Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Քանդվեց կարծրատիպը՝ կանայք դառնում են արտադրության կազմակերպիչներ

 

Քանդվեց կարծրատիպը՝ կինը միայն խոհանոցում կարող է աշխատանք գտնել: Համարձակության և նախաձեռնության հիմք դարձան կանանց համար կազմակերպված բազմաթիվ սեմինարներ,դասախոսություններ, փորձի փոխանակումներ: «Ուտիքի կանայք» հասարակական կազմակերպության անդամներն ակտիվ մասնակցություն են ցուցաբերել կրթություն, հմտություն և փորձ ձեռքբերելու համար:  UNDP-իկողմից ևս կազմակերպվել են սեմնինարներ և տարբեր հանդիպումներ: Գործել է նաև գյուղական համայնքների զարգացման տարբեր ծրագրեր: Ստեղծվել է նաև չրագործների ասոցացիա Տավուշի մարզի Բերդ քաղաքում,որի ակտիվ մասնակիցներից է ԷլմիրաՄելիքյանը:Մենք նրան հանդիպեցինք իր «Օրքիդեա» ծաղկիսրահում:

 

-Ինչու՞ որոշեցիք հենց ծաղկի սրահ ունենալ:

 

-Ծաղիկների հետ աշխատելն ինձ համար հաճելի է: Ես հոգեբանությամբ նուրբեմ,երևի այդ պատճառով ծաղիկներ ինձ հարազատ են: Բացի ծաղիկներից սրահում կատարում ենք դիզայներական տարբեր աշխատանքներ,ինչպես նաև պատրաստում ենք քաղցր կոմպոզիցիաներ կոնֆետներց:

 

-Բացի ծաղկի սրահից վերջին երկու տարվա ընթացքում դրել եք սառնարանային և չորանոցային տնտեսություն: Ձեզ համար դժվա՞ր չէր ձեռք բերել համապատասխան տեխնիկան:

-Ճիշտն ասած դժվարությա նչհանդիպեցի:Երբ ցանկությունը մեծ է ստեղծելու,արարելու,օգնելու,այդ դեպքում ամեն հնարավորություն օգտագործում ես նպատակին հասնելու համար:

 

-Իսկ ի՞նչ ռեսուրսներից եք օգտվում: Տեղական պտուղները հատապտուղները բավարարում են ձեր պահանջները:

-Այո, բավարարում են: Չորացվելու են դեղձ, սալոր, թուզ, արքայանարինջ:Իհարկե չորանոցի նպատակներից մեկն էլ հենց տեղական մրգի օգտագործելն է: Դա իհարկե առաջին հերթին ներքին շուկայի համար է:Մեր ժողովուրդը այնքան գիտակից պետք է լինի, որԹուրքիայից և Սիրիայից բերված չրերը չգերադասի տեղականից,միայն գնի,ոչ թե որակի պատճառով:

 

-Արտադրությունը սկսելիս հաշվի՞ եք առել շուկայի պահանջարկը:Եվ որտեղ եք իրացնում պատրաստի արտադրանքը:

-Ցանկացած արտադրություն սկսվում է շուկայի պահանջարկից և շուկան էլ կթելադրի գինն ու պահանջարկը:Արտադրանքը կիրացվի տեղում, իսկ հետագայում կփորձենք նաև արտահանել:

 

Ի՞նչ օժանդակություն եք ստացել ՏԻՄ-ից և դոնորներից:

-Դոնորներից մեծ օգնությում եմ ստացել.սարքերի համար մեր ներդրումը եղել է քսան տոկոս,իսկ դոնորներինը՝ութսուն տոկոս:

 

Ի՞նչ հեռանկար ունեք:

-Հիմնական հեռանկարն է մեծացնել արտադրությունը և դուրս գալ համաշխարհային շուկա:Նաև ապահովել անհրաժեշտ համն ու հոտը, որն էլ կնպաստի Շամշադինի միրգը ասպարեզ հանելուն:

ԷլմիրաՄելիքյանը համայնում ճանաչված է ոչ միայն որպես կին գործարար,այլև լավ մայր,լավ կին,լավ տնտեսուհի:

 

Անի Զաքինյան<<ԱՅՈ>>ակումբի լրագրող,Բերդ

Դիտումների քանակը` 2808

Վերադառնալ վերև