Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Քվոտաների կոռեկտության եւ արդյունավետության մասին

Գենդերային քվոտաները  մեխանիզմ է, որն օգնում է կանանց օգտվել տղամարդկանց հետ հավասար հնարավորություններից  քաղաքական կյանքում: Սակայն, քվոտան, համադարման չէ, այլ  մի գործիք է,  որ լավ է աշխատում է միայն այլ միջոցների հետ համակցությամբ, եւ հասարակության մեջ մի շարք այլ պայմանների առկայության պարագայում:  Այդ նախապայմաններից ամենակարեւորն են. կանաց շարժման առկայությունը, պետության աջակցությունը եւ կուսակցությունների պատասխանատվությունը…

 

Այս հարցին են անդրադառնում  նաեւ   Միջխորհրդարանական միության փորձագետները,  նշելով երկու   ամենակարեւոր գործոնները.

 

1) կանանց շարժման առկայությունը, որն ի վիճակի է արդյունավետ լոբբինգ անել կանանց ներգրավվածությունը քաղաքականության մեջ բարձրացնելու ուղղությամբ.

2) պետության  աջակցությունը  եւ կուսակցությունների դրական վերաբերմունքը գենդերային հավասարությանը: Աջակցությունը ներառում է գենդերային քվոտաների ներդրում:

 

Համաշխարհային պրակտիկայում օգտագործվող  քվոտաները երեք տեսակի են.

 

–         Օրենսդրորեն ամրագրված որոշակի քանակությամբ տեղեր խորհրդարանում: Նման քվոտաներն օգտագործվում են աշխարհի երրորդ երկրներում, եւ հենց  նման քվոտաների շնորհիվ Ռուանդայի խորհրդարանում կանայք կազմում են 58% Աֆղանստանում՝ 25%, իսկ Իրաքում՝ 27%:

–         Օրենսդրորեն ամրագրված որոշակի քանակությամբ տեղեր կուսակցությունների ընտրական ցուցակներում: Նման քվոտաները  օգտագործվում են բազմաթիվ երկրներում, այդ թվում, Հայաստանում:

–         Կամավոր քվոտաներ, որոնք սահմանվում են կուսակցությունների կողմից  գենդերային հավասարակշռության պահպանման համար: Առավել տարածված տեսակն է աշխարհում: Նման նորմեր առաջին անգամ ներդրվել են 1970-ական թվականներին Արեւմտյան Եվրոպայում որոշ սոցիալ-դեմոկրատական կուսակցությունների կողմից: Սկանդինավյան երկրներում,  որտեղ կամավոր քվոտաներ ներդրվել են  կանանց տեղական շարժման ջանքերով, Եվրոպայում կին խորհրդարանականների  ամենաբարձրն է տոկոսն է: Ընդհանուր առմամբ, կամավոր կուսակցական քվոտաներ ունեն ԵՄ անդամների երկրների կեսից ավելին:

 

Կոռեկտ ձեւակերպումը

 

Առավել նրբանկատ մոտեցումների շրջանակներում, դրանք նաև կոչվում են գենդերային առումով կոռեկտ, խորհուրդ է  տրվում  անվանել քվոտան «ժամանակավոր  հատուկ  միջոցներ»  եւ  ձեւակերպել  այդ  մոտավորապես այնպես, ինչպես դա արված էր  գործող Ընտրական օրենսգրքում. « յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 80 տոկոսը»: Սակայն այս ձեւակերպումն միանգամայն ոչ կոռեկտ, նույնիսկ խտրական  ճգրտում ունի, այն է .« ցուցակի 2-րդ համարից սկսած ցանկացած ամբողջ թվով հնգյակներում (2-6, 2-11, 2-16 և այդպես շարունակ) ,  ինչի արդյունքում  2012-ին  խորհրդարանական ընտրությունների մասնակից կուսակցությունների մեծ մասը սահմանափակեցին կանանց ընդգրկումը , իրենց իսկ բնորոշմմբ. «սրբության սրբոց» առաջին անցողիկ հնգյակներում, ներգրավելով կանանց  միայն 6-րդ տեղից սկսած:

 

Կիրառվող միջոցնրի  արդյունավետությունը

Ինչու 2012-ի ընտրություններում  կուսակցությունների ընտրական ցուցակներում մոտ 23% կին  թեկնածուներ էին ընդգրկված, սակայն  խորհրդարան անցած կանանց թիվը չգերազանցեց  10,7% -ը ( այժմ արդեն` 10%) : Ըստ փորձագետների, դա կատարվեց ներկուսակցական նկատառումներով արված տեղափոխումների ու ինքնաբացարկների արդյունքում, որոնք շատ դեպքերում հանրության համար անհասկանալի մնացին:

 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով` ընտրություններից հետո խորհրդարան անցած կուսակցությունների ցուցակներից ինքնաբացարկի դիմած թեկնածուների 25 տոկոսը կանայք էին: Տարբերությունն այն է, որ տղամարդիկ ինքնաբացարկի են դիմել հիմնականում գործադիրում բարձր պաշտոնի անցնելու պատրվակով, իսկ  կանանց մեծամասնությունը   պատգամավորությունից հրաժարվելու իրական պատճառների մասին գերադասում են  չխոսել:  Եվ այստեղից միայն մի եզրակացության կարելի է հանգել՝ եթե տվյալ անձը չի կարողանում համոզիչ հիմնավորել  իր որոշումը,  նշանակում է այդ որոշումը ընդունել են առանց իրեն հարցնելու…  Իսկ եթե կուսակցությունն է նման որոշում կայացնում ՝ համարելով որ այդ կանայք արժանի չեն պատգամավոր դառնալ, ապա հարց է ծագում, ինչու՞ են այդ կանայք համաձայնվում  հրաժարական տալու  հեռանկարով  մտնել ցուցակի մեջ…

Նշենք նաեւ, որ  2012-ի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության վերջնական զեկույցում   հատուկ անդրադարձ է կատարված այս հարցին.

«…Թեկնածուների առաջադրման քվոտայի արդյունավետությունը պետք է վերանայվի, որպեսժամանակավոր հատուկ միջոց` կանանց որպես թեկնածու լինելու իրավունքի և հնարավորությանփաստացի հավասարությանը հասնելու նպատակով:

…Պետք է խրախուսել կուսակցություններին ունենալ գենդերային քաղաքականություն և հանրորեն տրամադրել իրենց անդամների գենդերային բաշխվածության վերաբերյալ տվյալները: Կարելի էքննարկել, որպեսզի կուսակցություններին պահանջ ներկայացվի իրենց ղեկավար մարմիններումկանանց ներկայացվածություն ապահովել և թեկնածուներ ընտրելու ավելի թափանցիկ ուժողովրդավարական եղանակներ ունենալ»:

Քվոտավորման շնորհիվ  կանանց հատկացվող տեղերը պահպանելու մի եղանակ կա. մանդատից հրաժարվող կնոջ ձոխարեն խորհրդարան պետք է անցնի ցուցակով հաջորդ կինը: Այս առաջարկն այսօր Ընտրական օրենսգրքի վրա աշխատող խմբի սեղանին է…

Դիտումների քանակը` 1125

Վերադառնալ վերև