Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Ֆուտբոլը միավորում է բոլորին/ վիդեո

Օրերս ՄԻԿԱ մարզադաշտը կրկին ֆուտբոլասերների էր համախմբել, սակայն այս անգամ առիթը ոչ միայն ֆուտբոլային խաղն էր, այլև փախստականների խնդիրների մասին ևս մեկ անգամ բարձրաձայնելը: Պաստառներն ու կարգախոսներն էլ էին այդ օրը տարբերվում՝ «Առանց քաղաքացիության մեկ երեխան շատ- շատ է», «Մեկ փախստական առանց հույսի շատ- շատ է»:

Ֆուտբոլային այս փոքրիկ տոնը՝ Փախստականների համաշխարհային օրվա շրջանակներում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) հայաստանյան գրասենյակը նախաձեռնել էր փախստականների ինտեգրիացիայի ոլորտում իր սերտ գործընկեր՝ ԿԱԶԱ շվեյցարական մարդասիրական հիմնադրամի հետ համագործակցությամբ:

 

Կապույտ և Սպիտակ թիմերի էին բաժանվել մասնակիցները, որոնց թվում կային, ինչպեսապաստան հայցողներ, փախստականներ և  տեղահանված անձինք Սիրիայից և Իրաքից, աֆրիկյան երկրներից, այնպես էլ տեղացիներ և կամավորներ՝ Լեհաստանից, Ֆրանսիայից և Եվրոպայի այլ երկրներից, երկրպագուներ և հյուրեր:

Ալֆա Ամիր Բահը Գվինեայի մայրաքաղաք Կոնակրիից է, Հայաստանում ապաստան հայցող  է:

 

-Ուրախ եմ, որ այսօր  տարբեր ազգությունների մարդիկ են հավաքվել այստեղ ու որ միասին ենք ու պետք է խաղանք: Այս խաղի կարևոր նպատակը նոր ընկերներ գտնելն է, միմյանց կողքին լինելն է և ցույց տալը, որ մենք միասին ենք,- նշում է նա՝ հավելելով, որ շատ է սիրում ֆուտբոլ խաղալ: –  Աֆրիկայում շատ է հարգի ֆուտբոլը, ու մենք դասերից հետո շատ էին խաղում: Փոքր տարիքում, երբ ֆուտբոլային ակումբում էի խաղում,  իմ ընկերներն ինձ անվանում էին Քրիստիան Պանուչի, իտալացի ֆուտբոլիստի անունով:

 

Արտյուշա Մովսիսյանը, ով   ՄԱԿ ՓԳՀ գործընկեր «Առաքելություն Հայաստան» ՀԿ-ի սոցաշխատողներից մեկն է և մասնագիտացել է փախստականներին և Սիրիայի տեղեհանվածներին արտակարգ իրավիճակներում աջակցություն տրամադրելու ծրագրերում, ասաց, որ մեծ ոգևորությամբ է ընդունել ֆուտբոլային խաղին մասնակցելու հրավերը:

 

-Մեր կազմակերպությունը ՄԱԿ ՓԳՀ-ի  աջակցությամբ  բազմաթիվ ծրագրեր ենք իրականցրել՝ ուղղված փախստականներին՝ տնային խնամք, տան վարձ, բժշկական օգնություն, փաստաբանական օգնություն,- նշում  է նա, հավելելով, որ 2015-ի Փախստականների Օրվան նվիրված այս խաղի կարևոր գաղափարը հենց թիմերի կազմում է արտացոլված:  Նրա խոսքով,  խաղալու ենք խառը թիմով՝ փախստականներ և տեղաացիներ, ինչը հիանալի հնարավորություն է համախմբվելու եւ  միասին վայելելու  ֆուտբոլային խաղը:

Նազարեթ Փաքեջյան 11 տարի առաջ է, ինչ Սիրիայից տեղափոխվել է Հայաստան .

 

-Այս հանդիպումը հիշեցնում է, ինչպես փոքր ժամանակ, որ հարևաններով, բակի ընկերներով հավաքվում ու ֆուտբոլ էինք խաղում… շատ հաճելի հիշողություններ են: Կարևոր է, որ մարդիկ հավաքվում են, միմյանց հետ ծանոթանում:

 

Ազատ Մուրադյանը փախստական է Իրաքից: Նրա ընտանիքը Հայաստան է տեղափոխվել 2007-ին, երբ նա փոքրիկ տղա էր:  Ազատն ատամնաբույժ է: «Բժշկական  համալսարանն ավարտել եմ երկու տարի առաջ և նույնիսկ բժշկական պրակտիկա եմ անցել:  Սակայն դեռ  չեմ կարողանում աշխատանք գտնել Հայաստանում: Ամեն դեպքում մեծացել եմ այս երկրում  և  երջանիկ եմ դրանով , լիովին ինտեգրված եմ հայ հասարակությանը,  պարզապես ավելի լավ հնարավորություն եմ ակնկալում ինձ համար՝  հիմնականում,  լավ վարձատրվող աշխատանք», – ասում է Ազատը:

 

ՄԱԿ ՓԳՀ  հասարակական տեղեկատվության և արտաքին կապերի համակարգող  Անահիտ Հայրապետյանը, խոսելով նախաձեռնության մասին, նշեց.

 

–  Մեկ դար առաջ աշխարհը հայոց ցեղասպանությանն ականատես եղավ, իսկ Սիրիան ցեղասպանությունից փրկվածներին հյուրընկալած երկրներից մեկն էր: Ցավոք, մեկ դար հետո պատմությունը կրկնվեց և Սիրիայում սկսված պատերազմի պատճառով շատ ու շատ սիրահայեր, որոնք ցեղասպանությունից փրկվածների նոր սերունդներն են, եկան  Հայաստան: Այս ֆուտբոլային խաղը ընդամենը առիթ է՝ մի փոքրիկ նախաձեռնություն, որ օգնում է փախստականներին շփվել տեղացիների հետ, ներկայացնել իրենց ձիրքն ու տաղանդը: Ֆուտբոլը թիմային խաղ է: Այն խրախուսում է համգործակցությունը, զանազանությունը, ընկերությունն ու միմյանց հարգանքը: ՄԱԿ ՓԳՀ-ի և իր գործընկերների նմանատիպ նախաձեռնությունները քաջալերում և ոգևորում   են իրենց ծննդավայրից  տեղահանվածմարդկանց,  նրանց խիզախությունը,  լավատեսությունը և պատրաստակամությունը՝ շարունակելու ապրել և արարել:  Այս նախաձեռնությունը նաև նպատակ ունի համախմբել տեղացիներին և նորեկներին ու ոչ միայն  այսօր, երբ նրանք խաղում են  որպես մեկ թիմի անդամներ, այլ ընդհանարապես:

 

Լիլիթ Քոչինյան

Լուսանակարները՝ Արման Մելիքյանի

 

 

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

«Ինձ համար Հայաստանը տրանզիտ չէ, կա իրոք ցանկություն, ապրել և աշխատել հայրենիքում»…

Աննախադեպ տեսանյութեր ցեղասպանությունից փրկված հայերի մասին. ԱՄՆ-ի Կոնգրեսի գրադարան

Միջերկրյածովյան ճգնաժամ. փախստականների և միգրանտների ամենաբարձր թիվն է գրանցվել

«Արևիկ-Հայաստան»-ը բացել է դռները Սիրիայից եկած հաշմանդամություն ունեցող երեխաների համար

«Նույնիսկ մեկ անձը, ով ստիպված է փախչել, շատ է»…

«Արևիկ-Հայաստան»-ը բացել է դռները Սիրիայից եկած հաշմանդամություն ունեցող երեխաների համար

«Նրան  ծախել են մի տուփ ծխախոտի դիմաց». պատմում է ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչը

Փախստականների չորրորդ սերունդը. մեկդարյա պատմություն ունեցող լուսանկարների ցուցադրություն

«Որոշ երկրներ փակում են իրենց դռները ապաստան հայցող մարդկանց առջև»

Զարուհի Բաբայանը և նրա խաղաղության փոքրիկ դեսպանները

«Էստեղ ամենալավը, որ խաղաղ է, պատերազմ չէ». երեխաները նկարում են «Իմ հին-նոր Երևանը»

«Մենք պետք է կարողանանք գրկաբաց ընդունել նրանց»

Այսօր Փախստականների համաշխարհային օրն է

Ապրել դժվար կյանքով, սակայն խաղաղության մեջ/ տեսանյութ

Երեք քույրերի պատմություն / տեսանյութ

Պատերազմների գինը . 14 տրիլիոն դոլար եւ 200 հազար մարդկային կյանք մեկ տարում

Փախստականների եւ տեղահանվածների թիվն աշխարհում 60 միլիոնի է հասել / վիդեո

Սիրիայի բնակչությունն երկու կրակի միջեւ

Անջելինա Ջոլիի հզոր ելույթն այն մասին, թե իրականում ի՞նչ են ուզում կանայք տղամարդկանցից

«Պատմե՛ք ձեր ընկերներին». Փախստականների Համաշխարհային օրվան ընդառաջ

Դիտումների քանակը` 2052

Վերադառնալ վերև