Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Օրվա անեկդոտ. ավանդական սեռական հարաբերությունները ՝ ըստ Խաչիկ Ստամբոլցյանի

Խաչիկ Ստամբոլցյանի  ավանդական սեռական հարաբերությունների մասին Ազգային Ժողով ներկայացված օրինագիծն  իսկական անեկդոտ է դարձել օրենսդիրների շրջանում, հաղորդում է «Հրապարակը» :

 

 

«Պարզվում է` Խաչիկ Ստամբոլցյանը բավական զավեշտալի օրինագիծ է ուղարկել ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողով, որն իսկական անեկդոտ է դարձել օրենսդիրների շրջանում: Ստամբոլցյանի օրինագիծը վերաբերել է այն բանին, թե որն է համարվում ավանդական սեռական հարաբերություն: Բնականաբար, օրինագիծը մերժվել է», – գրում է  թերթը իր այսօրվա համարում:

 

 

Նշենք, որ հեղինակը մշակել է այս օրինագիծը  գենդերային հավասարության մասին օրենքի դեմ ոչ պակաս զավեշտալի  պայքարի շրջանակներում :  Ավանդական սեքսի մասին այս նախաձեռնությունը  հենց այն հակընդեմ օրենքն է , որ Ստամբոլցյանը վերջերս խոստացել էր ներկայացնել ԱԺ՝ «գենդերի» իբր կործանարար  ազդեցությունը չեզոքացնելու նպատակով: Եվ դա այն դեպքում, երբ «Կանանց ու տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքը ոչ մի առնչություն չունի սեռական հարաբերությունների կամ անձի սեքսուալ կողմնորոշման հետ:

 

 

Դիտումների քանակը` 3798

Վերադառնալ վերև