Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավորների մեկ քառորդից ավելին կանայք են

Ֆրանսիայի Ազգային Ժողովում ընտրվել են 155 կանայք այն բանից հետո, երբ վերջերս կայացած  համընդհանուր ընտրություններում Սոցիալիստական կուսակցությունը ձայների բացարձակ մեծամասնությամբ եկավ իշխանության, գրում է The Guardian թերթը:

 

Մինչ այդ Ֆրանսուա Օլլանդը նախարարների 34 պաշտոնների կեսը հատկացրել էր  կանանց, և ներկայումս Ֆրանսիայի խորհրդարանի 577- տեղերի մեկ քառորդից ավելին կամ 27%,  զբաղեցնում են կանայք: Ընդ որում, կանանց մեծ մասը  սոցիալիստներն են բերել խորհրդարան ՝ նրանց 280 պատգամավորից 106-ը կին են:  Անցյալ գումարման Ազգային ժողովում կանայք 18,5% են կազմել:

 

Մինչդեռ ֆրանսուհի ֆեմինիստուհիներն ասում են, որ 27%-ը դեռ հեռու է օրենքով ամրագրված և Օլլանդի կողմից հայտարարված հավասարությունից:

 

«Դժվար թե ուրախանանք, երբ դեռ այդքան հեռու ենք 50%-ից, ինչն էլ հանդիսանում է մեր օրինական պահանջը», – ասել է Տալիա Բրետոնը Osez le Féminisme խմբից:

 

Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի գենդերային հավասարության հարցերով մասնագետ Ռեժան Սենակն (Sénac) առաջարկում է Օլանդին արգելել կուսակցություններին պետական միջոցներ ստանալ, եթե նրանք հավասարության քաղաքականություն չեն իրականանցնում:

 

 

 

 

Կարդացեք նաեւ այս թեմայի շուրջ մեր կայքում.

Ֆրանսիայի նոր կառավարության ուղիղ կեսը կանայք են

 

 

 

 

 

Դիտումների քանակը` 3869

Վերադառնալ վերև