգրանտ երեխան 5 անգամ ավելի հավանականությամբ դպրոց չի հաճախի, քան ոչ միգրանտը: Երբ,այնուամենայնիվ, նրանց հնարավորություն է ընձեռնվում ուսում ստանալու, դպրոցն այն վայրն է դառնում, ուր գաղթական և փախստական երեխաները մեծ հավանականությամբ խտրականության զոհ են դառնում, այդ թվում՝ անարդար վերաբերմունքի և բռնության (բուլիինգի):

 

 

Զեկույցը մատնանշում է 6 հիմնական քայլեր, որոնք կպաշտպանեն և կօգնեն տեղահանված, փախստական կամ միգրանտ երեխաերին: Այն է՝

  1. Պաշտպանել մանկահասակ փախստականներին և գաղթականներին, մասնավորապես նրանց, որքեր ուղեկցողներ չունեն:
  2. Վերջ դնել փախստականի կարգավիճակ փնրող կամ գաղթող երեխաների ձերբակալմանը՝ ներդնելով մի շարք նոր գործնական այլընտրանքներ
  3. Նպաստել ընտանիքների միասնական մնալուն, որպես երեպաների պաշտպանության լավագույն միջոց, և երեխաներին տալ օրինական կարգավիճակ:
  4. Ուսուցում տրամադրել բոլոր փախստական և միգրանտ երեխաներին և մատչելի դարձնել նրանց համար առողջապահությունն ու այլ որակյալ ծառայությունները:
  5. Գործել փախստականների և միգրանտների լայնամասշտաբ տեղաշարժի հիմքում ընկած պատճառների վերացման ուղղությամբ:
  6. Միջոցներ ձեռնարկել այլատյացության, խտրականության և մարգինալացման դեմ պայքարելու համար:

Դիտումների քանակը` 536

Վերադառնալ վերև