Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Օրվա ֆիլմը՝ «Մերիգոլդ հյուրանոց. լավագույնը էկզոտիկներից»

Այս ֆիլմը մի խումբ  տարեց  կանանց ու տղամարդկանց մասին է, ովքեր որոշում են տեղափոխվել  Հնդկաստան:  Ֆիլմում շատ են տարիքի և մահվան վախի վերաբերյալ կատակները:

 

«Մենք բոլորս վախենում ենք փոփոխություններից,- ասում է Ջուդիտ Դենչի 70-ամյա հերոսուհին, – իսկ վախենալ պետք է ոչ թե փոփոխություններից, այլ դրանց բացակայությունից, քանի որ հենց փոփոխությունների մեջ է կյանքը: Ֆիլմում իր հերոսուհին սկզբում իմանում է, որ ամուսնու մահից հետո իրեն շատ պարտքեր են մնացել , այնուհետև գնում է Հնդկաստան, որպեսզի տղայի համար հոգս չլինի: Եվ, վերջապես, կյանքում առաջին անգամ աշխատանք է գտնում և նույնիսկ նոր սեր…

 

«Մերիգոլդ հյուրանոց. լավագույնը էկզոտիկներից»  ֆիլմում կա ևս մեկ շատ հանրահայտ արտահայտություն, որը լավ կլինի բոլորն էլ մտապահեն անկախ տարիքից. «Վերջիվերջո ամեն ինչ լավ է լինելու, իսկ եթե դեռ ամեն ինչ այնքան էլ լավ չէ, դա  նշանակում է, որ դեռեւս վերջը չէ»…

 

Դիտեք ֆիլմի գովազդային տեսահոլովակը.

 

 

եւ գուցե ձեզ մոտ էլ ցանկություն կառաջանա դիտել այս ֆիլմը ամբողջությամբ…, թեկուզ եթե այն չափազանց հեռու է թվում  մեր իրականությունից…

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

 

Տարեցները` Հայաստանում եւ աշխարհում

Որտե՞ղ են տարեցները լավ ապրում

Հայաստանը ծերացող երկիր է

Միխայիլ Ժվանեցկի. «Մի ողջ սերունդ անհայտացավ , և ոչ ոք չի հարցնում` ուր են նրանք»…

Երկրի բնակչությունը ծերանում է…

Խոսքը ժողովրդագրական ճգնաժամի մասին է …

 

 

Դիտումների քանակը` 2942

Վերադառնալ վերև