Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Քարվաճառն ու իր հերոս մայրերը/ տեսանյութ

3, 4, 5,  6, 8… 13. այս թվերը պատահական թվեր չեն։ Արցախի Հանրապետության Քարվաճառի շրջանի Չարեքտար գյուղում յուրաքանչյուր ընտանիքում ամենաքիչը երեք երեխա է ապրում: Քարվաճառի բազմազավակ մայրերի մասին է պատմում  <Ռադիոլուրի> իր ռեպորտաժում Արմինե Գեւորգյանը:

 

 

Բազմազավակ մայրերի այստեղ շատ կհանդիպես։ Քարվաճառցիներն արդեն սովորել են լրագրողների զարմացած հայացքներին, երբ տեղեկանում են, որ Քարվաճառում ծնելությունը բարձր ցուցանիշ է կազմում: Զրուցակիցս երկու ամիս առաջ լույս աշխարհ է  բերել իր 8 –րդ երեխային. ունի 4 տղա 4 աղջիկ: «Ամուսինս աշխատում է Դրմբոնում, յոլա ենք գնում, չենք դժգոհում»,- ասում է։

 

Այս գյուղում հիմնականում բնակվում  են Գետաշենի ու Շահումյանի  շրջանի բնակիչները: Տիկին Լիդան հուզմունքն  ու արցունքները մի կերպ զսպելով  պատմում է այն չարաբաստիկ օրվա  մասին, երբ  պետք է հանձնվեր  Շահումյանի շրջանը։ Ապրել է Էրքեջ գյուղում, իսկ այժմ ընտանիքի հետ բնակություն է հաստատել Քաշաթաղի շրջանի Չարեքտար գյուղում: Այստեղ հաստատվելուց 14 տարի անց  լույս աշխարհ է գալիս իր 6- րդ զավակը։

 

Սիլվա Հովսեփյան էլ Գետաշենից է: Գրավումից հետո նրանք մի կերպ ոտքով հասնում են Հայաստան: Հայաստանում իրենց լավ ու  ապահով են զգում, սակայն տիկին Սիլվայի ամուսինը նախընտրում է  վերադառնալ հայրենիք ու ապրել արդեն ազատագրված Քարվաճառում:

 

 

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»
Քարվաճառ- Երեւան

Հ.Գ. Ինչպես հայտնի է, հուլիսի 10-ին ադրբեջանական կողմը հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձն է կատարել` այս անգամ Քարվաճառի ուղղությամբ: Քարվաճառի տարածքում ադրբեջանա-հայկական սահմանը հատած դիվերսանտը հարձակվել է ճանապարհով ընթացող «Նիվա» մակնիշի քաղաքացիական համարանիշներով ավտոմեքենայի վրա, սպանել մեքենայում գտնվող 1972 թվականին ծնված մայոր Սարգիս Սամվելի Աբրահամյանին և վիրավորել մեկ այլ զինծառայողի կնոջ՝ 1977 թվականին ծնված Կարինե Արշավիրի Դավթյանին։ Կնոջը տեղափոխել են Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։ ՀՀ Պաշտպանության  նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ Կարինե Դավթյանի վիճակը կայուն ծանր է, դրական նախանշաններով։

 

 

Դիտումների քանակը` 2432

Վերադառնալ վերև