Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Օգոստոսի 1-7՝ Կրծքով կերակրման համաշխարհային շաբաթ

Կրծքով կերակրման կարևորությանը ուշադրություն դարձնելու համար  Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության առաջարկով  օգոստոսի առաջին շաբաթը համարվում է  « Կրծքով կերակրման համաշխարհային շաբաթ»: Մայրերի իրազեկվածությունը բարձրացնելու   նպատակով    Կանանց ռեսուրսային կենտրոնը կազմակերպում է հանդիպում Մարինա Կիսինայի հետ /կրծքով կերակրման խորհրդատու/:

 

Հանդիպմանը կարող է մասնակցել թեմայով հետաքրքրվող յուրաքանչյուր կին /նաևնորածինների հետ/:

 

Հանդիպումը տեղի կունենա   օգոստոսի 5-ն, ժամը 18:00, Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ:

 

Մանրամասների համա զանգել`  094 56 56 26  www.womenofarmenia.org

 

 

Աշխարհում ամեն տարի երկու միլիոն երեխա մահանում է հիվանդություններից, որոնք հնարավոր է կանխել կրծքով սնուցման միջոցով: Հայաստանում անցկացված հետազոտությունների  համաձայն` հայ մայրերի ավելի քան 80%-ը երեխային կրծքով է կերակրում 4 ամսիս, 60%-ը`մինչև 6 ամիս: Միայն 40%-ն է երեխային կրծքով կերակրում 1 տարի: Կրծքով կերակրվող երեխաներն առողջ են լինում և արագ են զարգանում: Կրծքով կերակրումն օգտակար է նաև մոր առողջության համար:

 

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

«Մինչև 6 ամսեկան հարկավոր է երեխային բացառապես կրծքով կերակրել»

 

 

Խորհրդարանական լսումներ` կրծքով կերակրող մայրերին խրախուսելու վերաբերյալ

 

 

Կրծքով սնուցում. բնականից ճիշտը չկա

Դիտումների քանակը` 3519

Վերադառնալ վերև