Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Ֆրանսիական «բեյբի բում»-ի գաղտնիքները

Վերջին տասը տարիների ընթացքում ճապոնացի ու կորեացի գործիչներն ու ուսումնասիրողներն  առավել հաճախ ու կանոնավոր  են սկսել  այցելել Ֆրանսիայի ժողովրդագրական հետազոտությունների ազգային ինստիտուտ՝ հասկանալու Ֆրանսիայի վերարտադրողականության աճի գաղտնիքը, գրում է «The Guardian» -ը: 

 

Ինստիտուտի գիտաշխատողները ցույց են տալիս ծնելիության աճի գրաֆիկներն ու այն բացատրում Ֆրանսիայի կողմից իրականացվող պետական քաղաքականությամբ:  «Վերջին 4-5 տարիներին մենք Կորեայից 10 պատվիրակություն ենք ունեցել: Բնակչության թվի անկմանը հետևող ասիացի մասնագետները ցանկանում են հասկանալ այն «բաղադրատոմսը», որը  թույլ տվեց Ֆրանսիայում ապահովել Եվրոպայում ծնելիության ամենաբարձր մակարդակը՝ Իռլանդիայի կողքին»-ասել է ժողովրդագիր Օլիվիեր Թեվենոն:

 

«The Guardian» պարբերականի հետ զրույցում, նա նկատում է. «Տնտեսության համար Գերմանիան Եվրոպայի ուժեղ տղամարդն է, իսկ երբ խոսքը վերաբերում է ժողովրդագրությանը, ապա Ֆրանսիան մեր արգասաբեր կինն է»:
Պարբերականը նշում է, որ մինչև 2000 թվականբի սկզբները ծնելիության ցուցանիշով Ֆրանսիան վարկանշային աղյուսակի առաջատարների դիրքերում էր: 2014-ին ֆրանսիացի մեկ կնոջը բաժին է ընկնում 2.01 երեխա, ինչը թույլ է տալիս ապահովել բնակչության կայուն վերարտադրություն:

 

Երկորրդ աշխարհամարտին հետևած եվրոպական «բեյբի բում»-ից հինգ տասնամյակ հետո Կենտրոնական ու Հարավային Եվրոպայում սկսկվել է դեմոգրաֆիական խիստ ձմեռ: Եվրոպայում մեկ կնոջը վերջին տարիներին բաժին է  ընկնում 1.58 երեխա: Տարեցտարի միջերկրածովյան երկրները ավելի ու ավելի են հակադրվում Հռոմի Կաթոլիկ մշակույթի կլիշեներին:  Վերջին տարիներին Իսպանիան, Պորտուգալիան, Իտալիան գրանցել են ծնելիության ցուցանիշի կտրուկ անկում, մեկ կնոջը բաժինէ  ընկնում 1.4 կամ նույնիկս 1.3 երեխա: Գերմանախոս երկրները՝ Գերմանիան ու Ավստրիան մի քիչ ավելի լավ վիճակում են, քան արևելյան բլոկի երկրները՝ Լեհաաստանը, Չեխիան, Սլովակիան, Հունգարիան: Եվրոպացի քաղաքական գործիչները մտահոգված են անկման նման ցուցանիշներով:

 

Ահա այս ֆոնին Ֆրանսիայում ծնելիության ցուցանիշները խիստ ընդգծվում են ու որոշ հարցեր առաջացնում: Պարբերականն այս առումով նկատում է, առեղծվածային ոչինչ չկա, բացի այն մոտեցումից, որով առաջնորդվում են Ֆրանսիայում ու Սկանդինավյան երկրներում: Այն իր մեջ ներառում է ժամանակակից ընտանիքի վրա հիմնված գենդերային հավասարությունն  ու հզոր պետական քաղաքականությունը:

 

«Մեր օրերում երկու բաղադրիչների առկայությունն էլ անհրաժեշտ է բնակչության համար: Առաջին հայացքից  այն պարզ բաղադրատոմս է թվում, սակայն այն հեռու է հեշտ լինելուց: Երկար ժամանակ է պահանջվում նոր ընտանիքի մոդելի նախագծման ու հիմնելու համար»,-ասել է պարբերականի զրուցակից ժողովրդագիրը:

 

Պարբերականը նշում է, որ ընտանիքը բարդ աշխարհ է՝ հիմնված սոցիալական մի շարք նորմերի վրա: Օրինակ Ճապոնիայում այն մի շարք «խոչընդոտների» է հանդիպում, կինը, ով հարաբերությունների մեջ է տղամարդու հետ, պետք է ամուսնանա, հնազանդվի իր ամուսնուն, երեխա ունենա, նրա ծնվելուց հետո չաշխատի: Ֆրանսիայում այս ամենն ավելի ճկուն է, որևէ մեկը ստիպված չէ ամուսնանալ կամ երեխաներ ունենալ: Նորմերն ավելի ազատ են, ընտանիքները՝ բազմազան:

 

Հարավային Եվրոպայի շատ երկրներում էլ նորմերն այնպիսին են, ինչպես Ճապոնիայում, օրինակ Իտալիայում, Իսպանիայում, Պորտուգալիայում, Կիպրոսում, Մալթայում, Հունաստանում: Հասարակական ճնշում կա մայրերի վրա՝ չաշխատել, քանի դեռ երեխան փոքր է :

 

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ պտղաբերության ցուցանիշը բարձր է այն երկրներում, որտեղ կանայք աշխատանքի են դուրս գալիս, ցածր է այն երկրներում, որտեղ կանայք ստիպված են մնալ տանը: Վատ է ընկալվում նաև առանց ամուսնանալու ապրել մեկի հետ կամ էլ արտաամուսնական կապերից երեխա ունենալ: Բոլոր այս երկրներում արտաամուսնական կապերի արդյունքում երեխա ունենալու ցուցանիշը չի գերազանցում 30 տոկոսը, մինչդեռ Ֆրանսիայում, Շվեդիայում, Նորվեգիայում այն կազմում է 50 տոկոս:

 

Ինտրիգներ կամ առեղծվածային բաներ փնտրել պետք չէ, ինչպես անում են ճապոնացի ու կորեացի մասնագետները: Ծնելիության մակարդակը բարձր է եվրապական այն երկրներում, որտեղ ընտանիքի նորմերն ավելի ճկուն են, կանայք աշխատանքի հարցում ազատ են, որտեղ երեխաների խնամքը լավ կազմակերպված է, որտեղ  իրականացվում են երեխայակենտրոն ու  գենեդերային հավասարությանն ուղղված քաղաքականություն:

 

«Հասարակության հարմարվելու ունակությունը շատ կարևոր է: Եթե ընտանեկան սովորույթները չեն կարողանում հարմարվել գենդերային հավասարության նոր քաղաքական իրականությանը, ապա դա հանգեցնում է փաստացի երեխաներից հրաժարվելուն»,-նշել է ինստիտուտի գիտաշխատողը:

 

Չգիտեմ, թե ինչքանով է ֆրանսիական փորձն օգնել, սակայն հետաքրքրիր զուգադիպությամբ, վերջերս մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ ճապոնական մի քանի ընկերություններ իրենց աշխատակիցներին թույլատրել են երեխաներին իրենց հետ գրասենյակ բերել   կամ էլ տնից աշխատել:  Այդպիսով ընկերությունները ցանկանում են լուծել աշխատուժի դիֆիցիտի խնդիրը, ինչպես  նաև  նպաստել աշխատանքային կոլեկտիվներում կանանց թվի ավելացմանը: Նման մենեջմենթով, ընկերությունները նաև համագործակցության ուղիներ են փնտրում նախկին աշխատակիցների հետ, ովքեր աշխատանքը թողել են երեխայի ծնվելուց հետո կամ էլ երեխայի խնամքի պատճառով: Օրինակ, Տոկիոյում գործող Sow Experience Inc ընկերության աշխատակիցներից մեկն իր հետ ամեն օր բերում է երեքամյա որդուն:

 

Պատրաստեց Հ. Կարապետյանը

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Կանայք, ընտանիքն ու աշխատանքը. համատեղելու հնարավորություններ

 Այսուհետ Ձեր դայակի համար կվճարի պետությունը

Ճապոնական ընկերությունները սկսել են թույլ տալ աշխատակիցներին իրենց երեխաներին բերել գրասենյակ

«Պահանջվում են մինչև 25 տարեկան, բարետես աղջիկներ….»

Հայաստանի կանայք աշխատանքի շուկայում. խոչընդոտների եւ արգելքների արանքում

Աշխատող մայրերն ունենում են ավելի հաջողակ դուստրեր և ավելի հոգատար որդիներ

Կանանց ու տղամարդկանց հավասարությունն և ժողովրդագրությունը

Հավասար հնարավորությունների քաղաքականություն – ի՞նչ է դա նշանակում

«Այնպիսի պայմաններ ստեղծել, որ մարդիկ ցանկանան ավելի շատ երեխաներ ունենալ»…

Ծնելիությունը խթանելու համար անհրաժեշտ է լուծել նաև մանկապարտեզների հարցը

Զուգահեռներ. Ճապոնիան մշակել է երկրում ծնելիության աճը խթանելու ծրագիր

Երկու և ավելի երեխա ունեցող ուսանողների ուսման վարձը սեպտեմբերից փոխհատուցվելու է

«Ամեն ընտանիքում մեկ նոր զավակ, մեկ նոր մանուկ». Խ.Սուքիասյանի առաջարկը

Չաշխատող կանայք հունվարի 1-ից մայրության նպաստ կստանան. կարգը հաստատվեց / լրացված

Ինչպես խրախուսել բազմազավակությունը

Ժողովրդագրական մարտահրավերներ՝ ինչպե՞ս դիմակայել

Փորձագետ. «Ծնելիությունը պետք է խթանել երկրորդ երեխայից սկսած »

«Կառավարության կողմից սահմանված ծննդյան միանվագ գումարների չափերը տարօրինակ են»

Բազմազավակ ընտանիքները աղքատության ճիրաններում

Երիտասարդ սերնդի խնդիրները Հայաստանում

«Չէիք կարող պահել, չունենայիք, ո՞ւմ հույսով եք ունեցել»…

Որտեղի՞ց գտնել 2,4 մլրդ. դրամը նորաստեղծ ընտանիքների համար

 

 

Դիտումների քանակը` 687

Վերադառնալ վերև