Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Ֆորբս». 2017-ը ռեկորդային էր սեփական ուժերով միլիարդատեր դարձած կանանց համար

Ամերիկյան ֆինանսատնտեսական «Ֆորբս»  վարկանշային ամսագիրը համարում է, որ անցնող տարին մի քանի առումով ռեկորդային ու բեկումնային էր սեփական ուժերով միլիարդատեր դարձած կանանց համար: Օրեր առաջ հրապարակված աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում ավելի մեծ թվով կանայք են ընդգրկված: Ամսագրի պատմության 30 տարիների ընթացքում 2017-ին սեփական ուժերին հարստացած կանանց թիվն ամենամեծն է:

 

Ներկայում 56 կին կա, ովքեր սեփական ուժերով միլիարդի հասնող կարողություն են  կուտակել: Ձեռնարկատեր կանանցից 15-ը դա արել էին անցյալ տարի:

 

 Միայն այս կերպ չէ, որ կին միլիարդատերերն այս տարի ռեկորդ են սահմանում: Հաջորդը վերաբերում է հարցին, թե որտեղ  են ապրում հարուստ կանայք: Ընդհանուր առմամբ  ամենաշատ հարուստներն ԱՄՆ-ից են, սակայն կանանց սա չի վերաբերում: Միլիարդատեր կանանցից 29-ը ասիացի են: ԱՄՆ-ն 17 ցուցանիշով երկրորդ տեղում է, իսկ ընդհանրապես միլիարդատեր կանանց 67 տոկոսն Ասիայից ու ԱՄՆ-ից են: Իսկ եթե ավելի մանրամասն, ապա 56 միլիարդատերերից 21-ը Չինաստանից են, 5-ը՝ Հոնգ Կոնգից, 3-ը՝ Միացյալ Թագավորությունից:

 

Անցնող տարում միլիարդատեր դարձած 15 կանանցից 13-ը Չինաստանից են, Հոնգ Կոնգից, Վիետնամից ու Ճապոնիայից: Այսպիսով, Ասիան շարունակում է ապացուցել, որ դա կին ձեռներեցների համար առավել հյուրընկալ տարածաշրջան է:

 

 Երկրորդ տարին անընդմեջ առաջին տեղում 7.4 մլրդ դոլար կարողությամբ  Ժու Քունֆեյն է: Նա աշխատում է Lens Technology ընկերությունում, որը ապակե էկրաններ է արտադրում Apple և Samsung ընկերությունների արտադրած հեռոխոսների համար: 2010 թվականից ի վեր միայն մեկ անգամ է եղել, որ աշխարհի ամենահարուստ կինը ոչ ասիացի է եղել:

Մի ուրիշ ռեկորդ էլ կա: Սեփական ուժերով միլիարդատեր դարձած կանանց թիվն ավելացել է: Եթե անցած տարի հարուստների 2.3 տոկոսն էին կանայք, ապա այս տարի 2.7 տոկոսը: Չնայած նրանց թիվը դեռ շատ փոքր է, սակայն փորձագետները համարում են, որ առաջիկա տարիներին նրանց թիվն արագ կաճի: Ընդամնեը 5 տարի առաջ սեփական ուժերով հարստացած կանայք 1.8 տոկոս էին, ինչը 50 տոկոսով քիչ է այս տարվա ցուցանիշից:

 

Մեկ այլ ռեկորդ էլ կա: 2017-ին այս միլիարդատեր կանանց ընդհանուր կարողությունը կազմում է 129 մլրդ դոլար՝ անցած տարվա 96.9 միլիարդ դոլար:  Եվ վերջապես այս տարի առաջին անգամ նրանց ունեցվածքը գերազանցում է 100 մլրդ դոլարը:

 

Հ. Կարապետյան

Դիտումների քանակը` 782

Վերադառնալ վերև